+ All Categories
Home > Documents > ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart...

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart...

Date post: 31-Aug-2019
Category:
Upload: others
View: 12 times
Download: 0 times
Share this document with a friend
93
Հաստատված է ՀՀ ԿԳ նախարարի ___________2011թ. N____________հրամանով ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ Հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչներ և ծրագրեր
Transcript
Page 1: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Հաստատված է ՀՀ ԿԳ նախարարի

___________2011թ. N____________հրամանով

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

Հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչներ և ծրագրեր

Page 2: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Բովանդակություն

“ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ և ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ...... 3

ԲՆԱԳԻՏԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀՈՍՔ

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՒԿ....................................................................................................................................... 6

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ................................................................................................ 10

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ

X – ՐԴ ԴԱՍԱՐԱՆ................................................................................................................................................... 31

XI – ՐԴ ԴԱՍԱՐԱՆ................................................................................................................................................... 38

XII – ՐԴ ԴԱՍԱՐԱՆ................................................................................................................................................... 42

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՍՔ

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՒԿ.................................................................................................................................... 47

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ............................................................................... 49 ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ

X – ՐԴ ԴԱՍԱՐԱՆ......... ......................................... ................................................................................. ............. 61

XI – ՐԴ ԴԱՍԱՐԱՆ............. .......................................... ......................................................................................... 66

XII – ՐԴ ԴԱՍԱՐԱՆ............... ............................................................... .................................................................. 70

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀՈՍՔ

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՒԿ......... ............................................................... ....................................................... 73

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ.............. ............................................................................ 74

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ

X – ՐԴ ԴԱՍԱՐԱՆ............ ..................................... .................................................................................... ........ 81

XI – ՐԴ ԴԱՍԱՐԱՆ.............. ............................................................... ................................................................ 86

ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ.................. ............................................................... ............................................... 90

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ........ ......................................................................... 90

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ.................... ............................................................................................................... 91

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ.................................................. 91

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ..................................... 92

Page 3: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

3

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Համակարգչային բավարար գրագիտությունը ժամանակակից տեղեկատվական

հասարակության հիմնական խնդիրներից է: Ինֆորմատիկայի ուսուցումը դպրոցում

նպաստում է ժամանակակից աշխարհայացքի ձևավորմանը և անհրաժեշտ պայմաններ է

ստեղծում ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման

համար: Ինֆորմատիկայի ուսումնասիրությունը նպաստում է ուսումնական նյութի

յուրացման արդյունավետության բարձրացմանը, և այս գործընթացում համակարգիչը

դիտարկվում է որպես տեղեկատվության որոնման, ստացման, մշակման և պահպանման

միջոց: Այս տեսանկյունից ինֆորմատիկան ոչ միայն բնագիտական, այլև հումանիտար

կրթության բաղադրամաս է:

Ավագ դպրոցում ենթադրվում է իրականացնել ինֆորմատիկայի խորացված ուսուցում`

ներառելով հեռահաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաների

ուսումնասիրությունը: Առարկայի դասավանդման նպատակներից մեկը ծանոթացումն է

լայն տարածում գտած ծրագրային փաթեթների հետ: Հաշվի առնելով ավագ դպրոցում

ուսուցման հոսքային ուղղվածությունը, ամեն մի հոսքում նախատեսվում է դասավնդել

այնպիսի ծրագրային փաթեթներ, որոնք պիտանի կլինեն աշակերտներին և բուհում

սովորելու տարիներին և հետագայում - աշխատանքային գործունեության անցնելիս:

Բնագիտամաթեմատիկական հոսքի ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ մեկ

տարի դասավանդվելու է ծրագրավորում: Ծրագիրը ներկայացված է երկու տարբերակով`

ծրագրավորում “Pascal” լեզվով, կամ տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում լայն

պահանջարկ ունեցող C++ լեզվով: Ընտրությունը պետք է կատարվի, ելնելով տվյալ

դպրոցի հնարավորություններից: Հումանիտար հոսքում ենթադրվում է ուսուցանել

այնպիսի փաթեթներ, որոնք պիտանի են գործավարության մեջ – հրատարակչական

ծրագրեր, բառարաններ, գրաֆիկական և անիմացիոն խմբագրեր և այլն: Երկու հոսքում էլ

մեծ բաժին է հատկացված բուռն զարգացում ապրող հաղորդակցական

տեխնոլոգիաներին: Ընդհանուր հոսքում ինֆորմատիկայի ուսուցումը միտված է

տարածված կիրառական ծրագրերի ուսումնասիրության միջոցով զարգացնել կյանքի

պահանջներին և ապագա աշխատանքային գործունեությանը բավարարող

համակարգչային անհրաժեշտ հմտություններ: Ներկայացվող ծրագրերն ունեն ևս մի

խնդրի լուծման միտում - ուսուցանվող ծրագրերը պետք է նպաստեն դպրոցում

դասավանդվող մյուս առարկաների յուրացմանը:

Ելնելով վերը նշվածից, ավագ դպրոցի ինֆորմատիկայի չափորոշիչները և ծրագրերը

ներկայացված են երեք տարբերակով` բնագիտամաթեմատիկական, ընդհանուր և հումանիտար հոսքերի համար:

Ուսումնական նյութի մեծ մասը նախատեսված է դասավանդել համակարգչային

դասարանում:

Ինֆորմատիկա առարկայի բովանդակային միջուկը տրոհված է բաժինների: Այդ

բաժիններին համապատասխան կառուցված են աշակերտներին ներկայցվող

պահանջների աղյուսակները: Աղյւոսակների վերին մասում բերված են բովանդակային

միջուկի համապատասխան բաժինները, որից հետո երեք սյունակով տրված են

աշակերտներին ներկայացվող պահանջները:

Սյունակներից առաջինում (Ա մակարդակ) աշակերտներին ներկայացվող նվազագույն

պահանջներն են: Երկրորդ սյունակը (Բ մակարդակ) ներառում է առաջին սյունակի

պահանջները, իսկ երրորդը (Գ մակարդակ)` առաջինի և երկրորդինը:

Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի չափորոշիչները ամբողջությամբ

ներառում են ընդհանուր և հումանիտար հոսքերի պահանջները:

Page 4: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

4

Ավագ դպրոցում “Ինֆորմատիկա” առարկայի հիմնական նպատակներն են.

Խորացնել միջին դպրոցում ստացված պատկերացումները ինֆորմացիայի մասին

տարբեր համակարգերում (բնություն, հասարակություն, տեխնիկա) ինֆորմացիոն

պրոցեսների ընթացքը, դրանց կառավարման տեխնոլոգիաները, մարդու կյանքում

դրանց դերի մասին:

Սովորեցնել շրջակա աշխարհը դիտարկել ամբողջության մեջ` որպես

ինֆորմացիայի փոխակերպման և փոխանակման միասնական համակարգ:

Սովորեցնել աշխատել ինֆորմացիայի հետ` օգտագործելով ժամանակակից

տեխնիկական հնարավորությունները:

Զարգացնել սովորողի անձնային ստեղծագործական ունակությունները,

բացահայտել անհատի ներուժը, սովորեցնել տեղեկատվական և հաղորդակցական

տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն օգտագործել հաղորդակցվելու և

կոլեկտիվ աշխատանքի ժամանակ:

Գնահատել ազգային և համամարդկային արժեքները և դրանց

վերաիմաստավորումը ՏՀՏ-ի զարգացման դարաշրջանում, ձևավորել

պատասխանատու վերաբերմունք տեղեկատվություն ստանալու և տարածելու

հարցերում` հաշվի առնելով այս բնագավառում գործող իրավական և բարոյական

նորմերը:

Զարգացնել լայն կիրառություն ունեցող ծրագրային փաթեթների հետ աշխատելու

հմտությունները: Կիրառել դրանք այլ առարկաների ուսումնասիրության ժամանակ:

Page 5: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

5

ԲՆԱԳԻՏԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀՈՍՔ

Page 6: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 6

Բովանդակային միջուկ (ավագ դպրոց, բնագիտամաթեմատիկական հոսք)

1. Տեղեկատվություն և տեղեկատվական գործունեություն

1.1 „Տեղեկատվություն՚ հասկացությունը: Տեղեկատվության ստացում, տեղափոխում,

փոխակերպում, պահպանում և օգտագործում: Մարդու տեղեկատվական

գործունեությունը:

1.2 Տեղեկատվության ծածկագրման և պահպանման եղանակները առօրյայի և

գիտության տարբեր ասպարեզներում: Տեքստային, գրաֆիկական, ձայնային և

տեսատեղեկատվության ծածկագրում: Տեղեկատվության քանակ և չափման

միավորներ:

1.3 Տեղեկատվության ներկայացումը երկուական թվային համակարգի միջոցով:

Հաշվարկման այլ համակարգեր: Մեկից մյուսը անցնելու գործողություններ:

Տրամաբանական գործողություններ և արտահայտություններ: Տրամաբանական

հանրահաշվի տարրեր:

1.4 Տեղեկատվության փոխանակման ձևեր: Տեղեկատվության փոխանակման

ժամանակակից տեխնիկական միջոցներ, դրանց թվային բնութագրերը:

Փոխանակման արագություն: Տեղեկատվության աղավաղում փոխանակման

ժամանակ:

լրացուցիչ 1.5 Գաղտնագրություն (կրիպտոգրաֆիա): Պարզ փոխարինման և տեղափոխման

գաղտնագրեր: Բազմաայբուբենային փոխարինման գաղտնագրեր: Ժամանակակից սիմետրիկ և հոսքային գաղտնագրեր:

2. Տվյալների համակարգում, տեղեկատվական շտեմարաններ (բազաներ)

Տեղեկատվության համակարգում:

Տվյալների բազաներ, դրանց կառուցվածքը: Գրանցումների ներմուծում, որոնում և

կարգավորում: Հարցումների ստեղծում: Կապված աղյուսակներ, դրանց վրա

հենված հարցումներ: Տվյալների դասակարգում և խմբավորում հարցումներում:

Տվյալների ներկայացման եղանակներ` աղյուսակներ, ձևեր, հաշվետվություններ:

Մակրոսներ:

լրացուցիչ 2.3 SQL կառուցվածքավորված հարցումների լեզու: Տվյալների բազայի կառուցվածքի և

տվյալների կառավարման SQL լեզվի օպերատորներ: Աղյուսակների մասնատումը և կապը որպես տվյալների կառավարման հիմնական միջոցներ: Հարցումների կառուցում SQL լեզվում:

3. Տեղեկատվություն և համակարգիչ

3.1 Համակարգիչը որպես տեղեկատվություն մշակող սարք: Համակարգչի

կառուցվածքը և հիմնական բաղադրիչները: Տեղեկատվության համակարգչային

կուտակիչներ, դրանց աշխատանքի սկզբունքները: Համալրող սարքեր: IBM և

MACINTOSH տիպի համակարգիչների համեմատական բնութագրերը:

Page 7: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 7

3.2 Համակարգչի ծրագրային ապահովում: Օպերացիոն համակարգեր, դրանց

համեմատական հատկությունները: Ծրագրերի տեղադրումը համակարգչում:

Փաստաթղթերի կառավարում համակարգչում:

4 Մոդելավորում, գործողությունների համակարգում, ալգորիթմներ

4.1 Մոդելավորում: Տեղեկատվական մոդելներ, դրանց նպատակները և տեսակները:

Մոդելավորման փուլերը: Տեղեկատվության համակարգման եղանակներ:

4.2 Ալգորիթմի ընդհանուր հասկացություն: Ալգորիթմի արտահայտման ձևեր:

Ալգորիթմների գրանցման միջոցներ: Ալգորիթմական կառուցվածքներ:

Ալգորիթմների կառուցման և կատարման կանոնները: Սցենարների ալգորիթմներ:

Թվային զանգվածների կարգավորման ալգորիթմներ: Հատարկման ալգորիթմներ:

Մաթեմատիկական հավասարումների թվային լուծման ալգորիթմներ:

5 1Ծրագրավորում

Տարբերակ A

Ծրագրավորում “Pascal” լեզվով

5.1 Լայն կիրառություն ունեցող ծրագրավորման լեզուների

առանձնահատկությունները, դրանց դասակարգումը և համեմատական

բնութագրերը: «Pascal» ծրագրավորման լեզու: Ծրագրի կառուցվածքը և հիմնական

բաժինները: Ծրագրավորման լեզվի միջավայրը, դրա բաղադրիչ մասերը:

Խնդիրների լուծման փուլերը: Միջավայրի խմբագիրը: Ծրագրերի գրանցում և

բեռնավորում:

5.2 Հաստատուններ, փոփոխականներ: Փոփոխականների անվանումներ:

Փոփոխականների պարզագույն տիպեր: Տվյալների գրանցումը համակարգչի

հիշողության մեջ: Վերագրման օպերատոր: Պատահական թվերի գեներատորներ:

5.3 Մուտքի և ելքի օպերատորներ: Ճյուղավորման օպերատոր: Ընտրության

օպերատոր: Կրկնության օպերատորներ: Ներդրված կրկնություններ:

5.4 Զանգվածներ: Միաչափ, երկչափ և բազմաչափ զանգվածներ, դրանց

նկարագրությունը: Գրանցումներ: Սիմվոլներ և տողեր:

5.5 Պրոցեդուրներ և ֆունկցիաներ: Աշխատանք ֆայլերի հետ:

5.6 Ծրագրավորման գրաֆիկական ռեժիմ:

1 “Ծրագրավորում” բաժինը ներկայացվում է երկու տարբերակով` ծրագրավորում “Pascal” - տարբերակ A,

կամ “C++” – տարբերակ B, լեզուներով: Տարբերակի ընտրությունը պայմանավորված է ուսումնական

հաստատության հնարավորություններով:

Page 8: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 8

Տարբերակ B

Ծրագրավորում “C++” լեզվով

Ծրագրավորման լեզուների դասակարգում: Փոփոխականներ, զանգվածներ,

օպերատորներ: Տարբեր ծրագրավորման լեզուների բաղադրիչ մասեր`

ֆունկցիաներ, պրոցեդուրներ կամ ենթածրագրեր:

C++ ծրագրավորման լեզու: C++ լեզվի շարահյուսություն, փոփոխականների տիպեր,

օպերատորներ: Ծրագրի թարգմանության փուլեր: Ծրագրի կառուցվածքային

միավորներ` վերնագրային և հիմնական ֆայլեր: Ծրագրի տրամաբանական

բաղադրիչներ` ֆունկցիաներ: Տվյալների գրանցում ֆայլերում և ներմուծում

ֆայլերից:

Ցուցիչներ, հղումներ: Միաչափ և բազմաչափ զանգվածներ, դրանց կապը ցուցիչների

հետ: Դինամիկ զանգվածներ: Կառուցվածքներ:

Օբյեկտաուղղված ծրագրավորում: Մոդելներ, դրանք կազմող օբյեկտներ: Օբյեկտների

կլասեր: Կլասի տվյալներ և մեթոդներ: Կլասերի հատկություններ`

ժառանգականություն, տվյալների թաքցնում (ինկապսուլացիա), բազմաձևություն

(պոլիմորֆիզմ): Կլասի բարեկամներ: Հետազոտվող մոդելի կլասերի հիերարխիա:

լրացուցիչ Տվյալների կառուցվածքներ` ստեկեր, հերթեր, ծառեր: Գրաֆներ, դրանց ներկայացման

եղանակները: Գրաֆների շրջանցման ալգորիթմներ: Ռեկուրսիվ ալգորիթմներ, դինամիկ ծրագրավորման ալգորիթմներ: Հաշվողական երկրաչափության տարրեր:

6 Տեղեկատվական տեխնոլոգիաներ

6.1 Համակարգչային գրաֆիկա: Կետային և վեկտորային գրաֆիկա:

6.2 Տեքստային խմբագրեր: Համակարգչային բառարաններ և թարգմանիչներ: Սկաներ:

Տեքստերի ճանաչման ծրագրեր: Հրատարակչական ծրագրեր:

6.3 Էլեկտրոնային աղյուսակներ: Գրաֆիկներ, դիագրամներ, հաշվարկներ, անալիզի և

մաթեմատիկայի խնդիրներ: Մատրիցական հանրահաշվի տարրեր: Գծային

օպտիմիզացիայի խնդիրներ: Էլեկտրոնային աղյուսակների ծրագրավորում Visual

Basic լեզվի օգնությամբ, մակրոսներ, մոդուլներ:

6.4 Մուլթիմեդիա: Անիմացիոն և ներկայացուցչական գրաֆիկա: Գրաֆիկական,

տեքստային, ձայնային և տեսա տեղեկատվության ներկայացում միասնական

համակարգում:

լրացուցիչ 6.5 Macromedia Flash խմբագիր: Ծրագրի գրաֆիկական, ձայնային և անիմացիոն

հնարավորությունները: Ծրագրավորում Flash միջավայրում:

Page 9: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 9

7 Հաղորդակցական տեխնոլոգիաներ

7.1 Համակարգչային ցանցեր: Էլեկտրոնային փոստ: Ինտերնետ: Տեղեկատվության

որոնում ինտերնետում: Տեղեկատվության փոխանակման համաձայնակարգեր

(ցանցային պրոտոկոլներ): HTML լեզու, փաստաթղթերի ներկայացում ցանցում:

7.2 Անվտանգության տեխնիկայի կանոններ: Համակարգչային վիրուսներ,

հակավիրուսային ծրագրեր: Ծրագրերի և տվյալների պահպանում: Web էջերի

ստեղծում: Խմբային աշխատանք ցանցում: Անվտանգության և էթիկայի կանոններ

համակարգչային դասարանում և ցանցում:

Page 10: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 10

Աշակերտներին ներկայացվող պահանջներ (ավագ դպրոց` բնագիտամաթեմատիկական հոսք)

1. Տեղեկատվություն և տեղեկատվական գործունեություն

1.1 „Տեղեկատվություն՚ հասկացությունը: Տեղեկատվության ստացում, տեղափոխում, փոխակերպում, պահպանում և օգտագործում:

Մարդու տեղեկատվական գործունեությունը:

1.2 Տեղեկատվության ծածկագրման և պահպանման եղանակները առօրյայի և գիտության տարբեր ասպարեզներում: Տեքստային,

գրաֆիկական և ձայնային և տեսա տեղեկատվության ծածկագրում: Տեղեկատվության քանակ և չափման միավորներ:

1.3 Տեղեկատվության ներկայացումը երկուական թվային համակարգի միջոցով: Հաշվարկման այլ համակարգեր: Մեկից մյուսը անցնելու

գործողություններ: Տրամաբանական գործողություններ և արտահայտություններ: Տրամաբանական հանրահաշվի տարրեր:

1.4 Տեղեկատվության փոխանակման ձևեր: Տեղեկատվության փոխանակման ժամանակակից տեխնիկական միջոցներ, դրանց թվային

բնութագրերը: Փոխանակման արագություն: Տեղեկատվության աղավաղում փոխանակման ժամանակ:

լրացուցիչ 1.5 Գաղտնագրություն: Պարզ փոխարինման և տեղափոխման գաղտնագրեր: Բազմաայբուբենային փոխարինման գաղտնագրեր:

Ժամանակակից սիմետրիկ և հոսքային գաղտնագրեր: Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ) Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների պահանջները)

1.1. Գիտենա տեղեկատվական պրոցեսների

բնութագրերը: Գիտենա տեղեկատվության

հիմնական հատկանիշները` արդիականություն,

ճշմարտացիություն, պիտանելիություն,

անհրաժեշտություն, բավարարություն: Գիտենա

տեղեկատվության որոնման հիմնական

եղանակները:

1.1. Կարողանա գնահատել ստացված

տեղեկատվության հատկանիշները: Կարողանա

պլանավորել գործողություններ, որոնք կարող են

լրացնել պակասը: Կարողանա որոնել

տեղեկատվություն չկարգավորված և կարգավորված

աղբյուրներում:

1.1. Կարողանա ներկայացնել բնության մեջ և

սոցիալական համակարգերում տեղի ունեցող

տեղեկատվության փոխանակման օրինակներ:

Կարողանա գնահատել ստացված

տեղեկատվության բավարարությունը, կայացնել

որոշումներ, կանխագուշակել արդյունքները:

Կարողանա օգտագործելով հակադարձ կապը,

կատարել անհրաժեշտ փոփոխություններ

որոշումներում: Կարողանա ընտրել, խմբավորել,

դասակարգել գտնված տեղեկատվությունը,

գնահատել բացթողումները:

1.2. Գիտենա տեղեկատվության պահպանման

ժամանակակից միջոցները, գնահատի դրանց

ծավալը: Կարողանա ներկայացնել

տեղեկատվության ծածկագրման պարզ օրինակներ:

1.2. Կարողանա հաշվել տեքստի հատվածի

տեղեկատվական ծավալը:

1.2. Կարողանա ներկայացնել

տեղեկատվությունը տեքստի, գրաֆիկի,

աղյուսակի կամ պատկերի տեսքով: Կարողանա

հաշվի առնել լսարանի պատրաստվածության

աստիճանը և փոփոխել ներկայացումը:

Page 11: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 11

1.3. Գիտենա ծածկագրման երկուական

եղանակը: Գիտենա տեղակատվության քանակի

չափման եղանակները և տեխնիկական

միավորները: Գիտենա հաշվարկման տարբեր

համակարգեր: Գիտենա տեղակատվության

փոխանակման դիսկրետ և նմանակային

ազդանշանները:

1.3. Կարողանա օգտագործել երկուական

եղանակը տեքստի հատված կամ պարզ պատկեր

ծածկագրելու համար: Կարողանա կատարել պարզ

հաշվարկներ երկուական համակարգում: Գիտենա

տրամաբանական հանրահաշվի պարզ

գործողությունները: Գիտենա տեղակատվության

ներկայացման հիմնական միջոցները և տեսակները:

Կարողանա անցումներ կատարել մի հաշվարկման

համակարգից մյուսը:

1.3. Կարողանա վերարտադրել երկուական

եղանակով ծածկագրված պատկերը: Կարողանա

ամբողջ և իրական թվերը ներկայացնել տարբեր

հաշվարկման համակարգերում: Կարողանա

կատարել թվաբանական և տրամաբանական

գործողություններ տարբեր հաշվարկման

համակարգերում: Կարողանա վերարտադրել

երկուական եղանակով ծածկագրված պատկերը:

1.4. Կարողանա թվարկել տեղեկատվության

փոխանակման պատմական և ժամանակակից

եղանակները, կարողանա համեմատել դրանց

արագությունները:

1.4. Գիտենա ժամանակակից սարքավորումների

միջոցով տեղեկատվության փոխանակման

արագության արժեքները: Գիտենա կրող

ազդանշանի դերը փոխանակման ընթացքում:

1.4. Գիտենա, թե ինչ փոփոխություններ կարող են

տեղի ունենալ տեղեկատվության փոխանակման

ժամանակ և այն միջոցները, որոնք ուղղված են

դրանց վերացմանը:

լրացուցիչ 1.5. Ճանաչի պատմական և ժամանակակից

հիմնական գաղտնագրերի համակարգը:

Կարողանա դրանցից որևէ մեկով տեքստ

գաղտնագրել:

Page 12: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 12

2. Տվյալների հավաքագրում և համակարգում: Տվյալների շտեմարաններ (բազաներ)

2.1 Տեղեկատվության համակարգում:

2.2 Տվյալների բազաներ, դրանց կառուցվածքը: Գրանցումների ներմուծում, որոնում և կարգավորում: Հարցումների ստեղծում:

Կապված աղյուսակներ, դրանց վրա հենված հարցումներ: Տվյալների համակարգում և խմբավորում հարցումներում: Տվյալների

ներկայացման եղանակներ` աղյուսակներ, ձևեր, հաշվետվություններ: Մակրոսներ:

լրացուցիչ

2.3 SQL կառուցվածքավորված հարցումների լեզու: Տվյալների բազայի կառուցվածքի և տվյալների կառավարման SQL լեզվի

օպերատորներ: Աղյուսակների մասնատումը և կապը որպես տվյալների կառավարման հիմնական միջոցներ:

Հարցումների կառուցում SQL լեզվում:

Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ) Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների պահանջները)

2.1. Գիտենա տեղեկատվության հավաքագրման և

համակարգման հիմնական եղանակները:

Կարողանա կուտակված տեղեկատվությունը

խմբավորել, կարգավորել ըստ հատկանիշների և

ներկայացնել աղյուսակներում` օգտագործելով ոչ

համակարգչային միջոցներ: Կարողանա աղյուսակի

դաշտերը կարգավորել այբբենական կամ աճման

(նվազման) կարգով: Ճանաչի ոչ համակարգչային

կարգավորված տեղեկատվական աղբյուրներ,

կարողանա օգտագործել կարգավորվածության

հատկանիշները տվյալներ փնտրելու համար

2.1. Կարողանա առաջադրված ոչ համակարգչային

տվյալների զանգվածը տրոհել մասերի ըստ

հատկանիշների և ներկայացնել մեկից ավելի

աղյուսակներում: Կարողանա առանց համակարգչի

օգնության աղյուսակային տվյալները ներկայացնել

երկչափ կամ եռաչափ դիագրամի կամ գրաֆիկի

միջոցով, ընտրելով որպես առանցքներ

կարգավորման հատկանիշները

2.1. Կարողանա կառուցել տեղեկատվության

կարգավորման պարզ ալգորիթմներ: Կարողանա

տեղեկատվություն փնտրել ոչ համակարգչային

կարգավորված և չկարգավորված

աղբյուրներում` թերթ, գիրք, տեղեկատու,

ամսագիր, ռեֆերատիվ ամսագիր, գրադարան:

Կարողանա կարգավորել ստացված

տեղեկատվությունը, ընտրել պիտանին,

շարադրել թեման տեքստի ձևով և ներկայացնել

լսարանին

Page 13: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 13

2.2. Գիտենա տվյալների բազաների

կառուցվածքային մասերը` աղյուսակներ,

հարցումներ, ձևեր, էջեր, հաշվետվություններ,

մակրոսներ, մոդուլներ: Գիտենա բաղադրիչների

նպատակները: Գիտենա և կարողանա օգտվել

տվյալների բազաների գործիքներից: Գիտենա

աղյուսակների բաղադրիչները` դաշտ, գրառում:

Կարողանա տվյալներ փնտրել պատրաստի

աղյուսակներում: Գիտենա հարցումների

նպատակները և հիմնական հնարավորությունները`

տվյալների զտում, կարգավորում, տրոհում մասերի,

տարբեր աղյուսակների կամ հարցումների

տվյալների միավորում: Գիտենա ձևերի

նպատակները: Կարողանա կառուցել ձևեր և

ներկայացնել դրանցում տվյալները: Գիտենա

հաշվետվությունների դերը առօրյայում: Կարողանա

առանց համակարգչի օգնության կառուցել

դասարանի առաջադիմության ամսեկան

հաշվետվությունը:

2.2. Գիտենա աղյուսակների դաշտերի հիմնական

տեսակները: Կարողանա կառուցել աղյուսակներ:

Կարողանա ընտրել աղյուսակների դաշտերի

տիպերը: Գիտենա, ինչ է ինդեքսը: Կարողանա

ինդեքսավորել դաշտը, թույլ տալով կամ արգելելով

կրկնությունները: Կարողանա կառուցել պարզ

հարցումներ: Կարողանա տվյալներ փնտրելու

համար օգտագործել պայմաններ` մեծ, փոքր,

հավասար, հավասար չէ, և, կամ: Կարողանա

աղյուսակի տվյալները տրոհել տրամաբանական

մասերի հարցումների միջոցով: Կարողանա

կարգավորել և խմբավորել տվյալները

հարցումներում: Կարողանա օգտագործել ձևերը

տվյալներ ներմուծելու, խմբագրելու և ջնջելու

համար: Կարողանա օգտագործել գրանցումների

նավարկումը ձևերում` ընտրել առաջին, վերջին,

տվյալ համարով գրանցումը: Կարողանա տվյալներ

փնտրել ձևերում: Կարողանա տեղադրել ձևերում

պարզ կոմպոնենտներ` պիտակներ, տեքստային

պատուհանիկներ, կոճակներ: Կարողանա

տեքստային պատուհանիկներում կառուցել պարզ

բանաձևեր: Կարողանա կառուցել

հաշվետվություններ և դրանցում ներկայացնել

տվյալները:

2.2. Կարողանա տեղափոխել աղյուսակները,

հարցումները, ձևերը մի բազայից մյուսի մեջ:

Կարողանա արտատպել գրանցումները մի

աղյուսակից մյուսի մեջ, հաշվի առնելով

դաշտերի քանակությունը և տիպերը:

Կարողանա տվյալների զանգվածը ներկայացնել

մեկից ավելի աղյուսակներում: Գիտենա այն

կանոնները, որոնք թույլ են տալիս կապել

աղյւսակները: Կարողանա կապել

աղյուսակները: Կարողանա օգտագործել

աղյուսակների կապի տարբեր տեսակներ` մեկը-

մեկի կամ մեկը-բազմաթիվ

հարաբերություններով: Գիտենա այն օրենքները,

որոնք պաշտպանում են կապված տվյալները:

Կարողանա ջնջել կամ խմբավորել

աղյուսակների կապերը: Կարողանա կառուցել

հարցումներ, հենված մեկ կամ ավելի կապված

աղյուսակների վրա: Կարողանա տեքստի

հատված ներկայացնել ձևի վերին կամ ներքին

էջախորագրերում: Կարողանա ձևերում

ներկայացնել կապված աղյուսակների

տվյալները, գիտենա այդ ներկայացման տարբեր

տեսակները: Կարողանա օգտվել կոճակային

ձևերի հնարավորություններից: Կարողանա

կառուցել հաշվետվություններ, ներկայացնել

դրանցում աղյուսակների կամ հարցումների

տվյալները: Կարողանա խմբավորել և

կարգավորել դաշտերը հաշվետվություններում:

Կարողանա ներկայացնել խմբերի գումարային

տվյալները հաշվետվություններում: Կարողանա

մակրոսների միջոցով կառավարել տվյալների

բազան: Կարողանա ստեղծել և ծրագրավորել

պարզ փնտրման համակարգեր (գտնել տվյալ

աշակերտի, տվյալ առարկայի ստուգարքից

ստացված թվանշանը):

Page 14: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 14

լրացուցիչ 2.3 Ճանաչի և կարողանա օգտագործել SQL լեզվի

հիմնական հրահանգները: Կարողանա աղյուսակ

կամ հարցում կառուցել SQL լեզվով: Կարողանա

փնտրել տվյալներ օգտվելով տրված

պայմաններից: Կարողանա օգտվելով SQL և

որևէ այլ (Visual Basic, Delphi, Visual C++) լեզվի

հնարավորություներից, ստեղծել պարզագույն

պրոյեկտ և ներկայացնել այն:

Page 15: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 15

3 Տեղեկատվության և համակարգիչ

3.1 Համակարգիչը որպես տեղեկատվություն մշակող սարք: Համակարգչի կառուցվածքը և հիմնական բաղադրիչները:

Տեղեկատվության համակարգչային կուտակիչներ, դրանց աշխատանքի սկզբունքները: Համալրող սարքեր: IBM և

MACINTOSH տիպի համակարգիչների համեմատական բնութագրերը:

3.2 Համակարգչի ծրագրային ապահովում: Օպերացիոն համակարգեր, դրանց համեմատական հատկությունները: Ծրագրերի

տեղադրումը համակարգչում: Փաստաթղթերի կառավարում համակարգչում: Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ) Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների պահանջները)

3.1. Գիտենա համակարգչի կառուցվածքը,

կիրառման ոլորտները: Կարողանա բացատրել

համակարգչի աշխատանքի սկզբունքները և դրա

բաղադրիչների գործառույթը: Իմանա համալրող

սարքերի հիմնական տեսակները, կարողանա

օգտվել դրանցից: Գաղափար ունենա

համակարգչային կուտակիչների մասին, գիտենա

հիմնական տեսակները (ճկուն, Zip-սկավառակ,

ներքին և արտաքին կոշտ սկավառակ, լազերային

սկավառակ, Flash սկավառակ):

3.1. Գիտենա համակարգչի առանձին

բաղադրիչների նշանակությունը, հիմնական

թվային բնութագրերը և աշխատանքի սկզբունքները:

Իմանա համակարգչի տեսակները (անհատական,

դյուրակիր, ցանցային, գերհամակարգիչ,

բազմապրոցեսորային կլաստերներ), հասկանա

դրանց տարբերությունը, կիրառման ոլորտները,

հիմնական օգտագործողներին: Գիտենա

ժամանակակից կուտակիչների տեսակները,

կարողանա համեմատել դրանց առանձին

բնութագրերը:

3.1. Գիտենա համալրող սարքերի հիմնական

տեսակները, դրանց հիմնական բնութագրերը,

աշխատանքի սկզբունքը: Կարողանա համալրող

սարքերը (ստեղնաշար, մկնիկ, դիսփլեյ, տպիչ,

մոդեմ և այլն) միացնել պրոցեսորին: Կարողանա

տեղադրել համալրող սարքերի ծրագրային

ապահովումը (դրայվերները): Կարողանա

աշխատեցնել և անջատել դրանք: Կարողանա

համեմատել բնութագրերը և ինքնուրույն ընտրել

հանձնարարված աշխատանքի համար

անհրաժեշտ սարքավորումը: Կարողանա ցույց

տալ համակարգչի մասերի

աշխատունակությունը համակարգչում: Ճանաչի

IBM և Apple առաջատար ֆիրմաների

համակարգիչների թվային բնութագրերը, իմանա

դրանց լավ և թերի կողմերը: Կարողանա

բացատրել ֆորմատավորման էությունը,

կատարել դյուրակիր կուտակիչների (ճկուն, Zip-

սկավառակ, Flash սկավառակ) ֆորմատավորում:

Page 16: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 16

3.2. Ճանաչի տարածված օպերացիոն

համակարգերը, կարողանա ներկայացնել դրանց

առանձնահատկությունները: Կարողանա օգտվել

օպերացիոն համակարգի օգնության համակարգից:

Իմանա կիրառական ծրագրերի հիմնական

տեսակները: Գիտենա օժանդակ ծրագրերի

տարածված տեսակները (ստեղնաշարի

կառավարման, արխիվացման, համակարգի

ղեկավարման, հակավիրուսային): Իմանա

“օգտագործող” և “գաղտնագիր” տերմինների

իմաստը: Ճանաչի և զանազանի աշխատանքային

սեղանին տեղադրվող պատկերները (փաստաթղթեր

և թղթապանակներ, դրանց պատկերակները,

աղբարկղ, ցանցային համակարգիչներ, ծրագրերի

իկոնաներ):

3.2. Գիտենա ծրագրային ապահովման տարածված

տեսակները, դրանց նշանակությունը, կիրառման

առանձնահատկությունները: Կարողանա

առաջարկված խնդրի լուծման համար ընտրել

համապատասխան ծրագրային փաթեթ: Գիտենա

համակարգչի ծրագրային ապահովման հաճախ

հանդիպող սխալների մասին: Կարողանա փոփոխել

տեղադրված ծրագրերի հատկությունները:

Կարողանա օգտվել օժանդակ ծրագրերի տարածված

տեսակներից (արխիվացում, բառարաններ,

մուլթիմեդիա ծրագրեր, կոդավորող ծրագրեր):

Կարողանա կատարել դրանց տեղադրումը և

հեռացումը: Գիտենա ստարտային մենյուն,

կարողանա ցուցադրել դրա էլեմենտները և

բացատրել նշանակությունը: Կարողանա

կառավարել փաստաթղթերը և թղթապանակները

(ցուցադրել տարբեր տեսքով և մանրամասներով,

դասավորել, անվանափոխել, տեղափոխել,

պատճենել, ջնջել և վերականգնել): Կարողանա

փոխել ֆայլի կարգավիճակը (միայն կարդալու

համար, լրիվ իրավունքներ, անտեսանելի):

3.2. Գիտենա ստեղնաշարային հիմնական

կրճատումները, հրամանների կատարման

տարբեր եղանակներ: Կարողանա տեղադրել

տարածված կիրառական ծրագրեր (բառարան,

արխիվացման ծրագիր, ստեղնաշարի լեզվի

ընտրության ծրագիր և այլն): Ճանաչի ծրագրերի

տեղայնացման հիմնական սկզբունքները:

Կարողանա փոփոխել օպերացիոն համակարգի

կոնֆիգուրացիան (մոնիտորի բնութագրերը,

գույնը, պիտակների չափերը, ստեղնաշարի

մուտքագրման լեզուն, ռեգիոնալ բնութագրերը,

ադմինիստրատորի կողմից կիրառվող

սահմանափակումները)` հարմարեցնելով այն

օգտագործողի պահանջներին: Գաղափար

ունենա օգտագործողի պրոֆիլի մասին:

Հասկանա փաստաթղթերը և թղթապանակները

սեղմելու իմաստը:: Կարողանա սեղմել և

վերականգնել փաստաթղթեր ու

թղթապանակներ:

Page 17: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 17

4 Մոդելավորում, գործողությունների համակարգում, ալգորիթմներ

4.1 Մոդելավորում: Տեղեկատվական մոդելներ, դրանց նպատակները և տեսակները: Մոդելավորման փուլերը: Տեղեկատվության

համակարգման եղանակներ:

4.2 Ալգորիթմի ընդհանուր հասկացություն: Ալգորիթմի արտահայտման ձևեր: Ալգորիթմների գրանցման միջոցներ:

Ալգորիթմական կառուցվածքներ: Ալգորիթմների կառուցման և կատարման կանոնները: Սցենարների ալգորիթմներ:

Թվային զանգվածների կարգավորման ալգորիթմներ: Հատարկման ալգորիթմներ: Մաթեմատիկական հավասարումների

թվային լուծման ալգորիթմներ: Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ) Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների պահանջները)

4.1. Գիտենա ինչ է օբյեկտը և դրա մոդելը:

Կարողանա օգտվել ֆիզիկական երևույթի մոդելից

օբյեկտի հատկությունները նկարագրելու համար:

Կարողանա պլանավորել առաջարկված

ֆիզիկական փորձը: Գիտենա պլանավորում և

մոդելավորում հասկացությունների նմանությունը և

տարբերությունները:

4.1. Կարողանա կառուցել ֆիզիկական երևույթի

·րաֆիկական մոդել: Կարողանա դրա միջոցով

տեղեկատվություն ներկայացնել երևույթի մասին:

Կարողանա բացատրել առաջարկված ֆիզիկական

փորձի պլանի դրական և բացասական կողմերը:

4.1. Գիտենա մոդելների դասակարգման

եղանակները` ըստ կիրառման ոլորտների

(ուսումնական, փորձնական, գիտա-

տեխնիկական, խաղային), ըստ ժամանակի

գործոնի (ստատիկ, դինամիկ), ըստ

ներկայացման տեսակի (նյութական,

տեղեկատվական), ըստ գիտելիքների

բնագավառի (կենսաբանական, պատմական,

հասարակագիտական): Կարողանա բերել

տարբեր խմբերին պատկանող մոդելների

օրինակներ: Գիտենա մոդելավորման

գործընթացի հիմնական փուլերը: Գիտենա ինչ է

վերացարկման սկզբունքը: Գիտենա մոդելի

կառուցման նպատակները: Գիտենա մոդելի

կառուցման փուլերը: Կարողանա գնահատել

առաջարկված մոդելի համա-

պատասխանությունը օբյեկտին: Կարողանա

հետևություններ և հաշվարկներ անել

ֆիզիկական երևույթի մոդելի հիման վրա:

Հասկանա պլանավորման և մոդելավորման

կապը:

Page 18: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 18

4.2. Գիտենա ալգորիթմները ներկայացնելու

հիմնական տեսակները (բառային, գրաֆիկական,

ծրագրային): Կարողանա կառուցել պարզագույն

գրաֆիկական ալգորիթմներ: Կարողանա

բացատրել ներկայացված ալգորիթմի

կառուցվածքների` ճյուղավորման, կրկնության

աշխատանքը: Կարողանա տրված հայտանիշով

կարգավորել անվանացուցակ:

4.2. Գիտենա ալգորիթմների կառուցման կանոնները:

Կարողանա օգտագործել հիմնական ալգորիթմական

կառուցվածքները` ընթացք, ճյուղավորում,

կրկնություն, մաթեմատիկական պարզ խնդիրներ

լուծելու համար:

Կարողանա կիրառել հատարկամն սկզբունքը և

կառուցել պարզ խնդիրների լուծման ալգորիթմներ

(օրինակ` վեցանիշ համարներով տոմսերում գտնել

երջանիկ տոմսերի քանակը):

4.2. Գիտենա ալգորիթմական հիմնական

կառուցվածքները (ընթացք, ճյուղավորում,

կրկնություն, պայմանական կրկնություն):

Կարողանա խնդիրների լուծման

ալգորիթմներում օգտագործել պայմաններ,

պայմանական և ներդրված կրկնություններ:

Կարողանա փոփոխություններ կատարել

առաջարկված ֆիզիկական փորձի պլանում

չափումների ճշտությունը ավելացնելու

նպատակով: Ճանաչի թվային զանգվածների

դասակարգման հիմնական ալգորիթմները:

Կարողանա կառուցել տեղեկատվությունը ըստ

հատկանիշների դասակարգող ալգորիթմ:

Կարողանա կառուցել հանրահաշվական

հավասարումների լուծման ալգորիթմներ:

Page 19: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 19

5 Ծրագրավորում:

Տարբերակ A

Ծրագրավորում “Pascal” լեզվով

5.1 Լայն կիրառություն ունեցող ծրագրավորման լեզուների առանձնահատկությունները, դրանց դասակարգումը և համեմատական

բնութագրերը: «Pascal» ծրագրավորման լեզու: Ծրագրի կառուցվածքը և հիմնական բաժինները: Ծրագրավորման լեզվի

միջավայրը, դրա բաղադրիչ մասերը: Խնդիրների լուծման փուլերը: Միջավայրի խմբագիրը: Ծրագրերի գրանցում և բեռնավորում:

5.2 Հաստատուններ, փոփոխականներ: Փոփոխականների անվանումներ: Փոփոխականների պարզագույն տիպեր: Տվյալների

գրանցումը համակարգչի հիշողության մեջ: Վերագրման օպերատոր: Պատահական թվերի գեներատորներ:

5.3 Մուտքի և ելքի օպերատորներ: Ճյուղավորման օպերատոր: Ընտրության օպերատոր: Կրկնության օպերատորներ: Ներդրված

կրկնություններ:

5.4 Զանգվածներ: Միաչափ, երկչափ և բազմաչափ զանգվածներ, դրանց նկարագրությունը: Գրանցումներ: Սիմվոլներ և տողեր:

5.5 Պրոցեդուրներ և ֆունկցիաներ: Աշխատանք ֆայլերի հետ:

5.6 Ծրագրավորման գրաֆիկական ռեժիմ:

Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ) Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների պահանջները) 5.1. Կարողանա թվարկել բարձր մակարդակի

ծրագրային լեզուները և տարբերակել դրանք ըստ

առավելությունների և թերությունների: Կարողանա

թվարկել «Pascal» լեզվով գրված ծրագրի բաժինները

և բացատրել ամեն մեկի դերն ու նշանակությունը

ծրագրի կատարման ընթացքում: Կարողանա

օգտվել միջավայրի խմբագրից պարզագույն

հաշվարկային խնդիրներ ծրագրավորելիս:

Կարողանա գրանցել և բեռնավորել ծրագրի

տեքստային մասը:

5.1. Կարողանա օգտվել միջավայրի հիմնական

բաժիններից – տեքստի խմբագիր, թարգմանիչ

(կոմպիլյատոր), կարգավորիչ (debugger): Կարողանա

բացատրել ամեն մի բաժնի դերը խնդրի լուծման

ճանապարհին: Կարողանա բացատրել, որտեղից է

սկսվում ներկայացված ծրագրի կատարումը և որտեղ

է այն ավարտվում: Կարողանա ստեղծված ֆայլերի

փաթեթի մեջ գտնել և աշխատեցնել կատարվող

ծրագիրը:

5.1. Կարողանա տարբերակել միջավայրում գտնվող

տարբեր ընդլայնումներով հիմնական ֆայլերը և

բացատրել, թե խնդրի լուծման որ փուլերում են

դրանք առաջանում կամ օգտագործվում (*.pas, *.tpl,

*.obj, *.exe): Կարողանա թվարկել և բացատրել

թարգմանչի աշխատանքի հիմնական փուլերը:

Հասկանա արտաքին գրադարանների օգտագործման

անհրաժեշտությունը և կարողանա բացատրել դրանց

ծրագրին միանալու սկզբունքները:

5.2. Գիտենա փոփոխականների դերը և

նշանակությունը ծրագրավորման լեզուներում:

Ճանաչի փոփոխականների պարզ տիպերը –

5.2. Կարողանա ստեղծել պարզ հաշվարկային

ծրագրեր, օգտագործելով թվաբանական

գործողություններ փոփոխականների հետ:

5.2. Գիտենա պարզ տիպերի փոփոխականների

զբաղեցրած ծավալը համակարգչի հիշողության մեջ:

Կարողանա ստեղծել փոփոխականների նոր տիպեր և

Page 20: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 20

ամբողջ, իրական, սիմվոլային, տողային,

տրամաբանական, թվարկվող, տիրույթ տիպի և

իմանա ինչպիսի‟ արժեքներ դրանց կարելի է

վերագրել: Գիտենա այդ արժեքների փոփոխման

հնարավոր տիրույթները:

Կարողանա բացատրել պարզ տիպերի

փոփոխականների գրանցման սկզբունքները

համակարգչի հիշողության մեջ: Կարողանա

բացատրել փոփոխականի անվանում, փոփոխականի

հասցե, փոփոխականի արժեք հասկացությունների

իմաստը: Կարողանա բացատրել ինչ

փոփոխություններ են կատարվում համակարգչի

հիշողությոան մեջ վերագրման օպերատորի

կիրառման դեպքում:

օգտագործել դրանք: Իմանա ինչ տիպի

փոփոխականներ կարող են օգտագործվել պարզ

թվաբանական գործողություններում և դրանց

վերադարձվող արժեքների տիպերը: Կարողանա

ներմուծել հաստատուններ ծրագրի մեջ և վերագրել

դրանց արժեքներ:

Կարողանա բացատրել ինչ է նշանակում

պատահական թիվ և ինչ օպերատորով այն կարելի է

գեներացնել: Կարողանա կառուցել պատահական

թվեր օգտագործող խնդրի ալգորիթմ:

5.3. Կարողանա բացատրել մուտքի և ելքի

օպերատորների դերը ծրագրի խմբագրման,

կարգավորման և աշխատանքի ժամանակ:

Կարողանա բացատրել ճյուղավորման

օպերատորի աշխատանքի սկզբունքը: Կարողանա

ներկայացված պարզ օրինակններում առանց

համակարգչի օգնության գուշակել խնդրի

հատվածի կատարման արդյունքը: Կարողանա

բացատրել ընտրության օպերատորի աշխատանքի

սկզբունքը և թվարկել նրա և ճյուղավորման

օպերատորի տարբերությունները: Գիտենա

առանց պայմանի և պայմանով կրկնությունների

նմանությունը և տարբերությունները: Կարողանա

բացատրել սկզբնապայմանով և վերջնապայմանով

օպերատորների աշխատանքը:

5.3. Կարողանա մուտքագրել պարզ թվային

փոփոխականներ, կատարել թվաբանական

գործողություններ և արդյունքը դուրս բերել էկրանին:

Կարողանա կիրառել պարզ և բաղադրյալ

պայմաններ ճյուղավորման օպերատորներում:

Կարողանա թվարկել այն փոփոխականների տիպերը,

որոնց արժեքները կարող են հանդիսանալ բանալի

ընտրության օպերատորում: Կարողանա փոխարինել

կիրառված ճյուղավորման օպերատորների

հաջորդականությունը ընտրության օպերատորով:

Կարողանա կիրառել ներդրված կրկնությունները և

բացատրել պայմանների կամ հաշվիչների արժեքների

հնարավոր փոփոխությունները օպերատորի

աշխատանքի տարբեր փուլերում:

5.3. Կարողանա մուտքագրել և դուրս բերել

տեքստային տեղեկատվություն: Գիտենա

մուտքագրման և արտաբերման ֆորմատները:

Կարողանա օգտագործել տարբեր հաշվարկային

համակարգեր թվերը մուտքագրելիս և արտաբերելիս:

Կարողանա կառուցել և օգտագործել ներդրված

ճյուղավորումներ խնդիրներ լուծելիս: Կարողանա

փոխարինել ընտրության օպերատորը ճյուղավորման

օպերատորների հաջորդականությամբ: Կարողանա

ներառել պայմանով կրկնությունը առանց պայմանի

կրկնության մեջ խնդիրներ լուծելիս: Կարողանա

օգտագործել բաղադրյալ պայմաններ կրկնության

օպերատորներում:

5.4. Գիտենա և կարողանա բացատրել զանգվածի

անուն, զանգվածի ինդեքս, զանգվածի էլեմենտ,

զանգվածի չափողականություն տերմինների

իմաստր և կապը իրար հետ: Գիտենա սիմվոլային

զանգվածների նմանությունը այլ տիպի

էլեմենտներից բաղկացած զանգվածներին և դրանց

էական տարբերությունը:

5.4. Կարողանա բացատրել զանգվածի տարրերի

բաշխման օրինաչափությունները համակարգչի

հիշողության մեջ: Կարողանա խնդիրների լուծման

ընթացքում կիրառել միաչափ զանգվածներ:

Կարողանա կիրառել կրկնության տարբեր

օպերատորներ զանգվածի էլեմենտներին արժեքներ

վերագրելու համար: Կարողանա բացատրել

“տարաբնույթ օբյեկտների զանգված” տերմինը:

5.4. Գիտենա զանգվածների դերը և նշանակությունը

խնդիրների լուծման ընթացքում: Կարողանա

օգտագործել բազմաչափ զանգվածներ խնդիրներ

լուծելիս: Կարողանա կիրառել զանգվածները

բազմությունների կարգավորման ալգորիթմական

խնդիրներ լուծելիս: Կարողանա օգտագործել

գրանցումները տարաբնույթ տվյալները խմբավորելու

համար: Կարողանա կառուցել գրանցումների

Page 21: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 21

Կարողանա նկարագրել տողային փոփոխականներ,

վերագրել դրանց արժեքներ, դուրս բերել էկրանին այդ

արժեքները:

զանգված: Կարողանա կարդալ կամ գրանցել այդ

զանգվածի կամայական էլեմենտի կամայական

հատկանիշը: Ճանաչի և կարողանա օգտագործել

սիմվոլային զանգվածների հետ աշխատող

ֆունկցիաները:

5.5. Գիտենա խնդիրը մասերի տրոհելու

անհրաժեշտությունը: Կարողանա բացատրել

ֆունկցիաների և պրոցեդուրների նմանությունը և

տարբերությունները: Կարողանա թվարկել դրանց

բաղադրիչ մասերը` վերադարձվող արժեքի տիպ,

անուն, պարամետրեր, փոփոխականների

նկարագրման բաժին, մարմին: Ճանաչի

ֆունկցիաների և պրոցեդուրների նկարագրման

տեղը ծրագրում: Կարողանա բացատրել

պարամետրերի դերը խնդիրների լուծման

ընթացքում:

5.5. Կարողանա կառուցել իրեն պահանջներին

բավարարող ֆունկցիաներ կամ պրոցեդուրներ, և

դրանց օգնությամբ լուծել խնդիրը: Հասկանա, որ

դեպքերում ֆունկցիաների և պրոցեդուրների

ներմուծվող պարամետրերը կարող են փոխել իրենց

արժեքները, երբ` ոչ: Գիտենա լոկալ և գլոբալ

փոփոխականների նկարագրման տեղը ծրագրում:

Կարողանա օգտագործել գրադարանային

ֆունկցիաները և պրոցեդուրները, ներառելով ծրագրի

մեջ համապատասխան միավորները:

5.5. Կարողանա ներկայացված խնդիրը բաժանել

տրամաբանական մասերի և դրանցից կառուցել

լուծումը: Կարողանա բացատրել ֆունկցիաների և

պրոցեդուրների գործառության տարածքային և

ժամանակային տիրույթները: Կարողանա բացատրել

“ֆորմալ” և “փաստացի” պարամետր տերմինները:

Կարողանա բացատրել “պարամետր-փոփոխական”

և “պարամետր-արժեք” տերմինները: Կարողանա

լուծել խնդիրներ, կիրառելով ռեկուրսիվ

ֆունկցիաներ: Կարողանա ստացված տվյալները

գրանցել ֆայլի մեջ: Կարողանա կարդալ տվյալները

ֆայլից: Կարողանա օգտվել օգնության համակարգից:

Կարողանա գտնել և ուղղել ստեղծված ծրագրերում

հանդիպող սխալները:

5.6. Կարողանա բացատրել, ի՞նչ պարամատրեր է

հարկավոր ձևավորել, էկրանին պատկեր

ստանալու համար - գույն, կետի կոորդինատներ,

կամ գույն, գծի սկզբնակետի և վերջնակետի

կոորդինատներ, գծի հաստություն և այլն:

5.6. Ճանաչի գրաֆիկական ռեժիմին անցնելու

հրահանգները: Կարողանա ձևավորել պարամետրերը

և պատկերել էկրանին կետ, ուղիղ գիծ. շրջանագիծ,

ուղղանկյուն, էլիպս: Կարողանա երկրաչափական

մարմիններով սահմանափակված փակ տիրույթը

լցնել որոշակի գույնով: Կարողանա դուրս գալ

գրաֆիկական ռեժիմից:

5.6. Կարողանա էկրանի որևէ կետում դուրս բերել

տառ կամ բառ: Կարողանա ստեղծել պարզագույն

անիմացիոն պատկերներ, վերագրելով պատկերին

հետին պլանի գույնը և ստեղծելով նոր պատկեր, նոր

տեղում: Կարողանա կառուցել պարզագույն

ֆունկցիայի գրաֆիկ, հաշվարկելով կետերի

կոորդինատները և դուրս բերելով դրանք էկրանին:

Page 22: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 22

5 Ծրագրավորում:

Տարբերակ B

Ծրագրավորում C++ լեզվով

5.1 Ծրագրավորման լեզուների դասակարգում: Փոփոխականներ, զանգվածներ, հրահանգներ: Ծրագրի բաղադրիչ մասեր`

ֆունկցաիաներ, պրոցեդուրներ կամ ենթածրագրեր:

5.2 C++ ծրագրավորման լեզու: C++ լեզվի շարահյուսություն, տվյալների տեսակներ, հրահանգներ: Ծրագրի թարգմանության փուլեր:

Ծրագրի կառուցվածքային միավորներ` վերնագրային և հիմնական ֆայլեր: Ծրագրի տրամաբանական բաղադրիչներ`

ֆունկցիաներ:

5.3 Ցուցիչներ, հղումներ: Միաչափ և բազմաչափ զանգվածներ, դրանց կապը ցուցիչների հետ: Դինամիկ զանգվածներ:

Կառուցվածքներ:

5.4 Օբյեկտաուղղված ծրագրավորում: Մոդելներ, դրանք կազմող օբյեկտներ: Օբյեկտների կլասեր: Օբյեկտների տվյալներ և մեթոդներ:

Կլասերի հատկություններ` ժառանգականություն, տվյալների թաքցնում (ինկապսուլացիա), բազմաձևություն (պոլիմորֆիզմ):

Հետազոտվող մոդելի կլասերի ստորակարգություն:

լրացուցիչ 5.5 Տվյալների կառուցվածքներ` ստեկեր, հերթեր, ծառեր: Գրաֆներ, դրանց ներկայացման եղանակները: Գրաֆների շրջանցման

ալգորիթմներ: Ռեկուրսիվ ալգորիթմներ, դինամիկ ծրագրավորման ալգորիթմներ: Հաշվողական երկրաչափության տարրեր:

Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ) Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների պահանջները) 5.1. Կարողանա թվարկել բարձր մակարդակի

ծրագրային լեզուները և տարբերակել դրանք ըստ

առավելությունների և թերությունների: Գիտենա

փոփոխականների դերը և նշանակությունը

ծրագրավորման լեզուներում: Կարողանա

բացատրել ներկայացված պարզագույն ծրագրերի

աշխատանքի սկզբունքները:

5.1. Հասկանա ծրագիրը բաղադրիչ մասերի

բաժանելու անհրաժեշտությունը և դրա

սկզբունքները: Գիտենա այդ բաղադրիչներին

փոփոխականներ փոխանցելու և դրանցից

արժեքներ ստանալու սկզբունքները:

5.1. Գիտենա լոկալ և գլոբալ փոփոխականների

գործառության տարածքային և ժամանակային

տիրույթները: Գիտենա իրական և ամբողջ թվերի

ներկայացման սկզբունքները համակարգչի

հիշողության մեջ: Գիտենա զանգվածների դերը և

նշանակությունը խնդիրների լուծման ընթացքում:

Կարողանա ներկայացված խնդիրը բաժանել

տրամաբանական մասերի և դրանցից կառուցել

Page 23: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 23

լուծումը: 5.2. Գիտենա C++ ծրագրավորման լեզվի հիմնական

առավելությունները և կիրառման ոլորտները:

Կարողանա բացատրել “աշխատանքային

տիրույթ”, “պրոյեկտ”, “ֆայլ” հիերարխիայի ամեն

մի տարրի դերը և նշանակությունը: Գիտենա

որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է վերջանում

ծրագիրը: Ճանաչի փոփոխականների պարզ

տիպերը – ամբողջ, իրական, սիմվոլային և իմանա

ի‟նչ արժեքներ դրանց կարելի է վերագրել:

5.2. Կարողանա ստեղծել պարզ հաշվարկային

ծրագրեր, օգտագործելով թվաբանական

գործողություններ փոփոխականների հետ:

Կարողանա օգտագործել ճյուղավորում,

կրկնություն, պայմանական կրկնություն

ալգորիթմական կառուցվածքները պարզ

խնդիրների լուծման ժամանակ: Կարողանա

օգտագործել գրադարանային ֆունկցիաները,

ներառելով համապատասխան ֆայլերը: Կարողանա

կառուցել իրեն պահանջներին բավարարող

ֆունկցիաներ, և դրանց օգնությամբ լուծել խնդիրը:

Հասկանա, որ դեպքերում դրսից ներմուծվող

ֆունկցիաների պարամետրերը կարող են փոխել

իրենց արժեքները, երբ` ոչ:

5.2. Գիտենա ծրագրի թարգմանության հիմնական

փուլերը: Կարողանա ծրագրում տեղ գտած սղալները

վերագրել թարգմանության համապատասխան փուլին

և գտնել ուղղելու ճանապարհը: Կարողանա

օգտագործել ծրագրի կառուցվածքային միավորները –

վերնագրային և հիմնային ֆայլերը, ներառելով մեկը

մյուսի մեջ, կարողանա բացատրել ծրագիրը երկու

տեսակի ֆայլերի բաժանելու իմաստը: Կարողանա

բացատրել ֆունկցիաների գործառության տարածքային

և ժամանակային տիրույթները: Կարողանա լուծել

խնդիրներ, կիրառելով ռեկուրսիվ ֆունկցիաներ:

Կարողանա ստացված տվյալները գրանցել ֆայլի մեջ:

Կարողանա կարդալ տվյալները ֆայլից:

5.3. Կարողանա բացատրել “փոփոխականի անուն”,

“փոփոխականի հասցե” և “փոփոխականի այլ

անուն” հասկացողություների նմանությունը և

տարբերությունը: Կարողանա ծրագրավորել

պարզագույն թվաբանական խնդիրներ,

օգտագործելով “փոփոխական”, “ցուցիչ”, “հղում”

տիպերը:

5.3. Կարողանա խնդիրների լուծման ընթացքում

կիրառել միաչափ զանգվածներ: Կարողանա

բացատրել “զանգվածի անուն” և “ցուցիչ”

հասկացողությունների նմանությունը և

տարբերությունը: Կարողանա ցույց տալ այն

ճանապարհները, որոնց միջոցով ցուցիչը կարող է

դառնալ միաչափ զանգվածի հասցե:

Կարողանա գուշակել ներկայացված ծրագրի

կատարումից ստացվող արդյունքը:

5.3. Կարողանա օգտագործել բազմաչափ զանգվածներ

խնդիրներ լուծելիս: Կարողանա բացատրել “ցուցիչի

ցուցիչ” և “երկչափ զանգված” հասկացողությունների

կապը: Կարողանա ցուցիչների օգնությամբ կառուցել

դինամիկ զանգվածներ: Կարողանա օգտագործել

դրանք խնդիրներ լուծելիս: Կարողանա բացատրել

“տարաբնույթ օբյեկտների զանգված” տերմինը:

Կարողանա կառուցել կառուցվածքներ, օգտագործել

դրանք որպես փոփոխականների բարդ տիպեր:

Կարողանա հիշողության մեջ տեղադրել նկարագրված

կառուցվածքի տիպի մի քանի օբյեկտներ, կապել դրանք

միմյանց ցուցիչներով, ստեղծելով պարզագույն

տվյալների բազա: Կարողանա օգտվել օգնության

համակարգից: Կարողանա գտնել և ուղղել ստեղծված

ծրագրերում հանդիպող սխալները:

5.4. Գիտենա մոդելը օբյեկտների միջոցով

ներկայացնելու անհրաժեշտությունը: Գիտենա և

կարողանա բացատրել վերացարկման սկզբունքը:

Կարողանա բացատրել “կլաս” տերմինը և դրա

կապը վերացարկման սկզբունքի հետ: Կարողանա

5.4. Կարողանա պարզագույն մոդելը (օրինակ`

դասարան կամ պահարան) նկարագրելու համար

կառուցել կլաս, ներմուծել այն ծրագրի մեջ, ստեղծել

այդ կլասի մի քանի օբյեկտներ և ամեն մեկի

բաղադրիչներին վերագրել արժեքներ: Գիտենա

5.4. Կարողանա տարանջատել կլասի և նրա

մեթոդների նկարագրությունը և ներկայացնել դրանք

ծրագրի վերնագրային և հիմնական ֆայլերում:

Կարողանա բացատրել կլասի հիմնական

հատկությունները` ժառանգականություն,

Page 24: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 24

բացատրել “կլաս” և “կլասի օբյեկտ”

հասկացողությունների տարբերությունը: Գիտենա

կլասի էլեմենտների – տվյալների և մեթոդների

դերն ու նշանակությունը: Գիտենա կլասը

համակարգչում ներկայացնելու կանոնները:

կլասի կոնստրուկտորների և դեստրուկտորների

դերն ու նշանակությունը: Գիտենա կլասի

տվյալների և մեթոդների թաքցման աստիճանները:

բազմաժառանգականություն, տվյալների թաքցնում,

բազմաձևություն: Կարողանա ներկայացնել այս

հատկությունները պատկերող պարզագույն ծրագրեր:

Գաղափար ունենա տվյալ մոդելը նկարագրող կլասերի

հիերարխիայի մասին:

լրացուցիչ 5.5. Գաղափար ունենա ժամանակակից էֆեկտիվ

ալգորիթմների հիմք հանդիսացող տվյալների

կառուցվածքների մասին` ստեկեր, հերթեր, ծառեր:

Գաղափար ունենա գրաֆների կառուցվածքի մասին`

կող, գագաթ, ճանապարհ: Կարողանա պատկերել

գրաֆները և ներկայացնել դրանք համակարգչում

մատրիցների կամ կապակցված ցուցակների տեսքով:

Կարողանա խնդիրներ լուծելիս օգտագործել

գրաֆների գաղափարի վրա հենված ալգորիթմները:

Հասկանա ռեկուրսիայի և դինամիկ ծրագրավորման

նմանությունը և տարբերությունները: Ճանաչի

հաշվողական երկրաչափության պարզագույն

տարրերը` կետ, ուղիղ, բազմանկյուն և կարողանա

ներկայացնել դրանք համակարգչում: Կարողանա

օգտագործել վերը նշված հասկացությունները և

ալգորիթմները ծրագրավորման խնդիրների լուծման

արդյունավետությունը բարձրացնելու համար:

Page 25: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 25

6 Տեղեկատվական տեխնոլոգիաներ

6.1 Համակարգչային գրաֆիկա: Կետային և վեկտորային գրաֆիկա:

6.2 Տեքստային խմբագրեր: Համակարգչային բառարաններ և թարգմանիչներ: Սկաներ: Տեքստերի ճանաչման ծրագրեր: Հրատարակչական

ծրագրեր:

6.3 Էլեկտրոնային աղյուսակներ: Գրաֆիկներ, դիագրամներ, հաշվարկներ, անալիզի և մաթեմատիկայի խնդիրներ: Մատրիցական

հանրահաշվի տարրեր: Գծային օպտիմիզացիայի խնդիրներ: Էլեկտրոնային աղյուսակների ծրագրավորում Visual Basic լեզվի

օգնությամբ, մակրոսներ, մոդուլներ:

6.4 Մուլթիմեդիա: Անիմացիոն և ներկայացուցչական գրաֆիկա: Գրաֆիկական, տեքստային, ձայնային և տեսա տեղեկատվության

ներկայացում միասնական համակարգում: լրացուցիչ 6.5 Macromedia Flash խմբագիր: Ծրագրի գրաֆիկական, ձայնային և անիմացիոն հնարավորությունները: Ծրագրավորում Flash

միջավայրում:

Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ) Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների պահանջները)

6.1. Գիտենա կետային և վեկտորային գրաֆիկայի

սկզբունքները: Ճանաչի այն գրաֆիկական

խմբագրերը, որոնք թույլ են տալիս ստեղծել

կետային կամ վեկտորային գրաֆիկա: Կարողանա

ընտրել տրված պատկերի խմբագիրը և բեռնավորել

այն: Կարողանա ստեղծել և խմբագրել կետային և

վեկտորային գրաֆիկայի պարզ օրինակներ:

Կարողանա խմբագրել և պահպանել պատկերը

համակարգչում համապատասխան ֆորմատով:

6.1. Գիտենա գույնի ձևավորման հիմունքները:

Գիտենա և կարողանա բացատրել խմբագրերի

գործիքների նշանակությունը, կարողանա օգտվել

դրանցից: Կարողանա ընտրել, խմբագրել և

օգտագործել օբյեկտները, համախմբել դրանք:

Կարողանա պատկերը տրոհել օբյեկտների և

խմբագրել դրանք: Կարողանա տրոհել պատկերը

շերտերի և խմբագրել շերտերը` դարձնել թափանցիկ,

վերադրել շերտերը և այլն: Կարողանա տպել

պատկերը, ընտրելով տպիչի պարամետրերը:

6.1. Ճանաչի գրաֆիկական ֆայլերի հիմնական

ֆորմատները` GIF, JPG, TIFF, BMP, PCD, CDR:

Կարողանա անցնել մի ֆորմատից մյուսին:

Կարողանա օգտագործել անիմացիոն ծրագրերը

պարզագույն շարժական պատկերներ ստեղծելու

նպատակով: Կարողանա օգտագործել շարժական

պատկերները պրեզենտացիոն ծրագրերում

առաջարկված թեման դահլիճին ներկայացնելու

նպատակով: Կարողանա խմբագրել և ձևափոխել

պատկերի ընտրված մասը` արտատպել,

հեռացնել, չափագծել (մասշտաբ), համաչափ

արտապատկերել, ռետուշել:

Page 26: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 26

6.2. Կարողանա ստեղծել և խմբագրել տարբեր

տեսակի տեքստային փաստաթղթեր (doc, txt, dat, dot

ընդլայնումներով), օգտագործելով տարբեր

տեքստային խմբագրեր:: Կարողանա փոխել

փաստաթղթի ֆորմատը: Կարողանա ընտրել

տառատեսակը, ստեղնաշարի լեզուն, փոխել

կոդավորումը (Unicode, ANSI): Կարողանա փոխել

առանձին տառերի տեղաբաշխումը ստեղնաշարի

վրա: Գիտենա տեքստի ֆորմատավորման տարրերի

կարևորությունը փաստաթղթի ներկայացման

համար` տառաչափ, լուսանցքներ, ուղղագրություն:

Կարողանա օգտվել ուղղագրական և

քերականական սխալների ստուգման և ուղղման

հնարավորություններից (Spelling, Grammar,

AutoCorrect, AutoText): Կարողանա տեքստը տրոհել

բաժինների, ամեն մեկին վերագրելով

համապատասխան հատկություններ: Կարողանա

տեքստային փաստաթղթերը պահպանել տարբեր

ֆորմատներով: Կարողանա ներկայացնել տեքստը

աղյուսակներով և սյունակներով: Կարաղանա

տեքստում ավելացնել և ջնջել պարագրաֆի նիշերը:

Կարողանա բացատրել, թե տեքստի որ մասին են

վերաբերվում ձևավորման տարբեր տարրերը:

Կարողանա տպագրել փաստաթուղթը:

6.2. Կարողանա խմբագրել տեքստը, օգտվելով

ֆորմատավորման հնարավորություններից:

Կարողանա օգտվել օգնության համակարգից:

Կարողանա տեքստային փաստաթղթի մեջ ներմուծել

պատկերներ, աղյուսակներ, գրաֆիկներ: Կարողանա

տեքստի մեջ ներմուծել մաթեմատիկական

բանաձևեր: Կարողանա տեքստում օգտագործել մի

քանի լեզուներ: Կարողանա օգտագործել

թարգմանիչ ծրագրեր և բառարաններ: Կարողանա

փոփոխություններ կատարել համակարգչային

ներդրված բառարանում: Կարողանա սկաների

միջոցով տեքստը ներմուծել համակարգչի մեջ:

Կարողանա ֆորմատավորման համար ընտրել

պարագրաֆի (պարբերության) հատկությունները`

աջ, ձախ ինդենտորներ (տողագլուխներ), առաջին

տողի ինդենտոր, տողամիջյան հեռավորություն,

պարագրաֆների հեռավորություն, հավասարեցում:

Կարողանա համարակալել պարագրաֆները,

օգտագործելով տարբեր նիշեր: Գաղափար ունենա

հրատարակչական ծրագրերի մասին:

6.2. Կարողանա տեքստային խմբագրում

կառուցել պարզագույն մակրոսներ և օգտագործել

դրանք: Կարողանա փոփոխել խմբագրի

հատկությունները և պահպանել դրանք:

Կարողանա օգտվել պատրաստի ոճերից և

կառուցել ձևավորման նոր ոճեր: Կարողանա

օգտագործել սկաները տեքստերի մուտքագրման

համար: Կարողանա օգտվելով տեքստի

ճանաչման ծրագրերից, սկաներով ներմուծած

տեքստային փաստաթուղթը վերափոխել տեքստի

և խմբագրել այն: Կարողանա կիրառել

ավտոմատ էջակալումը փաստաթղթում:

Կարողանա խմբագրել էջախորագրերը:

Կարողանա օգտվել փաստաթղթի բովանդակային

ցանկը կառուցող ավտոմատ համակարգից:

Կարողանա ֆորմատավորման համար

օգտագործել աջ, ձախ կենտրոնացված

տաբուլյատորները: Կարողանա կիրառել

պարագրաֆը շրջանակի մեջ ներառելու, ֆոնը

փոխելու հատկությունները: Կարողանա

միավորել տեքստային փաստատուղթը և

էլեկտրոնային նամակը: Կարողանա տպել

փաստաթուղթը գրքային կամ ալբոմային տեսքով:

Կարողանա օգտվել ցանցային տպիչից:

Կարողանա օգտվել հրատարակչական

ծրագրերից թերթ կամ պրակ պատրաստելու

համար:

Page 27: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 27

6.3. Գիտենա էլեկտրոնային աղյուսակների

հնարավորությունները: Կարողանա լրացնել և

ձևավորել աղյուսակ, կառուցել և ձևավորել

վերնագիրը: Կարողանա կառուցել ստեղծված

աղյուսակի երկչափ և եռաչափ դիագրամները:

Կարողանա փոխել դիագրամի հիմնական

հատկությունները: Կարողանա բջիջներում

կատարել հաշվարկներ, ներառելով ֆունկցիաներ:

Կարողանա օգտագործել ֆունկցիաների վարպետի

օգնությունը: Կարողանա օգտագործել

էլեկտրոնային աղյուսակների մեկ անհայտով

հավասարումների թվային լուծման

հնարավորությունները: Կարողանա էլեկտրոնային

աղյուսակներում լուծել պարզ հաշվարկային

խնդիրներ: Կարողանա լուծել խնդիրներ

էլեկտրոնային աղյուսակներում, կիրառելով

փաթեթի ներքին ֆունկցիաներ` ՙեթե՚, ՙև՚, ՙկամ՚,

երկրաչափական ֆունկցիաներ:

6.3. Կարողանա կառուցել պարզ մաթեմատիկական

ֆունկցիաների արժեքների աղյուսակներ,

օգտագործելով բանաձևերի տեղափոխման

կանոնները: Կարողանա կառուցել այդ

աղյուսակներին համապատասխանող գրաֆիկները:

Կարողանա միաժամանակ պատկերել մի քանի

ֆունկցիաների գրաֆիկներ: Կարողանա

դիագրամում/գրաֆիկում ավելացնել կամ խմբագրել

առանցքների անվանումները, դրանց տառատեսակը

և տառաչափը, ընտրել գույնը: Կարողանա ընտրել

դիագրամի/գրաֆիկի տեսակը: Կարողանա փոխել

կառուցված դիագրամի/գրաֆիկի տեսակը:

Կարողանա փոխել դիագրամի/գրաֆիկի չափերը:

Կարողանա լուծել խնդիրներ էլեկտրոնային

աղյուսակներում, կիրառելով փաթեթի ներքին

ֆունկցիաները` ՙմնացորդ՚, ՙաստիճան՚, ՙքառակուսի

արմատ՚, ՙբացարձակ արժեք՚ և այլն: Կարողանա

գումարել և բազմապատկել մատրիցները կիրառելով

մատրիցական հանրահաշվի ֆունկցիաները:

Կարողանա հաշվել քառակուսի մատրիցի որոշիչը:

Կարողանա լուծել գծային հավասարուների

համակարգ մատրիցական եղանակով և

օգտագործելով որոշիչները:

6.3. Կարողանա ընտրել և խմբագրել

էջախորագրերը, ներառելով ամսաթիվ, ֆայլի,

թերթի անվանունը: Կարողանա կառուցել

պարամետրերից կախված թվային տվյալների

աղյուսակներ և դրանք ներկայացնող

գրաֆիկները: Կարողանա հետազոտել

ֆունկցիաների հատկությունները, օգտվելով

կառուցված գրաֆիկներից: Կարողանա խմբագրել

գրաֆիկները: Կարողանա փոխել գրաֆիկի

առանցքների եզրային կետերի արժեքները,

մասշտաբի փոփոխություններ կատարելու

նպատակով: Կարողանա մոդելավորել

մաթեմատիկական և ֆիզիկական խնդիրների

լուծումները, օգտագործելով էլեկտրոնային

աղյուսակների գրաֆիկական

հնարավորությունները: Կարողանա կառուցել

կատարված ֆիզիկական փորձի գրաֆիկական

նկարագրությունը, արդյունքները ներկայացնել

գրաֆիկով, ընտրել առանցքների

հատկությունները: Կարողանա ձևակերպել և

լուծել պարզագույն գծային օպտիմիզացիայի

խնդիրներ: Կարողանա ընտրել թղթի չափերը և

տպագրել էլեկտրոնային աղյուսակի էջը,

առանձին դիագրամ/գրաֆիկ, ընտրված բջիջների

խումբ:

Կարողանա օգտվել էլեկտրոնային խմբագրերում

ներդրված Visual Basic լեզվի

հնարավորություններից: Կարողանա կառուցել

ֆունկցիաներ, մակրոսներ, մոդուլներ և

օգտագործել դրանք կիրառական խնդիրներ

լուծելիս:

Page 28: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 28

6.4. Կարողանա օգտագործել օպերացիոն

համակարգի ձայնային հնարավորությունները`

տարբեր իրավիճակներ բնորոշելու համար: Գիտենա

ձայնի թվայնացման հիմունքները: Կարողանա

օգտվել ձայնային կոմպակտ սկավառակներից և

դրանց կառավարող ծրագրերից: Ճանաչի ձայնի

ստեղծման, մշակման և վերարտադրման հիմնական

ծրագրային փաթեթները: Գիտենա

տեսատեղեկատվության պահպանման

հնարավորությունների մասին:

6.4. Ճանաչի ձայնային ֆայլերի տարբեր

ֆորմատները: Կարողանա ձայնային սկավառակի

միավորները դարձնել համակարգչային ֆայլ`

օգտվելով համապատասխան ծրագրերից:

Կարողանա կառուցել պարզ ներկայացուցչական

ֆայլ, ներառելով տեքստ, գրաֆիկա, ձայն: Գիտենա

անիմացիոն գրաֆիկայի հնարավորությունները:

6.4. Կարողանա միավորել ներկայացուցչական

ֆայլում ձայնը, պատկերը և տեքստը: Կարողանա

ներկայացնել թեման դահլիճին: Գիտենա

տեսատեղեկատվության խտացման

հնավարությունների մասին: Կարողանա օգտվել

տեսատեղեկատվություն ցուցադրող ծրագրերից և

դրանց գործիքներից: Կարողանա կառուցել պարզ

անիմացիոն ֆայլ:

լրացուցիչ 6.5 Գիտենա Flash անիմացիոն ծրագրի

գրաֆիկական և ձայնային խմբագրերի

հնարավորությունները և գործիքները: Գիտենա

անիմացիոն ծրագրեր ստեղծելու սկզբունքները և

հրահանգները: Կարողանա կառուցել պարզ

պրոյեկտներ Flash համակարգում, որոնք

կներառեն պատկեր, ձայն, անիմացիա:

Page 29: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 29

7 Հաղորդակցական տեխնոլոգիաներ

7.1 Համակարգչային ցանցեր: Էլեկտրոնային փոստ: Ինտերնետ: Տեղեկատվության որոնում ինտերնետում: Տեղեկատվության փոխանակման

համաձայնակարգեր (ցանցային պրոտոկոլներ): HTML լեզու, փաստաթղթերի ներկայացում ցանցում:

7.2 Անվտանգության տեխնիկայի կանոններ: Համակարգչային վիրուսներ, հակավիրուսային ծրագրեր: Ծրագրերի և տվյալների պահպանում: Web էջերի

ստեղծում: Խմբային աշխատանք ցանցում: Անվտանգության և էթիկայի կանոններ համակարգչային դասարանում և ցանցում:

Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ) Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների պահանջները)

7.1. Կարողանա թվարկել ցանցերի կառուցման

համար անհրաժեշտ սարքավորումները: Գիտենա

ցանցային օպերացիոն համակարգերի

առանձնահատկությունները: Կարողանա օգտվել

ինտերնետում որոնման տարբեր համակարգերից:

Կարողանա ինքնուրույն օգտվել էլեկտրոնային

փոստից: Գիտենա HTML լեզվի նպատակները,

կարողանա բացել պատրաստի էջի ծրագրային

բաժինը և բացատրել կառուցվածքը: Կարողանա

ստեղծել HTML տեքստային փաստաթուղթ և

խմբագրել այն:

7.1. Ճանաչի ինտերնետային որոնման տարածված

համակարգերը, կարողանա օգտվել դրանցից:

Կարողանա ինքնուրույն ստեղծել էլեկտրոնային

փոստի հասցեներ ինտերնետային տարբեր

կայքերում: Ճանաչի ցանցային հիմնական

սարքավորումները (մոդեմ, ռադիոմոդեմ, ցանցային

քարտ, Wi-Fi քարտ, բաշխիչ, ցանցային տպիչ,

մալուխ, կոնեկտոր (միածք), տեսախցիկ),

կարողանա տեղադրել դրանց դրայվերները,

աշխատել դրանց հետ: Գիտենա ինտերնետի

ընձեռած հիմնական հնարավորությունների մասին:

Կարողանա օգտվել տվյալների փոխանակման

հիմնական ձևերից (էլեկտրոնային փոստ, ֆորում,

հեռա- և տեսակոնֆերանս, ֆայլերի փոխանակում):

Կարողանա կառուցել պարզ պրեզենտացիոն

փաստաթուղթ HTML լեզվով` ներառելով տեքստ,

գրաֆիկա, հղումներ:

7.1. Իմանա էլեկտրոնային փոստերիի

ընդլայնված հնարավորությունները և

կարողանա օգտագործել դրանք սեփական

կարիքների համար: Ծանոթ լինի ինտերնետային

ուսուցման տարբեր կայքերի, թարգմանիչ

ծրագրերի: Կարողանա ինքնուրույն ստեղծել

ինտերնետային էջ` օգտվելով էջերի ստեղծման

պարզ գործիքներից: Գիտենա ինտերնետային

զննիչ տարբեր ծրագրեր, կարողանա օգտվել

դրանցից և ներկայացնել դրանց

առանձնահատկությունները: Գիտենա

ինտերնետային հիմնական պրոտոկոլների

մասին: Կարողանա մի քանի համակարգիչներից

ստեղծել լոկալ ցանց և կարգավորել այն:

Պատկերացում ունենա ինտերնետային

պրոտոկոլների մասին, կարողանա համեմատել

դրանք սովորական փոստի հետ:

Page 30: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 30

7.2. Գիտենա համակարգչից և կից սարքերից

օգտվելու անվտանգության տեխնիկայի կանոնները`

էլեկտրական սարքերից օգտվելու անվտանգություն,

բարձր լարման սարքերի հետ աշխատանքի

անվտանգություն, լազերային ճառագայթման հետ

աշխատանքի անվտանգություն: Գիտենա տպող և

այլ սարքերում օգտագործվող նյութերի վտանգը

առողջության համար: Կարողանա կիրառել

համակարգչից օգտվելու անվտանգության

կանոնները համակարգչային դասարանում և

ինտերնետում: Ճանաչի տվյալների պահպանման և

անվտանգ տարածման հետ կապված հիմնական

միջոցները: Ծանոթ լինի գլոբալ ցանցերի

հասցեավորման համակարգին:

7.2 Գիտենա սարքերի ամբողջականությունը

խախտելու վտանգը: Գիտենա համակարգչից

օգտվելու հիգիենիկ նորմերը` աշխատաժամերի

սահմանափակում, կեցվածք, աշխատատեղի ճիշտ

ընտրություն: Իմանա տվյալների պահպանման`

օպերացիոն համակարգերի ընձեռած

հնարավորությունները: Գիտենա հակավիրուսային

լայն տարածում գտած ծրագրերի մասին,

կարողանա օգտվել դրանցից: Կիրառի անվտանգ

տեղեկատվություն ստանալու ինտերնետային

հնարավորությունները: Գիտենա ինտերնետային

էջեր ստեղծող տարբեր ծրագրերի հիմնական

հնարավորությունները: Կարողանա ստեղծել

ինտերնետային ստատիկ էջ և տեղադրել այն լոկալ

ցանցում: Կարողանա կազմակերպել խմբային

աշխատանք` օգտվելով լոկալ ցանցի

հնարավորություններից:

7.2 Կարողանա ինքնուրույն վերացնել

պարզագույն անսարքությունները: Կարողանա

ինքնուրույն լիցքավորել կամ փոխարինել

սարքավորումների բաղադրիչները` կիրառելով

անվտանգության կանոնները: Կարողանա

տեղադրել հակավիրուսային ծրագրեր և օգտվել

դրանցից սեփական տվյալները պաշտպանելու և

ուրիշներին անվտանգ տեղեկատվություն

փոխանցելու համար: Գիտենա ինտերնետային

էջեր ստեղծող տարբեր ծրագրերի հիմնական

հնարավորությունները: Իմանա գլոբալ ցանցերի

հասցեավորման համակարգը: Կարողանա

ստեղծել ինտերնետային էջ` օգտագործելով

գրաֆիկական, ձայնային, անիմացիոն

էֆեկտներ, և տեղադրել այն ցանցում: Գիտենա և

կիրառի ցանցային էթիկայի կանոնները:

Page 31: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 31

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

Ծրագիր

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ (բնագիտամաթեմատիկական հոսք)

X դասարան – 34 ժամ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ - 4 ժամ

Ինֆորմատիկայի զարգացման պատմություն: Նշանները և ազդանշանները որպես

տեղեկատվության փոխանակման միավորներ: Դիսկրետ և անալոգային ազդանշաններ:

Տեղեկատվության տեսակներ և հատկություններ: Օբյեկտիվ և սուբյեկտիվ, ճշմարիտ և ոչ

ճշմարիտ, արդիական և ոչ արդիական, պիտանի և ոչ պիտանի, լրիվ և ոչ լրիվ,

անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն:

Տեղեկատվության բավարարություն, որոշումների կայացում, հակադարձ կապ:

Տեղեկատվության փոխանակման դերը և նշանակությունը մարդու գիտական

գործունեության և հասարակության զարգացման ընթացքում: Տեղեկատվության

փոխանակման ժամանակակից տեխնիկական միջոցներ, դրանց համեմատական թվային

բնութագրերը: Տեղեկատվության` տարբեր սարքավորումներով փոխանակման

արագություն: Տեղեկատվության աղավաղում փոխանակման ժամանակ:

Տեղեկատվության քանակության չափման տեխնիկական միավորներ` բիթ, բայթ, կիլո-

մեգա-գիգաբայթ:

Տեղեկատվության քանակության չափման հավանականային մոտեցում:

Տեղեկատվության որոնում կարգավորված աղբյուրներում (գրադարան, արխիվ, բառարան,

հանրագիտարան, ռեֆերատիվ ամսագիր): Սոցիոլոգիական հարցումներ, դրանց

մեթոդները և նշանակությունը: Գտնված տեղեկատվության գնահատում և ընտրություն:

Տեղեկատվության ժամանակակից կրիչների աշխատանքի սկզբունքները և ինֆորմացիոն

համեմատական ծավալները:

Տեղեկատվության պահպանման ավանդական և ժամանակակից միջոցներ: Մարդու

հիշողություն, գենետիկ հիշողություն:

Տեղեկատվության կուտակման ակտիվ և պասիվ եղանակներ: Ինֆորմացիայի որոնման

համակարգեր:

Տեղեկատվության ներկայացման ձևեր` տեքստ, աղյուսակ, դիագրամ, գրաֆիկ, պատկեր:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ տեղեկատվության ստացման, մշակման, պահպանման և ներկայացման հիմնական մեթոդները և միջոցները, կարողանալ օգտագործել դրանք: Տարբերել տեղեկատվության փոխանակման դիսկրետ և նմանակային ազդանշանները: Կարողանալ գնահատել ստացված տեղեկատվությունը ըստ օբյեկտիվության, ճշմարտացիության, արդիականության, պիտանիության, լրիվության և անհրաժեշտության չափանիշների: Կարողանալ գնահատել ստացված տեղեկատվության բավարարությունը, դրա հիման վրա

Page 32: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 32

կայացնել որոշումներ, գնահատել հնարավոր արդյունքները և ողղումներ մտցնել կայացված որոշումների մեջ: Կարողանալ չափել տեղեկատվության քանակը: Գիտենալ տեղեկատվության քանակության չափման տարբեր մոտեցումների մասին: Կարողանալ որոնել տեղեկատվությունը կարգավորված և չկարգավորված աղբյուրներում, կարողանալ օգտվել համակարգչային տեղեկատվական աղբյուրներից: Կարողանալ ընտրել, խմբավորել, դասակարգել տեղեկատվությունը և ներկայացնել այն տարբեր եղանակներով: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - աշխատանք ոչ համակարգչային և համակարգչային տեղեկատվական աղբյուրների հետ: Սոցիոլոգիական հարցումների պլանավորում: Բանավեճ - մարդու հիշողություն, գենետիկ հիշողություն: Ինքնուրույն աշխատանք - տրված թեմայով տեղեկատվության որոնում, գնահատում և ընտրություն: Տեղեկատվության ներկայացում ուսուցչին, դասարանին, դահլիճին բանավոր խոսքով, տեքստային փաստաթղթով, գրաֆիկներով, պատկերներով և այլն:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ - 2 ժամ

Տեղեկատվության ծածկագրում: Լեզվի ծածկագրման տարրեր` հնչյուն, տառ, բառ,

կետադրական նշան:

Տեքստային, գրաֆիկական, ձայնային և տեսա տեղեկատվության համակարգչային

ծածկագրում: Ծրագրավորումը որպես ծածկագրման օրինակ: Ծածկագրման

գրաֆիկական պայմանանշաններ, դրանց կիրառումը (քարտեզ, պլան, հատակագիծ):

Հաշվարկման տարբեր համակարգեր: Մեկից մյուսը անցնելու գործողություններ:

Թվաբանական գործողություններ տարբեր հաշվարկման համակարգերում:

Տրամաբանական հանրահաշվի տարրեր:

լրացուցիչ – գաղտնագրություն - 4 ժամ Գաղտնագրություն: Գաղտնագրության զարգացման պատմություն: Պարզ փոխարինման և տեղափոխման գաղտնագրեր: Բազմաայբուբենային փոխարինման գաղտնագրեր: Ժամանակակից սիմետրիկ և հոսքային գաղտնագրեր: Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ ինչի համար և ինչպես կարող է ծածկագրվել տեղեկատվությունը: Կարողանալ բերել տեղեկատվության ծածկագրման օրինակներ: Հասկանալ և կարողանալ տեղեկատվություն ստանալ գրաֆիկական ծածկագրված օբյեկտներից` քարտեզ, պլան, հատակագիծ: Գիտենալ երկուական ծածկագրման հիմունքները, որպես համակարգչում տեղեկատվությունը ներկայացնելու հիմնական միջոց: Գիտենալ հաշվարկման տարբեր համակարգեր, կարողանալ անցումներ կատարել մեկից մյուսը: Գիտենալ գրաֆիկական, տեքստային և ձայնային տեղեկատվության ծածկագրման եղանակները համակարգչում: Կարողանալ կատարել պարզ թվաբանական և տրամաբանական գործողություններ հաշվարկման տարբեր համակարգերում: Գիտենալ և կարողանալ օգտագործել պարզ տրամաբանական գործողությունները:

Page 33: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 33

Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական աշխատանք գրաֆիկական պայմանանշանների և դրանց հետ կապված տեղեկատվական օբյեկտների հետ: Գործնական աշխատանք - թվաբանական և տրամաբանական գործողություններ տարբեր հաշվարկման համակարգերում, տասնորդական կոտորակների ներկայացումը երկուական համակարգում: Բանավոր հարցումներ: Ինքնուրույն աշխատանք - տեքստի կամ սև-սպիտակ պատկերի փոքրածավալ հատվածի ծածկագրում: Մրցույթային պարապմունք - ծածկագրված տեքստային հատվածի կամ պատկերի արտաբերում: Տեքստի փոքր հատվածի գաղտնագրում: Բանավոր հարցումներ:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ - 4 ժամ

Համակարգչային հիմնական և համալրող սարքերի տեխնիկական տվյալներ: Տարբեր

տիպի համակարգիչների համեմատական բնութագրեր:

Օպերացիոն համակարգերի դասակարգում: Օգտագործվող օպերացիոն համակարգի

առանձնահատկությունները և հիմնական հնարավորությունները: Համակարգչային

տարածված ծրագրերի տեղադրում և հեռացում: Փաստաթղթերի ստեղծում և խմբավորում

համակարգչում: Տեղեկատվության փնտրում համակարգչում: Տեղեկատվության

արխիվացում, արխիվացման ծրագրային փաթեթներ: Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ համակարգչի հիմնական սարքավորումների` պրոցեսորի, հիշողության, տեսաքարտի, դիսփլեյի (ցուցասարքի), տպիչի տեխնիկական տվյալները: Գիտենալ ցանցային սարքավորումների նշանակությունը և թվային տվյալները, աշխատանքի սկզբունքները: Կարողանալ տեղադրել սարքավորումների ծրագրային ապահովման միավորները` դրայվերները և ընտրել սարքավորումների աշխատանքի համապատասխան ռեժիմները: Կարողանալ տեղադրել ամենատարածված ծրագրային փաթեթները: Կարողանալ տեղադրել, խմբավորել, խմբագրել և հեռացնել տեղեկատվությունը համակարգչից: Կարողանալ սեղմել տեղեկատվության ծավալը` օգտագործելով արխիվացման ծրագրեր: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - տպիչի, ցանցային քարտի կամ մոդեմի միացում համակարգչին, ծրագրային ապահովման տեղադրում: Գործնական պարապմունք - տեղեկատվության արխիվացում և ապաարխիվացում: Գործնական հարցումներ:

Page 34: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 34

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՆԵՐ- 2

ժամ

Համակարգչից օգտվելու անվտանության տեխնիկայի կանոններ: Էլեկտրական

սարքավորումներից օգտվելու անվտանգության կանոններ: Բարձր լարման

սարքավորումներից օգտվելու կանոններ, հողանցման անհրաժեշտություն, օդի

օզոնացման վնասը առողջությանը: Համակարգչային տեխնիկայում օգտագործվող

լազերային ճառագայթման վնասը առողջությանը, տպիչի տոների վնասակար

աղդեցությունը: Համակարգչից օգտվելու հիգիենիկ կանոններ` ժամերի

սահմանապակում, ճիշտ կառուցված աշխատատեղ, օպտիմալ կեցվածք: Անվտանգ

վարվելակերպ անսարքությունների դեպքում:

Համակարգչային վիրուսների էությունը և տարածման հիմնական ճանապարհները:

Համակարգչային սարքավորումներին և ծրագրային ապահովմանը վիրուսների կողմից

հասցվող հնարավոր վնասները: Համակարգչային վիրուսների տեսակները: Ցանցերով

տարածվող վիրուսներ: Հակավիրուսային ծրագրեր, դրանց պարբերական թարմացման

անհրաժեշտությունը: Հաղորդակցության միջոցներից օգտվելու անվտանգության և

էթիկայի կանոններ:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում.

Գիտենալ և կիրառել էթիկայի և համակարգչային տեխնիկայից օգտվելու անվտանգության կանոնները: Գիտենալ ինչ է համակարգչային վիրուսը և դրա կողմից հասցրած հնարավոր վնասները: Կարողանալ բեռնավորել և պարբերաբար նորոգել հակավիրուսային ծրագրերը: Գիտենալ հակավիրուսային ծրագրերի տեսակները և հնարավորությունները: Ցուցաբերել անհրաժեշտ զգուշություն ծրագրերը արտատպելիս և հաղորդակցական միջոցներից օգտվելիս: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - հակավիրուսային ծրագրերի բեռնավորում և կիրառում:

ՏԵՔՍՏԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԵՐ - 6 ժամ

Տեքստային փաստաթղթերի տեսակները, դրանց խմբագրումը և պահպանումը տարբեր

ֆորմատներով: Էջերի ընտրություն և համարակալում: Խորագրեր: Տեքստի մասնատում,

մասերի խմբագրում: Սիմվոլների և պարբերությունների ֆորմատավորում (ձևաչափում):

Ցուցակների, աղյուսակների, դիագրամների և գրաֆիկների ներմուծում: Պարագրաֆների

ձևավորման ոճերի ստեղծում, խմբագրում և կիրառում: Հղումների, էջախորագրերի,

ծանոթությունների ներմուծում: Մաթեմատիկական բանաձևերի ներմուծում և խմբագրում:

Տեքստի ներկայացումը աղյուսակներով և սյունակներով: Մակրոսներ, դրանց ստեղծումը

տեքստային խմբագրում: Խմբագրի միջավայրի փոփոխություններ (Tools->Options):

Համակարգչային բառարաններ և թարգմանիչներ: Տեքստ ճանաչող ծրագրեր, դրանց

կիրառությունը: Հրատարակչական ծրագրեր:

Page 35: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 35

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Կարողանալ ստեղծել, ձևավորել և խմբագրել տարբեր տեսակի տեքստային փաստաթղթեր` ավելացնել էջախորագրեր, հղումներ, ծանոթություններ, խմբագրել դրանք: Կարողանալ համարակալել էջերը: Կարողանալ ընտրել պարագրաֆի հատկությունները, ստեղծել ոճեր և օգտագործել դրանք: Կարողանալ ներմուծել մաթեմատիկական բանաձևեր: Կարողանալ տեքստը ներկայացնել աղյուսակներով և սյունակներով: Կարողանալ ստեղծել պարզ մակրոսներ և օգտագործել դրանք տեքստը խմբագրելիս: Կարողանալ փոփոխություններ կատարել խմբագրի միջավայրում: Ճանաչել և օգտագործել համակարգչային բառարաններ, թարգմանիչներ, հրատարակչական և տեքստ ճանաչող ծրագրեր: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - տեքստերի ստեղծում և խմբագրում, ներառելով ոճերը: Գործնական պարապմունք - գրաֆիկայի, մաթեմատիկական բանաձևերի, աղյուսակների, սյունակների ներմուծում տեքստի մեջ: Գործնական պարապմունք - մակրոսներ: Գործնական պարապմունք - HTML լեզվով ներկայացուցչական աշխատանքների ստեղծում: Գործնական հարցումներ ՙտեքստային խմբագրեր՚ թեմայով: Ստուգողական աշխատանք - տեքստային խմբագրեր. թեստային հարցեր և խնդիրներ:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ - 8 ժամ

Էլեկտրոնային աղյուսակների էջերի և բջիջների հատկություններ: Բջիջների տվյալների

տեսակներ` տեքստ, թիվ, բանաձև: Բջիջների հասցեավորում, հասցեների կիրառումը

բանաձևերում: Բանաձևերի տեղափոխման օրինաչափություններ: Հաստատուն

հասցեների կառուցում: Անվանումների վերագրում բջիջներին, զանգվածներին, դրանց

կիրառումը բանաձևերում: Մաթեմատիկական հաշվարկներ էլեկտրոնային

աղյուսակներում: Ֆունկցիաների արժեքների աղյուսակների կառուցում, դրանց

գրաֆիկները, գրաֆիկների երկչափ և եռաչափ տեսակները: Պարամետրերից կախված

ֆունկցիաների գրաֆիկների կառուցում: Գրաֆիկների ձևավորում: Դիագրամների

կառուցում, աղյուսակների դիագրամներ: Ֆունկցիաների վարպետի կիրառումը:

Մատրիցական հանրահաշվի ֆունկցիաներ: Մատրիցների գումարում, բազմապատկում:

Քառակուսի մատրիցի որոշիչի հաշվարկ: Հակադարձ մատրիցի հաշվարկ: Գծային

հավասարումների համակարգերի լուծում մատրիցական եղանակով և որոշիչների

կիրառությամբ: Պարզ գծային օպտիմիզացիայի խնդիրների լուծում “Solver” լուծիչով:

Մաթեմատիկայի և ֆիզիկայի խնդիրների գրաֆիկական մոդելավորում: Մակրոսներ:

Մոդուլների և ֆունկցիաների ստեղծում Visual Basic ծրագրավորման լեզվով:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ էլեկտրոնային աղյուսակների էջերի հնարավոր քանակությունը և էջերում տողերի և սյունակների քանակը: Գիտենալ բջիջների հնարավոր պարունակությունը: Կարողանալ բջիջներում կառուցել բանաձևեր և կատարել պարզ հաշվարկներ, ներառելով

Page 36: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 36

դրանցում տարբեր էջերի բջիջների պարունակությունը: Կարողանալ կառուցել ֆունկցիաների արժեքների աղյուսակներ և դրանց երկչափ կամ եռաչափ գրաֆիկները: Կարողանալ կառուցել պարամետրերից կախված գրաֆիկներ: Կարողանալ ձևավորել գրաֆիկները: Կարողանալ լրացնել աղյուսակներ և կառուցել դրանց երկչափ և եռաչափ դիագրամները: Կարողանալ, կիրառերով մատրիցական հանրահաշվի ֆունկցիաները գումարել և բազմապատկել մատրիցները, հաշվարկել հակադարձ մատրիցը, քառակուսի մատրիցի որշիչը: Կարողանալ լուծել գծային հավասարումների համակարգեր մատրիցական եղանակով և որոշիչների կիրառությամբ: Կարողանալ լուծել պարզ գծային օպտիմիզացիայի խնդիրներ: Կարողանալ գրաֆիկորեն մոդելավորել և լուծել ֆիզիկական և մաթեմատիկական խնդիրներ: Կարողանալ ստեղծել խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆունկցիաներ և օգտագործել դրանք: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում, անցածի կրկնություն: Գործնական պարապմունք - բանաձևերի, աղյուսակների, երկչափ և եռաչափ գրաֆիկների և դիագրամների կառուցում: Մրցույթային պարապմունք - թվային հաջորդականությունների դասակարգում ներդրված ֆունկցիաների օգնությամբ: Գործնական պարապմունք - երկչափ մատրիցների գումարում, բազմապատկում, որոշիչների հաշվարկ, հակադարձ մատրիցի հաշվարկ, գծային հավասարումների համակարգերի լուծում մատրիցական եղանակով և որոշիչների օգնությամբ: Գործնական պարապմունք - գծային օպտիմիզացիայի խնդիրների լուծում: Գործնական պարապմունք - մաթեմատիկայի և ֆիզիկայի խնդիրների գրաֆիկական լուծում: Գործնական հարցումներ: Գրավոր աշխատանք - ՙէլեկտրոնային աղյուսակներ՚ թեմայով, թեստային հարցեր, խնդիրներ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ - 4 ժամ

Պրեզենտացիոն գրաֆիկական խմբագրեր: Սլայդերի ստեղծում, տեքստի, գրաֆիկայի և

ձայնի ընդգրկում պարզ պրեզենտացիոն նախագծերում:

լրացուցիչ Macromedia Flash – 30 ժամ Macromedia Flash խմբագիր: Ծրագրի գրաֆիկական, ձայնային և անիմացիոն հնարավորությունները: Ալգորիթմական կառուցվածներ Flash լեզվում – պայմանական, կրկնության օպերատորներ: Ծրագրավորում Flash միջավայրում Action Script լեզվով: Օբյեկտների ստեղծում: Շարժվող օբյեկտի ստեղծում: Անիմացիոն ծրագրերի ստեղծում: Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ տեղեկատվությունը ներկայացնող ծրագրային փաթեթները: Կարողանալ ստեղծել առանձին սլայդեր, ձևավորել և խմբագրել դրանք, միավորել ցուցադրական պրոյեկտի մեջ: Կարողանալ ներկայացնել պրոյեկտը դահլիճին: Կարողանալ մասնակցել քննարկումներին: Կարողանալ միավորել պատկերները անիմացիոն խմբագրերում և ստեղծել պարզագույն տեսաֆայլ:

Page 37: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 37

Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - ներկայացուցչական պրոյեկտների ստեղծում, ներառելով տեքստ, գրաֆիկա և ձայն: Խմբային աշխատանք - լավագույն պրոյեկտների ներկայացում դահլիճին: Դասարանական քննարկումներ: Գործնական պարապմունք - պարզ տեսաֆայլերի ստեղծում: Գործնական հարցումներ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ, ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ -

4 ժամ

Page 38: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 38

XI դասարան – 68 ժամ

ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ, ԱԼԳՈՐԻԹՄ - 10 ժամ

Մոդելավորումը որպես իմացության միջոց: Տեղեկատվական մոդելներ: Օբյեկտ, սուբյեկտ,

մոդելավորման նպատակները: Մոդելների կառուցման փուլերը:

Տեղեկատվության համակարգման եղանակներ` այբբենական, աճման կամ նվազման

կարգով, ըստ հատկանիշների, ժամանակային կարգով, համարակալում, խմբավորում,

հարաբերությունների հաստատում, աստիճանավորության սահմանում,

կապակցվածություն:

Ալգորիթմ: Ալգորիթմների կառուցման և կատարման կանոններ: Գրաֆիկական

ալգորիթմները ներկայացնելու տարրեր: Ալգորիթմի ընթացք, ճյուղավորում, կրկնություն:

Պայմաններ, պայմանական կրկնություններ: Ներդրված կրկնություններ ալգորիթմներում:

Սցենարների ալգորիթմներ: Թվային զանգվածների դասակարգման հիմնական

ալգորիթմներ: Հատարկման ալգորիթմներ: Մաթեմատիկական հավասարումների թվային

լուծման ալգորիթմներ:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ, թե ինչ նպատակների է ծառայում մոդելավորումը: Կարողանալ կառուցել օբյեկտների տարբեր տիպի մոդելներ` աղյուսակ, գծագիր, սխեմա, նկարագրություն: Գիտենալ մոդելների ստեղծման փուլերը: Կարողանալ համակարգել տեղեկատվությունը` օգտագործելով տարբեր եղանակներ: Գիտենալ համակարգչային տեքստային կամ թվային տեղեկատվության դասակարգման եղանակները: Գիտենալ ինչ է ալգորիթմը և ինչպիսի պահանջներ են դրան ներկայացվում: Գիտենալ ալգորիթմների գրաֆիակական ներկայացման տարրերը: Գիտենալ ալգորիթմական հիմնական կառուցվածքները: Գիտենալ պայմանների նշանակությունը ալգորիթմներում: Կարողանալ ստեղծել առօրյա և պարզ մաթեմատիկական գործողությունների ալգորիթմներ: Կարողանալ ստեղծել ներկայացված սցենարների ալգորիթմներ: Կարողանալ օգտագործել ալգորիթմներում պայմաններ, պայմանական կրկնություններ, ներդրված կրկնություններ: Կարողանալ գրել և բացատրել միաչափ թվային զանգվածների դասակարգման ալգորիթմները: Կարողանալ օգտագործել հատարկման սկզբունքը պարզ փնտրման խնդիրների ալգորիթմներ կառուցելիս: Կարողանալ գրաֆիկորեն պատկերել հանրահաշվական հավասարումների թվային լուծման մի քանի եղանակների ալգորիթմներ: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - համակարգչային մոդելների կառուցում, դասարանային քննարկումներ: Գործնական պարապմունք - համակարգչային և ոչ համակարգչային տեղեկատվության համակարգում: Մրցույթային պարապմունք - տրված անվանացուցակի համակարգում ամենակարճ ճանապարհով: Արդյունքների դասարանային քննարկում: Գործնական պարապմունք - ալգորիթմների կառուցում. թվային հաջորդականության դասակարգման ալգորիթմի կառուցում: Մաթեմատիկական խնդիրների լուծման ալգորիթմների կառուցում` ներառելով պայմաններ, կրկնություններ,

Page 39: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 39

պայմանական կրկնություններ, ներդրված կրկնություններ: Գործնական պարապմունք – խնդիրների լուծում հատարկման սկզբունքի կիրառմամբ: Գործնական հարցում:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ - 50 ժամ

Տարբերակ A

Ծրագրավորում “Pascal” լեզվով

Լայն կիրառություն ունեցող ծրագրավորման լեզուների առանձնահատկությունները,

դրանց դասակարգումը և համեմատական բնութագրերը:

«Pascal» ծրագրավորման լեզու: Ծրագրի կառուցվածքը և հիմնական բաժինները:

Ծրագրի միջավայրը, դրա հնարավորությունները: Խնդիրների լուծման փուլերը:

Միջավայրի խմբագիրը: Ծրագրի կոմպիլյացիայի փուլերը: Արդյունքների զննում:

Ծրագրի գրանցում և բեռնավորում:

Հաստատուններ, փոփոխականներ: Փոփոխականների անվանումներ:

Փոփոխականների պարզագույն տիպեր: Տարբեր տիպի տվյալների գրանցման

առանձնահատկությունները համակարգչի հիշողության մեջ: Վերագրման օպերատոր:

Մաթեմատիկական ֆունկցիաներ և արտահայտություններ «Pascal» լեզվում: Գծային

ալգորիթմների ծրագրավորում: Պատահական թվերի գեներատորներ:

Մուտքի և ելքի օպերատորներ: Տվյալների դուրս բերման ֆորմատ (ձևավորում):

Ճյուղավորման օպերատոր: Պարզ և բաղադրյալ պայմաններ ճյուղավորման

օպերատորներում: Ճյուղավորված ալգորիթմների ծրագրավորում: Ընտրության

օպերատոր: Կրկնության օպերատորներ: Հայտնի թվով կրկնություններ: Անորոշ թվով

կրկնություններ: Նախապայմանով և վերջնապայմանով կրկնություններ: Ներդրված

կրկնություններ:

Զանգվածներ: Միաչափ, երկչափ և բազմաչափ զանգվածներ, դրանց նկարագրությունը:

Սիմվոլային և տողային տվյալների մշակման առանձնահատկությունները:

Գրանցումներ: Խնդիրներ զանգվածների կիրառմամբ:

Պրոցեդուրներ և ֆունկցիաներ: Աշխատանք ֆայլերի հետ «Pascal» լեզվում:

Ծրագրավորման գրաֆիկական ռեժիմ: Անալիտիկ տեսքով որոշված ֆունկցիայի

գրաֆիկի կառուցում:

Տարբերակ B

Ծրագրավորում “C++” լեզվով

Ժամանակակից ծրագրավորման լեզուների դասակարգում: Փոփոխականներ, դրանց

նշանակությունը ծրագրավորման լեզուներում: Փոփոխականների պարզ տիպեր:

Համակարգչի օպերատիվ հիշողությունում փոփոխականների բաշխման

օրինաչափությունները: Ծրագրավորման լեզվի օպերատորներ: Տարբեր ծրագրավորման

լեզուների բաղադրիչներ` ֆունկցիաներ, պրոցեդուրներ կամ ենթածրագրեր, դրանց

նմանությունը և տարբերությունները:: Ծրագրի ընթացքի ճյուղավորումներ,

կրկնություններ, պայմանական կրկնություններ: Զանգվածներ, դրանց դերը

ծրագրավորման լեզուներում:

C++ ծրագրավորման լեզու, լեզվի շարահյուսությունը, փոփոխականների տիպեր,

օպերատորներ: Վերնագրային և հիմնական ֆայլեր: Ծրագրի կապը արտաքին և ներքին

Page 40: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 40

գրադարանների և ֆայլերի հետ: Ծրագրի թարգմանության փուլեր: Ֆունկցիաներ, դրանց

կառուցման առանձնահատկությունները: Ֆունկցիաների պարամետրերի և վերադարձվող

արժեքների տիպեր: Ֆունկցիաների վերաբեռնավորում: Ֆունկցիաների շաբլոններ:

Փոփոխականների հասցեներ: Ցուցիչները որպես փոփոխականների տիպեր: Ցուցիչների

տիպեր: Ցուցիչների թվաբանություն: Զանգվածներ, դրանց կապը ցուցիչների հետ:

Բազմաչափ զանգվածներ, ցուցիչների ցուցիչներ, ցուցիչների զանգվածներ: Դինամիկ

զանգվածների ստեղծումը ցուցիչների օգնությամբ, դրանց հեռացումը հիշողությունից:

Հղումները որպես փոփոխականների այլ անվանումներ: Հղումները և ցուցիչները որպես

ֆունկցիաների պարամետրեր և վերադարձվող արժեքներ: Ֆունկցիաների ցուցիչներ:

Փոփոխականների անվանումների, ցուցիչների և հղումների կապը, նմանությունը և

տարբերությունները:

Տվյալների գրանցում ֆայլերում և արտաբերում ֆայլերից:

Կառուցվածքները որպես տարաբնույթ տարրերի զանգվածների տիպեր: Կառուցվածքների

օբյեկտներ:

Օբյեկտաուղղված ծրագրավորում: Մոդելներ, դրանք կազմող օբյեկտներ: Օբյեկտների

կլասը որպես աբստրակտ տիպ: Կլասը որպես “կառուցվածք” հասկացողության

ընդլայնում: Կլասի տվյալներ և մեթոդներ: Կլասի կոնստրուկտորներ և դեստրուկտորներ:

Կլասերի հատկություններ` ժառանգականություն, տվյալների թաքցնում

(ինկապսուլացիա), բազմաձևություն (պոլիմորֆիզմ): Կլասի բարեկամներ: Հետազոտվող

մոդելի կլասերի հիերարխիա:

լրացուցիչ - ծրագրավորման ալգորիթմներ և խնդիրներ - 30 ժամ

Տվյալների կառուցվածքներ` ստեկեր, հերթեր: C++ լեզվի գրադարանի stack և queue կոնտեյներներ: Ծառեր, բինար ծառեր, ծառի խտություն, ծառի շրջանցում: Ռեկուրսիայի և դինամիկ ծրագրավորման տարրեր: Դրանց նմանությունը և տարբերությունները: Գրաֆների գաղափարը և հատկությունները – կող, գագաթ, ճանապարհ: Գրաֆի ներկայացման եղանակները – մատրիցական, կապակցված ցուցակներով: Գրաֆների շրջանցում ըստ լայնության և երկարության: Գրաֆի գաղափարի վրա հիմնված ալգորիթմներ: Հաշվողական երկրաչափության տարրեր: Կետերի և ուղիղների ներկայացումը համակարգչում: Կետի և երկրաչափական մարմնի (եռանկյուն, ուղղանկյուն, շրջան) հարաբերական դիրքի հետ (մարմնի ներսում, մարմնից դուրս) կապված ալգորիթմներ: Բազմանկյան ներկայացում, բազմանկյան մակերես:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ ժամանակակից ծրագրային լեզուների բնութագրերը և հնարավորությունները: Կարողանալ ներմուծել տարբեր պարզ տիպերի փոփոխականներ, գիտենալ դրանց զբաղեցրած ծավալը համակարգչի հիշողության մեջ: Ծանոթանալ ծրագրավորման լեզվի շարահյուսության, փոփոխականների տիպերի և օպերատորների հետ: Ճանաչել լեզվի կառուցվածքային միավորները և կարողանալ օգտագործել դրանք պարզ հաշվարկային ծրագրեր կազմելու համար: Կարողանալ կառուցել և օգտագործել ֆունկցիաներ, կարողանալ փոխանցել դրանց պարամետրեր և ներմուծել ծրագրի մեջ դրանց վերադարձված արժեքները: Կարողանալ օգտագործել

Page 41: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 41

պայմանի, կրկնության, պայմանական կրկնության օպերատորները: Կարողանալ կառուցել և օգտագործել միաչափ և երկչափ զանգվածներ: Հասկանալ փոփոխականի անվանման և հասցեի տարբերությունը: (B)Կարողանալ ներմուծված ցուցիչները կապել գոյություն ունեցող զանգվածների հետ: Կարողանալ ցուցիչների զանգվածների օգնությամբ կառուցել դինամիկ (փոփոխվող չափերով) միաչափ և բազմաչափ զանգվածներ: Կարողանալ զանգվածներ փոխանցել ֆունկցիաներին ցուցիչների միջոցով: Հասկանալ ցուցիչի և հղման նմանությունը և տարբերությունները: Հասկանալ փոփոխականների, ֆունկցիաների կամ պրոցեդուրների գոյության տարածքային և ժամանակային տիրույթները: Կարողանալ տեքստային ֆայլից տվյալներ ներմուծել ծրագրի մեջ: Կարողանալ հաշվարկված տվյալները գրանցել տեքստային ֆայլի մեջ: Կարողանալ կառուցել բազմաբնույթ տարրերի զանգվածներ – կառուցվածքներ կամ գրանցումներ: (B)Կարողանալ կառուցվածքների օբյեկտները կապել իրար ցուցիչներով, և ստանալ պարզ տվյալների հենքեր: (B)Հասկանալ “կլաս” և “կլասի օբյեկտ” հասկացողությունների տարբերությունը: Կարողանալ կառուցել պարզագույն կլաս, տեղադրել դրա օբյեկտները հիշողության մեջ և ամեն մեկի տվյալներին վերագրել իրենց արժեքները: Կարողանալ ստեղծել պարզ մոդելների կլասերի հիերարխիա – օրինակ` դպրոց-> դասարան ->աշակերտ: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - ծրագրերի ստեղծում, ներառելով պարզ տիպերի փոփոխականներ, ելքի, մուտքի օպերատորներ: Գործնական պարապմունք - ծրագրի բաղադրիչների կառուցում - ֆունկցիաներ կամ պրոցեդուրներ: Գործնական պարապմունք - պայմանների, կրկնությունների, պայմանական կրկնությունների կիրառում: Միաչափ, երկչափ զանգվածներ: Գործնական պարապմունք - ծրագրից տեքստային ֆայլերի ստեղծում, խմբագրում, գրանցում, բեռնավորում: (B)Գործնական պարապմունքներ – ցուցիչների և հղումների հետ կապված խնդիրների լուծում: (B)Գործնական պարապմունքներ – օբյեկտային-օրիենտացված ծրագրավորում: Գործնական պարապմունքներ – միջդասարանային, միջդպրոցական ծրագրավորման օլիմպիադաների կազմակերպում: Գործնական պարապմունքներ – ծրագրավորման ինտերնետային օլիմպիադաների կազմակերպում: Բանավոր հարցումներ: Ստուգողական աշխատանքներ - թեստային հարցեր, խնդիրներ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ, ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ -

8 ժամ

Page 42: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 42

XII դասարան – 34 ժամ

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐ - 12 ժամ

Տվյալների բազաներ, դրանց կառուցվածքային բաղադրիչները: Աղյուսակներ,

աղյուսակների դաշտեր և գրառումներ: Դաշտերի տեսակները և ֆորմատները: Տվյալների

զանգվածների պահպանումը երկու և ավելի աղյուսակներում, կապված աղյուսակներ,

կապի տարբեր տեսակներ: Հարցումներ, պայմաններ և տվյալների դասակարգում

հարցումներում: Հարցումներ կապված աղյուսակների հիման վրա: Գումարային տվյալներ

հարցումներում: Հաշվարկներ հարցումներում, դրանց ներկայացումը լրացուցիչ

դաշտերում: Ձևեր, դրանց տեսակները, տվյալների ներկայացումը ձևերում: Կապված

աղյուսակների վրա հիմնված ձևեր: Վահանակային ձևեր (Switchboard): Կոմպոնենտներ,

դրանց տեղադրումը ձևերի վրա և ծրագրավորումը: Հաշվետվություններ, տվյալների

խմբավորում, գումարային տվյալներ հաշվետվություններում: Մակրոսների լեզու,

տվյալների բազաների կառավարում մակրոսների միջոցով: Պարզ պրոյեկտների

կառուցում:

լրացուցիչ - SQL լեզու - 30 ժամ

SQL կառուցվածքավորված հարցումների լեզու: Տվյալների բազայի կառուցվածքի և

տվյալների կառավարման SQL լեզվի օպերատորներ: Աղյուսակների մասնատումը և կապը

որպես տվյալների կառավարման հիմնական միջոցներ: Հարցումների կառուցում SQL

լեզվում: Պարզ պրոյեկտների ստեղծում SQL սերվերի և որևէ ծրագրավորման լեզվի (Visual

Basic, Delphi, Visual C++) ռեսուրսների (պատուհանիկներ, պիտակներ, տեքստային

պատուհանիկներ, ընտրության պատուհանիկներ և այլն) համատեղ օգտագործմամբ:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ տվյալների բազաների ստեղծման նպատակները: Գիտենալ տվյալների բազաների բաղադրիչները և դրանց նշանակությունը: Կարողանալ պահպանել տվյալները մի քանի աղյուսակներում: Կարողանալ կապեր ստեղծել այդ աղյուսակների միջև: Կարողանալ ստեղծել և օգտագործել կապված աղյուսակների վրա հիմնված հարցումներ: Կարողանալ դասակարգել և խմբավորել տվյալները հարցումներում, կատարել գումարային հաշվարկներ դրանցում: Ճանաչել ձևերի տարբեր տեսակները: Կարողանալ կառուցել ձևեր և հաշվետվություններ, դրանցում ներկայացնել տվյալները: Կարողանալ կառուցել և ծրագրավորել մակրոսների միջոցով վահանակային ձևեր: Կարողանալ ձևերում տեղադրել կոմպոնենտներ և ծրագրավորել դրանք մակրոսների միջոցով: Կարողանալ կառուցել և ծրագրավորել մակրոսների լեզվով պարզ պրոյեկտներ հանձնարարված թեմայով: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - տվյալների կուտակում մեկ և մի քանի աղյուսակներում: Կապերի ստեղծում աղյուսակների միջև: Հարցումների կառուցում կապված աղյուսակների հիման վրա, խմբավորում, գումարային տվյալների հաշվարկ: Գործնական պարապմունք - ձևերի ստեղծում կապված աղյուսակների հիման վրա:

Page 43: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 43

Գործնական պարապմունք - ձևերի կոմպոնենտների ծրագրավորում մակրոսների միջոցով: Գործնական պարապմունք - հաշվետվությունների կառուցում և ներկայացում: Գործնական պարապմունք - պարզ ներկայացուցչական պրոյեկտի կառուցում, ներառելով վահանակային ձևերը (օրինակ մեր դասարանը` աշակերտներ, ուսուցիչներ, թվանշաններ, նախասիրություններ և այլն): Գործնական հարցումներ: Ստուգողական աշխատանք - տվյալների բազաներ. թեստային հարցեր և խնդիրներ:

ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԵՐ - 4 ժամ

Կետային և վեկտորային գրաֆիկա: Գրաֆիկական խմբագրերի կառուցվածքային մասերը:

Գրաֆիկական պատկերների ֆորմատները: Անցումներ գրաֆիկական մի ֆորմատից

մյուսին: Պատկերներ և լուսանկարներ, դրանց խմբագրումը: Գրաֆիկական օբյեկտների

կառուցում, տարանջատում, միավորում: Սկաներ, դրա կիրառումը գրաֆիկական

օբյեկտներ ներմուծելու համար:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ կետային և վեկտորային գրաֆիկաների տարբերությունը: Ճանաչել գրաֆիակական խմբագրերի կառուցվածքային մասերը և գործիքները: Կարողանալ ստեղծել գրաֆիկական պատկերներ և խմբագրել գոյություն ունեցող պատկերները կամ լուսանկարները: Կարողանալ տարանջատել և միավորել գրաֆիկական օբյեկտները: Կարողանալ թղթի վրա ներկայացված տեղեկատվությունը ներմուծել համակարգչի մեջ սկաների օգնությամբ: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում, անցածի կրկնություն: Գործնական աշխատանք - պատկերների ստեղծում և խմբագրում, լուսանկարների մուտքագրում սկաներով, խմբագրում: Գրաֆիկական օբյեկտների ստեղծում և միավորում: Անցումներ գրաֆիկական ծրագրերի մի ֆորմատից մյուսին: Գործնական հարցումներ:

ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ - 8 ժամ

Համակարգչային և ոչ համակարգչային տեղեկատվության փոխանակման

սարքավորումներ` դրանց աշխատանքի սկզբունքները: Տեղեկատվության փոխանակման

արագություն, դրա թվային արժեքները և չափման միավորները: Համակարգչային

ցանցային սարքավորումների դրայվերների տեղադրում:

Տեղեկատվություն ստանալու և հաղորդելու հիմնական տեխնիկական միջոցներ, դրանց

աշխատանքի ֆիզիկական հիմունքները: Ցանցեր, դրանց կառուցվածքը և

առավելությունները հիմնական հաղորդակցական միջոցների նկատմամբ: Ցանցերի

տեսակներ` երկու համակարգիչների միացում, լոկալ, ռեգիոնալ և գլոբալ ցանցեր:

Ցանցերի կառուցման տեխնիկական միջոցներ` ցանցային քարտ, մոդեմ, սերվեր, կապի

գծեր: Տեղեկատվության փոխանակման օրենքների համաձայնություն - ցանցային

պրոտոկոլ:

Ինտերնետ, դրա աշխատանքի հիմունքները: Ինտերնետի հիմնական

հնարավորությունները` տեղեկատվության որոնում, կոլեկտիվ աշխատանք, հեռահար

Page 44: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 44

ուսուցում, երկկողմ և բազմակողմ շփումներ, հեռախոսակապ, տեսակապ,

տեսակոնֆերանս և այլն: Համակարգչային տեղեկատուներ, հանրագիտարաններ և

գրադարաններ ինտերնետում: Ինտերնետային հասցեների պահպանում և կիրառում

համակարգչում:

Ցանցերի ստեղծման և կիրառման ծրագրային միջոցներ` օպերացիոն համակարգեր –

Windows, Linux, Solaris, կոմունիկացիոն ծրագրեր, զննիչներ: Տեղեկատվության

փոխանակման տեսակներ` էլեկտրոնային փոստ, հեռուստակոնֆերանսներ, ֆայլերի

փոխանակում համակարգիչների միջև (ftp), փնտրման համակարգեր: Գլոբալ ցանցերի

հասցեավորման համակարգը (URL):

HTML լեզու` տեգեր, վերնագրեր, տեքստ, գրաֆիկա, հղումներ և հասցեներ:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ տեղեկատվական հաղորդակցական ցանցերի կառուցվածքը և բաղադրիչները: Ճանաչել և կարողանալ օգտվել հաղորդակցության տեխնիկական միջոցներից: Ճանաչել ցանցերի հիմնական տեսակները: Գիտենալ տեղեկատվության փոխանակման օրենքների` պրոտոկոլների հիմնական տեսակները: Ճանաչել այն ծրագրային փաթեթները, որոնց միջոցով կարելի է ստեղծել ներքին ցանց, կամ միանալ համաշխարհային ցանցին: Գիտենալ գլոբալ ցանցի հասցեավորման համակարգը: Կարողանալ օգտվել տեղեկատվության փոխանակման տարբեր տեսակներից` էլեկտրոնային փոստ, ինտերնետ, ներքին ցանց: Կարողանալ օգտվել ֆայլերի փոխանակման համակարգից (ftp): Կարողանալ ցանցում փնտրել տեղեկատվություն: Գիտենալ Ինտերնետի ընձեռած հիմնական հնարավորությունները` տվալների փնտրում, շփումներ, տեսա և ձայնային կապ և այլն: Կարողանալ բեռնավորել ինտերնետային էջեր, որոնել տեղեկատվություն փնտրման համակարգերում, ինտերնետային գրադարաններում և հանրագիտարաններում: Կարողանալ օգտագործել ինտերնետը խմբային աշխատանք կատարելիս: Կարողանալ պահպանել գտնված ինտերնետային հասցեները համակարգչում: Կարողանալ ստեղծել փաստաթղթեր HTML լեզվով, ներառելով տեքստ, գրաֆիկա, հղումներ և հասցեներ: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - համակարգչային տեղեկատվության փոխանակման սարքավորումների միացում և ծրագրային ապահովման տեղադրում: Գործնական աշխատանք, ներառելով երկկողմ կապի հաստատում համակարգչային ներքին ցանցում, Ինտերնետային ցանցում, էլեկտրոնային փոստի միջոցով: Գործնական աշխատանք - ֆայլերի փոխանակում ցանցի միջոցով: Գործնական աշխատանք – HTML լեզվով փաստաթղթերի ստեղծում: Գործնական հարցումներ: Գրավոր աշխատանք - ՙՑանցային տեխնոլոգիաներ՚ թեմայով. թեստային հարցեր, խնդիրներ: Դասի բացատրում: Գործնական աշխատանք Ինտերնետ համաշխարհային ցանցում - կայքերի բեռնավորում, տեղեկատվության որոնում, խմբային աշխատանք: Գործնական և բանավոր հարցումներ:

Page 45: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (բնագիտամաթեմատիկական հոսք) 45

ՄՈՒԼԹԻՄԵԴԻԱ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ - 6 ժամ

Մուլթիմեդիա, ձայնային և տեսատեղեկատվություն: Ձայնի և տեսապատկերների

գրանցման հիմնական տեխնիկական միջոցներ:

Ինտերնետային էջի ստեղծում և տվյալների ներկայացում ինտերնետային ցանցում:

Տեքստի, ձայնի և գրաֆիկայի ներառում ստեղծված էջերում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ ձայնի գրանցման և արտաբերման հիմունքները, ճանաչել ձայն մշակող ծրագրային փաթեթները: Կարողանալ ձայնային գրանցումները պահպանել համակարգչային ֆորմատով և բեռնավորել դրանք: Կարողանալ ստեղծել պարզագույն ինտերնետային էջ, ներառելով դրանցում տեքստ, ձայն, գրաֆիկա: Կարողանալ ներկայացնել այդ էջերը ինտերնետային ցանցում: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական աշխատանք, ներառելով ձայնի և տեսապատկերների գրանցման սարքավորումներ: Խմբային աշխատանք – ինտերնետային էջի ստեղծում: Աշխատանքի արդյունքների ներկայացում դասարանում և ինտերնետային ցանցում: Գործնական հարցումներ: Գրավոր աշխատանք` ՙԻնտերնետ, էլեկտրոնային փոստ, ինտերնետային էջի կառուցում, էթիկայի կանոններ՚ թեմայով. թեստային հարցեր:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ, ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ -

4 ժամ

Page 46: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 46

Ընդհանուր հոսք

Page 47: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 47

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

Բովանդակային միջուկ և չափորոշիչ

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ (ընդհանուր հոսք)

Բովանդակային միջուկ

1. Տեղեկատվություն և տեղեկատվական գործունեություն

1.1. ‘Տեղեկատվություն‟ հասկացությունը: Տեղեկատվության ստացում, տեղափոխում,

փոխակերպում, պահպանում և օգտագործում: Տեղեկատվական հասարակություն:

1.2. Տեղեկատվության ներկայացումը երկուական թվային համակարգի միջոցով:

Տեքստային, գրաֆիկական և ձայնային տեղեկատվության ծածկագրում:

1.3. Տեղեկատվության քանակը և չափման միավորները: Գումարում, հանում,

տրամաբանական գործողություններ երկուական համակարգում:

2. Տվյալների հավաքագրում և համակարգում, տվյալների շտեմարաններ (բազաներ)

2.1. Տվյալների հավաքագրում և համակարգում: Տվյալների համակարգման

եղանակներ:

2.2. Տվյալների բազաներ: Բազաների ստեղծում: Գրանցումների ներմուծում, որոնում և

կարգավորում: Կապված աղյուսակներ, դրանց վրա հենված հարցումներ: Տվյալների

կարգավորում և խմբավորում հարցումներում: Բազաների կառավարում, մակրոսներ:

3. Տեղեկատվություն և համակարգիչ 3.1. Համակարգիչը որպես տեղեկատվություն մշակող սարք: Համակարգչի

կառուցվածքը, հիմնական բաղադրիչները, դրանց աշխատանքի սկզբունքները:

Տեղեկատվության համակարգչային կուտակիչներ: Համակարգչային տեղեկատվական

աղբյուրներ:

3.2. Համակարգչի ծրագրային ապահովում: Oպերացիոն համակարգեր և դրանց

կիրառման ոլորտները: Ծրագրերի տեղադրում համակարգչում: Փաստաթղթերի

կառավարում համակարգչում:

4. Մոդելավորում, գործողությունների համակարգում, ալգորիթմներ

4.1. Մոդելավորում: Տեղեկատվական մոդելներ, դրանց նպատակները և տեսակները:

Տեղեկատվության համակարգման եղանակներ:

4.2. Ալգորիթմի ընդհանուր հասկացություն: Ալգորիթմի արտահայտման ձևեր:

Ալգորիթմների գրանցման միջոցներ: Ալգորիթմական կառուցվածքներ: Սցենարների

ալգորիթմներ: Թվային զանգվածների կարգավորման ալգորիթմներ:

5. Ծրագրավորում

5.1 «Pascal» ծրագրավորման լեզու: Ծրագրի կառուցվածքը և հիմնական բաժինները:

Ծրագրավորման լեզվի միջավայրը, դրա բաղադրիչ մասերը: Միջավայրի խմբագիրը:

Ծրագրերի գրանցում և բեռնավորում:

Page 48: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 48

5.2 Հաստատուններ, փոփոխականներ: Փոփոխականների անվանումներ:

Փոփոխականների պարզագույն տիպեր:

5.3 Վերագրման օպերատոր: Մուտքի և ելքի օպերատորներ: Ճյուղավորման

օպերատոր: Ընտրության օպերատոր: Կրկնության օպերատորներ: Ներդրված

կրկնություններ:

5.4 Զանգվածներ: Միաչափ և երկչափ զանգվածներ, դրանց նկարագրությունը:

Սիմվոլներ և տողեր:

5.5 Պրոցեդուրներ և ֆունկցիաներ:

6. Տեղեկատվական տեխնոլոգիաներ

6.1. Գրաֆիկական խմբագրեր: Կետային և վեկտորային գրաֆիկա:

6.2. Տեքստային խմբագրեր: Տեքստերի ձևավորում և խմբագրում: Համակարգչային

բառարաններ և թարգմանիչներ: Սկաներ: Հրատարակչական ծրագրեր:

6.3. Էլեկտրոնային աղյուսակներ. գրաֆիկներ, դիագրամներ, հաշվարկներ,

կիրառական խնդիրներ:

6.4. Մուլթիմեդիա: Անիմացիոն և ներկայացուցչական գրաֆիկայի տարրեր:

Գրաֆիկական, տեքստային, ձայնային և տեսատեղեկատվության ներկայացում

միասնական համակարգում:

7. Հաղորդակցական տեխնոլոգիաներ

7.1. Լոկալ և գլոբալ համակարգչային ցանցեր: Էլեկտրոնային փոստ: Ինտերնետ: HTML

լեզու:

7.2. Անվտանգության տեխնիկայի կանոններ: Համակարգչային վիրուսներ,

հակավիրուսային ծրագրեր: Ծրագրերի և տվյալների պահպանում: Անվտանգության և

էթիկայի կանոնները համակարգչային դասարանում:

Page 49: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 49

Աշակերտներին ներկայացվող պահանջներ (ավագ դպրոց, ընդհանուր հոսք)

1 Տեղեկատվություն և տեղեկատվական գործունեություն

1.1 ‘̔Տեղեկատվություն՚ հասկացությունը: Տեղեկատվության ստացում, տեղափոխում, փոխակերպում, պահպանում և օգտագործում:

Տեղեկատվական հասարակություն:

1.2 Տեղեկատվության ներկայացումը երկուական թվային համակարգի միջոցով: Տեքստային, գրաֆիկական և ձայնային տեղեկատվության

ծածկագրում:

1.3 Տեղեկատվության քանակը և չափման միավորները: Գումարում, հանում, տրամաբանական գործողություններ երկուական

համակարգում:

Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ)

Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները)

Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների

պահանջները)

1.1. Գիտենա տեղեկատվական պրոցեսների

բնութագրերը: Գիտենա տեղեկատվության

հիմնական հատկանիշները` արդիականություն,

ճշմարտացիություն, պիտանելիություն,

անհրաժեշտություն, բավարարություն: Գիտենա

տեղեկատվության որոնման հիմնական

եղանակները:

1.1. Գաղափար ունենա մարդու ինֆորմացիոն

գործունեության մասին, կարողանա օրինակներ

բերել շրջապատող կյանքում ինֆորմացիայի

օգտագործման վերաբերյալ: Կարողանա գնահատել

ստացված տեղեկատվության հատկանիշները:

Կարողանա որոնել տեղեկատվություն

չկարգավորված և կարգավորված աղբյուրներում:

1.1. Գաղափար ունենա “տեղեկատվական

հասարակության” մասին: Կարողանա գնահատել

ստացված տեղեկատվության բավարարությունը,

կայացնել որոշումներ, կանխագուշակել

արդյունքները: Կարողանա ընտրել, խմբավորել,

դասակարգել գտնված տեղեկատվությունը,

գնահատել բացթողումները:

1.2. Գիտենա տեղեկատվության պահպանման

ժամանակակից միջոցները, գնահատի դրանց

ծավալը: Կարողանա ներկայացնել

տեղեկատվության ծածկագրման պարզ օրինակներ:

Գիտենա ծածկագրման երկուական եղանակը:

Կարողանա կարդալ պարզագույն քարտեզ, պլան,

հատակագիծ:

1.2. Գիտենա տեղակատվության ներկայացման

հիմնական միջոցները և տեսակները: Կարողանա

օգտագործել երկուական եղանակը պարզ պատկեր

ծածկագրելու համար: Իմանա տեքստային,

գրաֆիկական և ձայնային ինֆորմացիայի

ծածկագրման հիմնական սկզբունքները: Կարողանա

քննարկումների ժամանակ օգտագործել այդ

բնագավառի գիտելիքները:

1.2. Իմանա տեքստային, գրաֆիկական և

ձայնային ինֆորմացիայի ծածկագրման

հիմնական սկզբունքները: Կարողանա

ներկայացնել տեղեկատվությունը տեքստի,

գրաֆիկի, աղյուսակի կամ պատկերի տեսքով:

Կարողանա ճանաչել և մեկնաբանել ծածկագրված

ինֆորմացիայի տարրերը, ստեղծել իր

բնակարանի, փողոցի, շրջապատի պլանը:

Կարողանա ներկայացնել կատարված

աշխատանքը:

Page 50: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 50

1.3. Գիտենա տեղակատվության քանակի չափման

եղանակները և տեխնիկական միավորները:

1.3. Գիտենա ինֆորմացիայի գրանցման հիմնական

միավորները, ավանդական և ժամանակակից

միավորների հարաբերությունը: Գիտենա

ինֆորմացիայի ժամանակակից կրիչների (կոշտ,

լազերային, DVD, մագնիսական, Flash

սկավառակներ) ինֆորմացիոն ծավալները:

Կարողանա հաշվել տեքստի հատվածի

տեղեկատվական ծավալը: Կարողանա կատարել

պարզ հաշվարկներ երկուական համակարգում:

1.3. Կարողանա վերականգնել երկուական

եղանակով ծածկագրված պատկերը: Կարողանա

կատարել տրամաբանական գործողություններ

երկուական և տասական համակարգերում:

2 Տվյալների հավաքագրում և համակարգում: Տվյալների շտեմարաններ (բազաներ) 2.1 Տվյալների հավաքագրում և համակարգում: Տվյալների համակարգման եղանակներ:

2.2 Տվյալների բազաներ: Բազաների ստեղծում: գրառումների ներմուծում, որոնում և կարգավորում: Կապված աղյուսակներ, դրանց վրա հենված

հարցումներ: Տվյալների կարգավորում և խմբավորում հարցումներում: Բազաների կառավարում, մակրոսներ:

Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ)

Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների

պահանջները)

2.1. Գիտենա տեղեկատվության հավաքագրման և

համակարգման հիմնական եղանակները:

Կարողանա կուտակված տեղեկատվությունը

խմբավորել ըստ հատկանիշների և ներկայացնել

աղյուսակում, առանց համակարգչի օգտագործման:

Կարողանա աղյուսակի դաշտերը կարգավորել

այբբենական կամ աճման (նվազման) կարգով:

Ճանաչի ոչ համակարգչային կարգավորված

տեղեկատվական աղբյուրներ` գրադարան,

տեղեկատու, արխիվ, թանգարան, հանրագիտարան,

բառարան, քարտադարան, կարողանա օգտագործել

կարգավորվածության հատկանիշները տվյալներ

փնտրելու համար:

2.1. Կարողանա առաջադրված տվյալների

զանգվածը տրոհել մասերի ըստ հատկանիշների և

ներկայացնել մեկից ավելի աղյուսակներում:

Կարողանա առանց համակարգչի օգնության

աղյուսակային տվյալները ներկայացնել դիագրամի

կամ գրաֆիկի միջոցով:

2.1. Կարողանա պլանավորել տեղեկատվության

փնտրումը տարբեր աղբյուրներում

հանձնարարված թեմայի շուրջ: Կարողանա

տեղեկատվություն փնտրել գրադարանում:

Կարողանա կարգավորել ստացված

տեղեկատվությունը, ընտրել պիտանին,

շարադրել թեման տեքստի ձևով և ներկայացնել

լսարանին: Գիտենա տեղեկատվության

համակարգման բարդ ձևեր`

հարաբերությունների հաստատում,

աստիճանավորության սահմանում,

կապակցվածություն: Կարողանա կիրառել

դրանք տեղեկատվությունը հարմար ձևով

ներկայացնելու համար:

Page 51: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 51

2.2. Գիտենա տվյալների բազաների

կառուցվածքային մասերը` աղյուսակներ,

հարցումներ, ձևեր, էջեր, հաշվետվություններ,

մակրոսներ: Գիտենա բաղադրիչների դերը և

նշանակությունը: Գիտենա և կարողանա օգտվել

տվյալների բազաների գործիքներից: Գիտենա

աղյուսակների բաղադրիչները` դաշտ, գրառում:

Կարողանա տվյալներ փնտրել պատրաստի

աղյուսակներում: Գիտենա հարցումների

նպատակները և հիմնական հնարավորությունները`

տվյալների զտում, կարգավորում, տրոհում մասերի:

Գիտենա ձևերի նպատակները: Կարողանա

կառուցել ձևեր: Կարողանա տվյալներ ներկայացնել

ձևերում: Գիտենա հաշվետվությունների կառուցման

նպատակը:

2.2 Գիտենա աղյուսակների դաշտերի հիմնական

տեսակները: Կարողանա կառուցել աղյուսակներ,

ընտրելով դաշտերի տիպերը: Կարողանա լրացնել

աղյուսակները: Գիտենա, ինչ է ինդեքսը:

Կարողանա ինդեքսավորել դաշտը, թույլ տալով,

կամ արգելելով կրկնությունները: Կարողանա

կառուցել պարզ հարցումներ և տվյալներ փնտրելու

համար օգտագործել պայմանների հետևյալ

օպերատորները` մեծ, փոքր, հավասար, հավասար

չէ, և, կամ: Կարողանա աղյուսակի տվյալները

տրոհել տրամաբանական մասերի հարցումների

միջոցով: Կարողանա կարգավորել և խմբավորել

տվյալները հարցումներում: Կարողանա

օգտագործել ձևերը տվյալներ ներմուծելու,

խմբագրելու և ջնջելու համար: Կարողանա

օգտագործել գրանցումների նավարկումը ձևերում`

ընտրել առաջին, վերջին, տվյալ համարով

գրանցումը: Կարողանա տվյալներ փնտրել ձևերում:

Կարողանա տեղադրել ձևերում պարզ

կոմպոնենտներ` պիտակներ, տեքստային

պատուհանիկներ, կոճակներ: Կարողանա կառուցել

հաշվետվություններ և դրանցում ներկայացնել

տվյալները:

2.2 Կարողանա տեղափոխել աղյուսակները,

հարցումները, ձևերը մի բազայից մյուսի մեջ:

Կարողանա արտատպել գրանցումները մի

աղյուսակից մյուսի մեջ: Կարողանա տվյալների

զանգվածը ներկայացնել մեկից ավելի

աղյուսակներում: Գիտենա այն կանոնները,

որոնք թույլ են տալիս կապել աղյուսակները:

Կարողանա կապել աղյուսակները: Կարողանա

ջնջել կամ խմբավորել աղյուսակների կապերը:

Կարողանա կառուցել հարցումներ, հիմնված

մեկից ավելի կապված աղյուսակների վրա:

Կարողանա տեքստի հատված ներկայացնել ձևի

վերին կամ ներքին էջախորագրերում:

Կարողանա ձևերում ներկայացնել կապված

աղյուսակների տվյալները, գիտենա այդ

ներկայացման տարբեր տեսակները: Կարողանա

մակրոսների օգնությամբ ծրագրավորել պարզ

կոմպոնենտներ` պատուհաններ, կոճակներ:

Կարողանա կառուցել հաշվետվություններ,

ներկայացնել դրանցում աղյուսակների կամ

հարցումների տվյալները: Կարողանա տպել

առանձին գրանցում, աղյուսակ, հարցում, ձևի

առանձին էջ, հաշվետվություն:

Page 52: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 52

3 Տեղեկատվություն և համակարգիչ 3.1 Համակարգիչը որպես տեղեկատվություն մշակող սարք: Համակարգչի կառուցվածքը, հիմնական բաղադրիչները, դրանց աշխատանքի

սկզբունքները: Տեղեկատվության համակարգչային կուտակիչներ: Համակարգչային տեղեկատվական աղբյուրներ:

3.2 Համակարգչի ծրագրային ապահովում: Oպերացիոն համակարգեր և դրանց կիրառման ոլորտները: Ծրագրերի տեղադրում

համակարգչում: Փաստաթղթերի կառավարում համակարգչում: Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ)

Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների

պահանջները)

3.1. Գիտենա համակարգչի կառուցվածքը,

կիրառման ոլորտները: Կարողանա օրինակներ

բերել շրջապատում (խանութ, բանկ, հիվանդանոց,

կառավարման մարմին, սպորտ, ուսուցում, ժամանց)

համակարգչի օգտագործման վերաբերյալ:

Գաղափար ունենա համակարգչային կուտակիչների

մասին, գիտենա հիմնական տեսակները (ճկուն, Zip-

սկավառակ, ներքին և արտաքին կոշտ սկավառակ,

լազերային, Flash սկավառակ):

3.1. Գիտենա համակարգչի առանձին բաղադրիչների

նշանակությունը, հիմնական թվային բնութագրերը,

կարողանա բացատրել աշխատանքի սկզբունքները:

Գիտենա համալրող հիմնական սարքերը (տպիչ,

սկաներ, մոդեմ): Կարողանա տեղադրել դրանց

ծրագրային ապահովումը (դրայվերը), օգտվել այդ

սարքերից: Կարողանա բացատրել համակարգչային

կուտակիչներում տեղեկատվության պահպանման

սկզբունքները:

3.1. Կարողանա օգտվել լազերային

սկավառակներից և ինտերնետից` դրայվերների

վերատեղադրման ժամանակ: Կարողանա

բացատրել ֆորմատավորման նպատակը,

կատարել դյուրակիր կուտակիչների (ճկուն, Zip-

սկավառակ) ֆորմատավորում:

Page 53: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 53

3.2. Գաղափար ունենա տարածված օպերացիոն

համակարգերի մասին: Իմանա կիրառական

ծրագրերի հիմանական տեսակները: Կարողանա

բացատրել օպերացիոն համակարգի և կիրառական

ծրագրի տարբերությունը: Գիտենա օժանդակ

ծրագրերի տարածված տեսակները (ստեղնաշարի

կառավարման, արխիվացման, համակարգի

ղեկավարման, հակավիրուսային): Ճանաչի և

զանազանի աշխատանքային սեղանին տեղադրվող

պատկերները (փաստաթղթեր և թղթապանակներ,

դրանց պատկերակները, աղբարկղ, ցանցային

համակարգիչներ, ծրագրերի իկոնաներ):

3.2. Գիտենա ծրագրային ապահովման տեսակները,

դրանց նշանակությունը, կիրառման

առանձնահատկությունները: Կարողանա

առաջարկված խնդրի լուծման համար ընտրել

համապատասխան ծրագրային փաթեթ: Կարողանա

օգտվել օժանդակ ծրագրերի տարածված

տեսակներից (արխիվացման, բառարաններ,

մուլթիմեդիա ծրագրեր): Կարողանա կատարել

դրանց տեղադրում (ինստալյացիա) և հեռացում:

Գիտենա ստարտային մենյուն, կարողանա ցուցադրել

դրա էլեմենտները և բացատրել ամեն մեկի

նշանակությունը: Կարողանա կառավարել

փաստաթղթերը և թղթապանակները (ցուցադրել

տարբեր տեսքով և մանրամասներով, դասավորել,

անվանափոխել, տեղափոխել, պատճենել, ջնջել և

վերականգնել):

3.2. Ճանաչի տարածված օպերացիոն

համակարգերը, գիտենա դրանց

առանձնահատկությունները և կիրառման

հիմնական ասպարեզները: Կարողանա օգտվել

ծրագրերի օգնության համակարգից: Գիտենա

ստեղնաշարային հիմնական կրճատումները,

հրամանների կատարման տարբեր եղանակներ:

Կարողանա տեղադրել տարածված կիրառական

ծրագրերը (բառարան, արխիվացման ծրագիր,

ստեղնաշարի լեզվի ընտրության ծրագիր և այլն) և

հեռացնել դրանք համակարգչից: Կարողանա

փոփոխել օպերացիոն համակարգի

կոնֆիգուրացիան (մոնիտորի բնութագրերը,

գույնը,ստեղնաշարի մուտքագրման լեզուն,

ռեգիոնալ բնութագրերը,), հարմարեցնելով այն

օգտագործողի պահանջներին: Հասկանա

փաստաթղթերը և թղթապանակները սեղմելու

իմաստը և կարողանա բացատրել

մեխանիզմները: Կարողանա սեղմել և

վերականգնել փաստաթղթեր ու թղթապանակներ:

Page 54: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 54

4 Մոդելավորում, գործողությունների համակարգում, ալգորիթմներ 4.1 Մոդելավորում: Տեղեկատվական մոդելներ, դրանց նպատակները և տեսակները: Տեղեկատվության համակարգման եղանակներ:

4.2 Ալգորիթմի ընդհանուր հասկացություն: Ալգորիթմի ներկայացման ձևեր: Ալգորիթմների գրանցման միջոցներ: Ալգորիթմական

կառուցվածքներ: Սցենարների ալգորիթմներ: Թվային զանգվածների կարգավորման ալգորիթմներ: Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ)

Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների

պահանջները)

4.1. Գիտենա ինչ է մոդելը: Կարողանա որոշել, ինչ

նպատակների են ծառայում առաջարկված

մոդելները:

4.1. Կարողանա կառուցել առաջարկված օբյեկտների

մոդելներ: Կարողանա այդ մոդելների միջոցով

տեղեկատվություն ներկայացնել օբյեկտի մասին:

Կարողանա պլանավորել շարադրություն կամ

տեքստային հոդված:

4.1. Գիտենա մոդելների դասակարգման

եղանակները`

ըստ կիրառման ոլորտների (ուսումնական,

փորձնական, գիտա-տեխնիկական, խաղային),

ըստ ժամանակի գործոնի (ստատիկ, դինամիկ),

ըստ ներկայացման տեսակի (նյութական,

տեղեկատվական), ըստ գիտելիքների

բնագավառի (կենսաբանական, պատմական,

հասարակագիտական): Կարողանա բերել

տարբեր խմբերին պատկանող մոդելների

օրինակներ: Գիտենա մոդելավորման

գործընթացի հիմնական փուլերը:

4.2. Գիտենա ալգորիթմները ներկայացնելու

հիմնական տեսակները (բառային, գրաֆիկական,

ծրագրային): Կարողանա կառուցել պարզագույն

գրաֆիկական ալգորիթմներ: Կարողանա

այբբենական կարգով դասավորել անվանացուցակ:

Կարողանա բառերի միջոցով ներկայացնել այդ

գործողության ալգորիթմը:

4.2. Կարողանա կառուցել մաթեմատիկական

գործողության գրաֆիկական ալգորիթմ`

օգտագործելով ճյուղավորումներ և կրկնություններ:

Կարողանա առաջարկել թվային զանգվածի

կարգավորման եղանակ:

4.2. Կարողանա առաջարկված պլանի հիման վրա

կառուցել տեքստային շարադրանք: Գիտենա

ալգորիթմական հիմնական կառուցվածքները

(ընթացք, ճյուղավորում, կրկնություն,

պայմանական կրկնություն): Կարողանա

օգտագործել այդ կառուցվածքները առաջարկված

սցենարները ալգորիթմների միջոցով

ներկայացնելու համար: Կարողանա կառուցել

թվային զանգվածի կարգավորման ալգորիթմ:

Page 55: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 55

5 Ծրագրավորում

5.1 «Pascal» ծրագրավորման լեզու: Ծրագրի կառուցվածքը և հիմնական բաժինները: Ծրագրավորման լեզվի միջավայրը, դրա

բաղադրիչ մասերը: Միջավայրի խմբագիրը: Ծրագրերի գրանցում և բեռնավորում:

5.2 Հաստատուններ, փոփոխականներ: Փոփոխականների անվանումներ: Փոփոխականների պարզագույն տիպեր:

5.3 Վերագրման օպերատոր: Մուտքի և ելքի օպերատորներ: Ճյուղավորման օպերատոր: Ընտրության օպերատոր: Կրկնության

օպերատորներ: Ներդրված կրկնություններ:

5.4 Զանգվածներ: Միաչափ և երկչափ զանգվածներ, դրանց նկարագրությունը: Սիմվոլներ և տողեր:

5.5 Պրոցեդուրներ և ֆունկցիաներ:

Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ) Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների պահանջները) 5.1. Կարողանա թվարկել «Pascal» լեզվով գրված

ծրագրի բաժինները և բացատրել ամեն մեկի դերն

ու նշանակությունը ծրագրի կատարման

ընթացքում: Կարողանա օգտվել միջավայրի

խմբագրից պարզագույն հաշվարկային խնդիրներ

ծրագրավորելիս: Կարողանա գրանցել և

բեռնավորել ծրագրի տեքստային մասը:

5.1. Կարողանա օգտվել միջավայրի հիմնական

բաժիններից – տեքստի խմբագիր, թարգմանիչ

(կոմպիլյատոր): Կարողանա բացատրել ամեն մի

բաժնի դերը: Կարողանա բացատրել, որտեղից է

սկսվում ներկայացված ծրագրի կատարումը և որտեղ

է այն ավարտվում:

5.1. Կարողանա տարբերակել միջավայրում գտնվող

տարբեր ընդլայնումներով հիմնական ֆայլերը (*.pas,

*.tpl, *.exe): Կարողանա թվարկել թարգմանչի

աշխատանքի հիմնական փուլերը: Հասկանա

արտաքին գրադարանների օգտագործման

անհրաժեշտությունը և կարողանա բացատրել դրանց

ծրագրին միանալու սկզբունքները: 5.2. Գիտենա փոփոխականների դերը և

նշանակությունը ծրագրավորման լեզուներում:

Ճանաչի փոփոխականների պարզ տիպերը –

ամբողջ, իրական, սիմվոլային, տողային,

տրամաբանական և իմանա ինչպիսի‟ արժեքներ

դրանց կարելի է վերագրել: Գիտենա այդ

արժեքների փոփոխման հնարավոր տիրույթները:

5.2. Կարողանա ստեղծել պարզ հաշվարկային

ծրագրեր, օգտագործելով թվաբանական

գործողություններ փոփոխականների հետ:

Կարողանա բացատրել փոփոխականի անվանում,

փոփոխականի արժեք հասկացությունների իմաստը:

Կարողանա բացատրել ինչ փոփոխություններ են

կատարվում համակարգչի հիշողությոան մեջ

վերագրման օպերատորի կիրառման դեպքում:

5.2. Գիտենա պարզ տիպերի փոփոխականների

զբաղեցրած ծավալը համակարգչի հիշողության մեջ:

Իմանա ինչ տիպի փոփոխականներ կարող են

օգտագործվել պարզ թվաբանական

գործողություններում և արդյունքի արժեքների

տիպերը: Կարողանա ներմուծել հաստատուններ

ծրագրի մեջ և վերագրել դրանց արժեքներ:

5.3. Կարողանա բացատրել մուտքի և ելքի

օպերատորների դերը ծրագրի խմբագրման,

կարգավորման և աշխատանքի ժամանակ:

Կարողանա բացատրել ճյուղավորման

5.3. Կարողանա մուտքագրել պարզ թվային

փոփոխականներ, կատարել թվաբանական

գործողություններ և արդյունքը դուրս բերել էկրանին:

Կարողանա կիրառել պարզ և բաղադրյալ

5.3. Կարողանա մուտքագրել և դուրս բերել

տեքստային տեղեկատվություն: Գիտենա

մուտքագրման և արտաբերման ֆորմատները:

Կարողանա կառուցել և օգտագործել ներդրված

Page 56: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 56

օպերատորի աշխատանքի սկզբունքը: Կարողանա

ներկայացված պարզ օրինակններում առանց

համակարգչի օգնության գուշակել խնդրի

հատվածի կատարման արդյունքը: Կարողանա

բացատրել ընտրության օպերատորի աշխատանքի

սկզբունքը և թվարկել նրա և ճյուղավորման

օպերատորի տարբերությունները: Գիտենա

առանց պայմանի և պայմանով կրկնությունների

նմանությունը և տարբերությունները: Կարողանա

բացատրել սկզբնապայմանով և վերջնապայմանով

օպերատորների աշխատանքը:

պայմաններ ճյուղավորման օպերատորներում:

Կարողանա փոխարինել կիրառված ճյուղավորման

օպերատորների հաջորդականությունը ընտրության

օպերատորով: Կարողանա կիրառել ներդրված

կրկնությունները և բացատրել պայմանների կամ

հաշվիչների արժեքների հնարավոր

փոփոխությունները օպերատորի աշխատանքի

տարբեր փուլերում:

ճյուղավորումներ խնդիրներ լուծելիս: Կարողանա

ներառել պայմանով կրկնությունը առանց պայմանի

կրկնության մեջ խնդիրներ լուծելիս: Կարողանա

օգտագործել բաղադրյալ պայմաններ կրկնության

օպերատորներում:

5.4. Գիտենա և կարողանա բացատրել զանգվածի

անուն, զանգվածի ինդեքս, զանգվածի էլեմենտ,

զանգվածի չափողականություն տերմինների

իմաստր և կապը իրար հետ: Գիտենա սիմվոլային

զանգվածների նմանությունը այլ տիպի

էլեմենտներից բաղկացած զանգվածներին և դրանց

էական տարբերությունը:

5.4. Կարողանա խնդիրների լուծման ընթացքում

կիրառել միաչափ զանգվածներ: Կարողանա կիրառել

կրկնության տարբեր օպերատորներ զանգվածի

էլեմենտներին արժեքներ վերագրելու համար:

Կարողանա նկարագրել տողային փոփոխականներ,

վերագրել դրանց արժեքներ, դուրս բերել էկրանին այդ

արժեքները:

5.4. Գիտենա զանգվածների դերը և նշանակությունը

խնդիրների լուծման ընթացքում: Կարողանա

օգտագործել բազմաչափ զանգվածներ խնդիրներ

լուծելիս: Կարողանա կիրառել զանգվածները

բազմությունների կարգավորման ալգորիթմական

խնդիրներ լուծելիս: Ճանաչի և կարողանա

օգտագործել սիմվոլային զանգվածների հետ

աշխատող ֆունկցիաները:

5.5. Գիտենա խնդիրը մասերի տրոհելու

անհրաժեշտությունը: Կարողանա բացատրել

ֆունկցիաների և պրոցեդուրների նմանությունը և

տարբերությունները: Կարողանա թվարկել դրանց

բաղադրիչ մասերը` վերադարձվող արժեքի տիպ,

անուն, պարամետրեր, փոփոխականների

նկարագրման բաժին, մարմին: Ճանաչի

ֆունկցիաների և պրոցեդուրների նկարագրման

տեղը ծրագրում: Կարողանա բացատրել

պարամետրերի դերը խնդիրների լուծման

ընթացքում:

5.5. Կարողանա կառուցել իրեն պահանջներին

բավարարող ֆունկցիաներ կամ պրոցեդուրներ, և

դրանց օգնությամբ լուծել խնդիրը: Կարողանա

բացատրել, թե որ դեպքերում ներմուծվող

պարամետրերը պահպանում են արժեքների

փոփոխությունները ֆունկցիաների կամ

պրոցեդուրների աշխատանքի ավարտից հետո և երբ

ոչ: Գիտենա լոկալ և գլոբալ փոփոխականների

նկարագրման տեղը ծրագրում: Կարողանա

օգտագործել գրադարանային ֆունկցիաները և

պրոցեդուրները, ներառելով ծրագրի մեջ

համապատասխան միավորները:

5.5. Կարողանա ներկայացված խնդիրը բաժանել

տրամաբանական մասերի և դրանցից կառուցել

լուծումը: Կարողանա բացատրել “ֆորմալ” և

“փաստացի” պարամետր տերմինները: Կարողանա

օգտվել օգնության համակարգից: Կարողանա գտնել և

ուղղել ստեղծված ծրագրերում հանդիպող սխալները:

Page 57: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 57

6 Տեղեկատվական տեխնոլոգիաներ 6.1 Գրաֆիկական խմբագրեր: Կետային և վեկտորային գրաֆիկա:

6.2 Տեքստային խմբագրեր: Տեքստերի ձևավորում և խմբագրում: Համակարգչային բառարաններ և թարգմանիչներ: Սկաներ:

Հրատարակչական ծրագրեր:

6.3 Էլեկտրոնային աղյուսակներ. գրաֆիկներ, դիագրամներ, հաշվարկներ, կիրառական խնդիրներ:

6.4 Մուլթիմեդիա: Անիմացիոն և ներկայացուցչական գրաֆիկայի տարրեր: Գրաֆիկական, տեքստային, ձայնային և

տեսատեղեկատվության ներկայացում միասնական համակարգում: Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ)

Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների

պահանջները)

6.1. Գիտենա ինչով են տարբերվում կետային և

վեկտորային գրաֆիկայի սկզբունքները: Ճանաչի

կետային և վեկտորային գրաֆիկաների խմբագրերը:

Կարողանա ընտրել տրված պատկերի խմբագիրը և

բեռնավորել այն: Կարողանա խմբագրել և

պահպանել պատկերը համակարգչում

համապատասխան ֆորմատով:

6.1. Կարողանա ստեղծել և խմբագրել կետային և

վեկտորային գրաֆիկայի պարզ օրինակներ:

Գիտեմա և կարողանա բացատրել խմբագրերի

գործիքների նշանակությունը, կարողանա օգտվել

դրանցից: Կարողանա ընտրել, խմբագրել և

օգտագործել օբյեկտները, համախմբել դրանք:

Կարողանա պատկերը տրոհել օբյեկտների և

խմբագրել դրանք:

6.1. Գիտենա գույնի ձևավորման հիմունքները,

գույնի ներկայացման հիմնական ձևերը` RGB,

CMYK: Կարողանա խմբագրել և ձևափոխել

պատկերի ընտրված մասը` արտատպել,

հեռացնել, չափագծել (մասշտաբ), համաչափ

արտապատկերել, ռետուշել և այլն:

Page 58: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 58

6.2. Կարողանա ստեղծել և խմբագրել տարբեր

տեսակի տեքստային փաստաթղթեր (doc, txt, dat, dot

ընդլայնումներով), օգտվելով տարբեր տեքստային

խմբագրերից: Կարողանա ընտրել լեզուն և

տառատեսակը, փոխել լեզվի կոդավորումը (Unicode,

ANSI): Կարողանա փոխել առանձին տառերի

տեղաբաշխումը ստեղնաշարի վրա: Կարողանա

տեքստում ավելացնել և ջնջել պարագրաֆի նիշերը:

Գիտենա, թե տեքստի որ մասին են վերաբերվում

ձևավորման տարբեր տարրերը: Կարողանա օգտվել

ուղղագրական և քերականական սխալների

ստուգման և ուղղման հնարավորություններից

(Speling, Grammar, AutoCorrect, AutoText):

Կարողանա օգտվել համակարգչային

բառարաններից և թարգմանիչներից: Կարողանա

տպագրել փաստաթուղթը:

6.2. Կարողանա խմբագրել տեքստը, օգտվելով

ֆորմատավորման հնարավորություններից:

Կարողանա ֆորմատավորման համար ընտրել

պարագրաֆի հատկությունները` աջ, ձախ

ինդենտորներ, առաջին տողի ինդենտոր,

տողամիջյան հեռավորություն, հեռավորություն

պարագրաֆների միջև: Կարողանա համարակալել

պարագրաֆները, օգտագործելով տարբեր նիշեր:

Կարողանա տեքստային փաստաթղթի մեջ

ներմուծել պատկերներ, աղյուսակներ, գրաֆիկներ:

Կարողանա սկաներով տեքստը ներմուծել

համակարգչի մեջ: Գաղափար ունենա

հրատարակչական ծրագրերի մասին: Կարողանա

օգտվել օգնության համակարգից:

6.2. Կարողանա ֆորմատավորման համար

օգտագործել աջ, ձախ կենտրոնացված

տաբուլյատորները: Կարողանա կիրառել

պարագրաֆը շրջանակի մեջ ներառելու, ֆոնը

փոխելու հատկությունները: Կարողանա օգտվել

պատրաստի ոճերից և կառուցել

ֆորմատավորման նոր ոճեր: Կարողանա

տեքստում օգտագործել մի քանի լեզուներ:

Կարողանա տպել փաստաթուղթը գրքային կամ

ալբոմային տեսքով: Կարողանա կիրառել

ավտոմատ էջակալումը փաստաթղթում:

Կարողանա էջախորագրերում ավելացնել

ամսաթիվը: Կարողանա սկաներով ներմուծած

տեքստային փաստաթուղթը վերափոխել

տեքստի և խմբագրել այն: Կարողանա օգտվել

հրատարակչական ծրագրերից թերթ կազմելու

համար:

Page 59: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 59

6.3. Գիտենա էլեկտրոնային աղյուսակների

հնարավորությունները: Կարողանա լրացնել և

ձևավորել աղյուսակ, կառուցել և ձևավորել

վերնագիրը: Կարողանա կառուցել ստեղծված

աղյուսակի երկչափ և եռաչափ դիագրամները:

Կարողանա փոխել դիագրամի հիմնական

հատկությունները: Կարողանա բջիջներում

կատարել հաշվարկներ` ներառելով ֆունկցիաներ:

Կարողանա էլեկտրոնային աղյուսակներում լուծել

պարզ հաշվարկային խնդիրներ: Կարողանա լուծել

խնդիրներ էլեկտրոնային աղյուսակներում,

կիրառելով փաթեթի ներքին պարզ ֆունկցիաներ`

ՙեթե՚, ՙև՚, ՙկամ՚, ՙաստիճան՚, երկրաչափական

ֆունկցիաներ և այլն:

6.3. Կարողանա կառուցել պարզագույն

մաթեմատիկական ֆունկցիաների արժեքների

աղյուսակներ` օգտագործելով բանաձևերի

տեղափոխման կանոնները: Կարողանա կառուցել

այդ աղյուսակներին համապատասխանող

գրաֆիկները: Կարողանա դիագրամում

(գրաֆիկում) ավելացնել կամ խմբագրել

առանցքների անվանումները, դրանց տառատեսակը

և տառաչափը, ընտրել գույնը: Կարողանա ընտրել

դիագրամի (գրաֆիկի) տեսակը: Կարողանա փոխել

կառուցված դիագրամի (գրաֆիկի) տեսակը և

չափերը: Կարողանա գտնել մեկ անհայտով

հավասարման արմատները: Կարողանա լուծել

խնդիրներ էլեկտրոնային աղյուսակներում,

կիրառելով փաթեթի ներքին ֆունկցիաներ`

ՙմնացորդ՚, ՙաստիճան՚, ՙքառակուսի արմատ՚,

ՙբացարձակ արժեք՚ և այլն: Կարողանա գումարել

թվային զանգվածները: Կարողանա հաշվել

քառակուսի զանգվածի որոշիչը և լուծել գծային

հավասարուների համակարգ էլեկտրոնային

աղյուսակներում:

6.3. Կարողանա ընտրել և խմբագրել

էջախորագրերը, ներառելով ամսաթիվ, ֆայլի,

էջի անվանունը: Կարողանա կառուցել

պարամետրերից կախված ֆոնկցիաների թվային

տվյալների աղյուսակներ և դրանց ներկայացնող

գրաֆիկները: Կարողանա հետազոտել

ֆունկցիաների հատկությունները, օգտվելով

կառուցված գրաֆիկներից: Կարողանա փոխել

գրաֆիկի առանցքների եզրային կետերի

արժեքները` մասշտաբի փոփոխություններ

կատարելու նպատակով: Կարողանա

բազմապատկել քառակուսի թվային

զանգվածները, կիրառելով մատրիցական

հանրահաշվի ֆունկցիաները: Կարողանա

ընտրել թղթի չափերը և տպագրել էլեկտրոնային

աղյուսակի էջը, առանձին դիագրամ (գրաֆիկ),

ընտրված բջիջների խումբ:

6.4. Գիտենա ձայնի թվայնացման հիմունքները:

Կարողանա օգտվել ձայնաին կոմպակտ

սկավառակներից և դրանց կառավարող ծրագրերից:

Ճանաչի ձայնի ստեղծման, մշակման և

վերարտադրման հիմնական ծրագրային

փաթեթները:

6.4. Ճանաչի ձայնային ֆայլերի տարբեր

ֆորմատները: Կարողանա ձայնային սկավառակի

միավորները դարձնել համակարգչային ֆայլ,

օգտվելով համապատասխան ծրագրերից:

Կարողանա կառուցել պարզ ներկայացուցչական

ֆայլ` օգտագործելով տեքստ, գրաֆիկա, ձայն:

Գիտենա անիմացիոն գրաֆիկայի

հնարավորությոքւնները:

6.4. Կարողանա օգտագործել խոսափողը

օպերացիոն համակարգի որոշ հրահանգներ

կատարելու համար: Կարողանա պահպանել

ձայնային ֆայլերը տարբեր ֆորմատներով:

Կարողանա կառուցել ներկայացուցչական

ծրագիր` օգտագործելով տեքստ, գրաֆիկա, ձայն,

տեսատեղեկատվություն և ներկայացնել

դահլիճին: Կարողանա կառուցել պարզ

անիմացիոն ֆայլ:

Page 60: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 60

7 Հաղորդակցական տեխնոլոգիաներ

7.1 Լոկալ և գլոբալ համակարգչային ցանցեր: Էլեկտրոնային փոստ: Ինտերնետ: HTML լեզու:

7.2 Անվտանգության տեխնիկայի կանոններ: Համակարգչային վիրուսներ, հակավիրուսային ծրագրեր: Ծրագրերի և տվյալների

պահպանում: Անվտանգության և էթիկայի կանոնները համակարգչային դասարանում և ցանցում: Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ)

Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների

պահանջները)

7.1. Կարողանա թվարկել ցանցերի կառուցման

համար անհրաժեշտ սարքավորումները:

Կարողանա ինքնուրույն օգտվել էլեկտրոնային

փոստից: Գիտենա HTML լեզվի նպատակները,

կարողանա բացել պատրաստի փաստաթղթի

ծրագրային էջը և բացատրել կառուցվածքը:

7.1. Գիտենա ինտերնետային որոնման տարածված

համակարգերը, կարողանա օգտվել դրանցից:

Կարողանա ինքնուրույն ստեղծել էլեկտրոնային

փոտի հասցեներ ինտերնետային տարբեր կայքերում:

Կարողանա կառուցել պարզ պրեզենտացիոն

փաստաթուղթ HTML լեզվով, ներառելով տեքստ,

գրաֆիկա, հղումներ:

7.1. Իմանա էլեկտրոնային փոստերիի ընդլայնված

հնարավորությունները և կարողանա օգտագործել

դրանք սեփական կարիքների համար: Ճանաչի

ինտերնետային զննիչ տարածված ծրագրերը,

կարողանա օգտվել դրանցից: Ծանոթ լինի

ինտերնետային ուսուցման տարբեր էջերի,

թարգմանիչ ծրագրերի: Կարողանա ինքնուրույն

ստեղծել ինտերնետային էջ` օգտվելով էջերի

ստեղծման պարզ գործիքներից:

7.2. Գիտենա համակարգչից և կից սարքերից

օգտվելու անվտանգության տեխնիկայի կանոնները`

էլեկտրական սարքերից օգտվելու անվտանգություն,

բարձր լարման սարքերի հետ աշխատանքի

անվտանգություն, լազերային ճառագայթման հետ

աշխատանքի անվտանգություն: Գիտենա տպող և

այլ սարքերում օգտագործվող նյութերի վտանգը

առողջության համար: Կարողանա կիրառել

համակարգչից օգտվելու անվտանգության

կոնոնները համակարգչային դասարանում: Գիտենա

տվյալների պահպանման և անվտանգ տարածման

հետ կապված հիմնական հարցերը:

7.2. Գիտենա սարքերի ամբողջականությունը

խախտելու վտանգը: Գիտենա համակարգչից

օգտվելու հիգիենիկ նորմերը` աշխատաժամերի

սահմանափակում, կեցվածք, աշխատատեղի ճիշտ

ընտրություն: Իմանա տվյալների պահպանման`

օպերացիոն համակարգերի ընձեռած

հնարավորությունները: Գիտենա հակավիրուսային`

լայն տարածում գտած ծրագրերի մասին, կարողանա

օգտվել դրանցից: Կիրառի անվտանգ

տեղեկատվություն ստանալու ինտերնետային

հնարավորությունները:

7.2. Կարողանա ինքնուրույն վերացնել

պարզագույն անսարքությունները: Կարողանա

ինքնուրույն լիցքավորել կամ փոխարինել

սարքավորումների բաղադրիչները կիրառելով

անվտանգության կանոնները: Կարողանա

տեղադրել հակավիրուսային ծրագրեր և օգտվել

դրանցից սեփական տվյալները պաշտպանելու և

ուրիշներին անվտանգ տեղեկություն փոխանցելու

համար: Գիտենա և կիրառի ցանցային էթիկայի

կանոնները:

Page 61: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 61

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

Ծրագիր

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ (ընդհանուր հոսք)

X դասարան – 34 ժամ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ - 4 ժամ

Տեղեկատվություն, տեղեկատվական պրոցեսների հիմնական բնութագրերը:

Տեղեկատվության արդիականություն, ճշմարտացիություն, պիտանելիություն,

անհրաժեշտություն և բավարարություն:

Տեղեկատվության ստացման, տեղափոխման, փոխակերպման, պահպանման

հիմնական տեխնոլոգիաներ:

Կարծիք և փաստ, դրանց տարբերությունը:

Տեղեկատվության բավարարություն, որոշումների կայացում, հակադարձ կապ:

Տեղեկատվության որոնում չկարգավորված և կարգավորված (գրադարան, արխիվ,

բառարան, հանրագիտարան, ռեֆերատիվ ամսագրեր) աղբյուրներում: Գտնված

տեղեկատվության գնահատում և ընտրություն: Համակարգչային տեղեկատվական

աղբյուրներ` բառարաններ, հանրագիտարաններ, ֆիլմեր:

Տեղեկատվության կուտակման ակտիվ և պասիվ եղանակներ:

Տեղեկատվության պահպանման միջոցներ: Տեղեկատվության պահպանման

ժամանակամիջոցներ` (ավտոբուսի տոմս, հեռուստածրագիր, ատեստատ,

արվեստի ստեղծագործություն):

Տեղեկատվության չափման տեխնիկական միավորներ` բիթ, բայթ, կիլո-մեգա-

գիգաբայթ:

Տեղեկատվության կրիչների զարգացումը` սեպագիր արձանագրություն, գիրք,

մագնիսական ժապավեն կամ սկավառակ, միկրոսխեմա: Ավանդական և

ժամանակակից կրիչների ինֆորմացիոն ծավալների հարաբերությունը:

Տեղեկատվության ներկայացման ձևեր` տեքստ, աղյուսակ, դիագրամ, գրաֆիկ,

պատկեր:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում.

Գիտենալ տեղեկատվության ստացման, մշակման, պահպանման և ներկայացման հիմնական մեթոդները և միջոցները, կարողանալ օգտագործել դրանք: Կարողանալ գնահատել ստացված տեղեկատվությունը: Կարողանալ չափել տեղեկատվությունը: Կարողանալ որոնել տեղեկատվությունը կարգավորված և չկարգավորված աղբյուրներում, կարողանալ օգտվել համակարգչային տեղեկատվական աղբյուրներից: Կարողանալ ընտրել, խմբավորել, դասակարգել տեղեկատվությունը և ներկայացնել այն տարբեր եղանակներով:

Page 62: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 62

Ուսումնական գործունեության տեսակներ

Դասի բացատրում: Գործնական պարապմունք - աշխատանք ոչ համակարգչային և համակարգչային տեղեկատվական աղբյուրների հետ: Տեղեկատվության որոնում բանավոր հարցումների միջոցով: Ինքնուրույն աշխատանք - տրված թեմայով տեղեկատվության որոնում, գնահատում և ընտրություն: Տեղեկատվության ներկայացում ուսուցչին, դասարանին, դահլիճին բանավոր խոսքով, տեքստային փաստաթղթով, գրաֆիկներով, պատկերներով և այլն:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ - 4 ժամ

Տեղեկատվության ծածկագրման անհրաժեշտությունը: Լեզվի ծածկագրման

տարրեր` հնչյուն, տառ, բառ, կետադրական նշան: Ծածկագրման գրաֆիկական

պայմանանշաններ, դրանց կիրառումը (քարտեզ, պլան, հատակագիծ):

Տեղեկատվության երկուական ծածկագրում:

Տեքստային, գրաֆիկական և ձայնային տեղեկատվության համակարգչային

ծածկագրում: Երկուական թվային համակարգ: Գումարում, հանում և պարզ

տրամաբանական գործողություններ երկուական համակարգում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում.

Գիտենալ ինչի համար և ինչպես կարող է ծածկագրվել տեղեկատվությունը: Կարողանալ բերել տեղեկատվության ծածկագրման պարզ օրինակներ: Գիտենալ երկուական ծածկագրման հիմունքները, որպես համակարգչում տեղեկատվությունը ներկայացնելու հիմնական միջոց: Գիտենալ գրաֆիկական, տեքստային և ձայնային տեղեկատվության ծածկագրման եղանակները: Կարողանալ կատարել պարզ թվաբանական գործողություններ երկուական համակարգում: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական աշխատանք գրաֆիկական պայմանանշանների և դրանց հետ կապված տեղեկատվական օբյեկտների հետ: Գործնական աշխատանք - երկուական համակարգ, թվաբանական գործողություններ համակարգում: Բանավոր հարցումներ: Ինքնուրույն աշխատանք - տեքստի կամ սև-սպիտակ պատկերի փոքրածավալ հատվածի ծածկագրում: Մրցույթային պարապմունք - ծածկագրված տեքստային հատվածի կամ պատկերի արտաբերում: Բանավոր հարցումներ:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ - 4 ժամ

Համակարգչային հիմնական սարքերի տեխնիկական բնութագրեր:

Համակարգչային ցանցային սարքավորումներ` մոդեմ, ցանցային քարտ, բաշխիչ:

Դրանց աշխատանքի սկզբունքները: Սարքավորումների դրայվերների

Page 63: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 63

տեղադրում: Համակարգչային տարածված ծրագրերի տեղադրում (ինստալյացիա)

և հեռացում:

Տեղեկատվության արխիվացում: Թարգմանիչ ծրագրեր և բառարաններ:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ համակարգչի հիմնական սարքավորումների` պրոցեսոր, հիշողություն, տեսաքարտ, դիսփլեյ, տպիչ տեխնիկական բնութագրերը: Գիտենալ ցանացային սարքավորումների նշանակությունը և տվյալները, աշխատանքի սկզբունքները: Կարողանալ տեղադրել համակարգչում սարքավորումների ծրագրային ապահովման միավորները` դրայվերները և ընտրել համապատասխան հատկությունները: Կարողանալ տեղադրել համակարգչում ամենատարածված ծրագրային փաթեթները: Կարողանալ սեղմել տեղեկատվության ծավալը, օգտագործելով արխիվացման ծրագրեր: Կարողանալ օգտագործել թարգմանիչ ծրագրեր և բառարաններ: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - ցանցային քարտի կամ մոդեմի միացում համակարգչին, ծրագրային ապահովման տեղադրում: Գործնական պարապմունք - տեղեկատվության արխիվացում և ապաարխիվացում: Ինքնուրույն աշխատանք - անգլերեն լեզվով գրված տեքստի հատվածի թարգմանություն, ներառելով համակարգչային թարգմանիչ ծրագրեր և բառարաններ: Դասարանային քննարկումներ, թարգմանության որակի գնահատում: Գործնական հարցումներ:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ

ՎԻՐՈՒՍՆԵՐ- 2 ժամ

Համակարգչից օգտվելու անվտանության տեխնիկայի կանոններ: Էլեկտրական

սարքավորումներից օգտվելու անվտանգության կանոններ: Բարձր լարման

սարքավորումներից օգտվելու կանոններ, հողանցման անհրաժեշտություն, օդի

օզոնացման վնասը առողջությանը: Համակարգչային տեխնիկայում օգտագործվող

լազերային ճառագայթման վնասը առողջությանը, տպիչի տոների վնասակար

աղդեցությունը: Համակարգչից օգտվելու հիգիենիկ կանոններ` ժամերի

սահմանապակում, ճիշտ կառուցված աշխատատեղ, օպտիմալ կեցվածք:

Անվտանգ վարվելակերպ անսարքությունների դեպքում:

Համակարգչային վիրուսների էությունը և տարածման հիմնական

ճանապարհները: Համակարգչային սարքավորումներին և ծրագրային

ապահովմանը վիրուսների կողմից հասցվող հնարավոր վնասները:

Համակարգչային վիրուսների տեսակները: Ցանցերով տարածվող վիրուսներ:

Հակավիրուսային ծրագրեր, դրանց պարբերական թարմացման

անհրաժեշտությունը: Հաղորդակցության միջոցներից օգտվելու անվտանգության և

էթիկայի կանոններ:

Page 64: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 64

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում.

Գիտենալ և կիրառել էթիկայի և համակարգչային տեխնիկայից օգտվելու անվտանգության կանոնները: Գիտենալ ինչ է համակարգչային վիրուսը և դրա կողմից հասցրած հնարավոր վնասները: Կարողանալ բեռնավորել և պարբերաբար նորոգել հակավիրուսային ծրագրերը: Գիտենալ հակավիրուսային ծրագրերի տեսակները և հնարավորությունները: Ցուցաբերել անհրաժեշտ զգուշություն ծրագրերը արտատպելիս և հաղորդակցական միջոցներից օգտվելիս: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - հակավիրուսային ծրագրերի բեռնավորում և կիրառում:

ՏԵՔՍՏԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԵՐ - 8 ժամ

Տեքստային փաստաթղթերի տեսակները, դրանց խմբագրումը և պահպանումը

տարբեր ֆորմատներով: Էջերի ընտրություն և համարակալում: Խորագրեր:

Տեքստի մասնատում, մասերի խմբագրում: Պարագրաֆների ֆորմատավորման

հնարավորությունները (աջ, ձախ ինդենտորներ, առաջին տողի ինդենտոր,

տողամիջյան հեռավորություն, հավասերուցում, բացթողումներ պարագրաֆից

առաջ և հետո): Ցուցակների, աղյուսակների, դիագրամների և գրաֆիկների

ներմուծում: Պարագրաֆի ձևավորման ոճերի ստեղծում, խմբագրում և կիրառում:

Հղումների, էջանշանների, ծանոթությունների ներմուծում: Մաթեմատիկական

բանաձևերի ներմուծում և խմբագրում: Տեքստի ներկայացում աղյուսակներով և

սյունակներով, աղյոււսակների ձևավորում: Մակրոսներ. դրանց ստեղծումը և

կիրառումը տեքստային խմբագրում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Կարողանալ ստեղծել, ձևավորել և խմբագրել տեքստային փաստաթուղթը` ավելացնել էջախորագրեր, հղումներ, ծանոթություններ, խմբագրել դրանք: Կարողանալ համարակալել էջերը: Կարողանալ ընտրել պարագրաֆի հատկությունները, ստեղծել ոճեր և օգտագործել դրանք: Կարողանալ ներմուծել մաթեմատիկական բանաձևեր: Կարողանալ տեքստը ներկայացնել աղյուսակներով և սյունակներով: Կարողանալ ստեղծել պարզ մակրոսներ և օգտագործել դրանք տեքստը խմբագրելիս: Ուսումնական գործունեության տեսակներ

Դասի բացատրում: Գործնական պարապմունք - տեքստերի ստեղծում և խմբագրում, ներառելով ոճերը: Գործնական պարապմունք - գրաֆիկայի, մաթեմատիկական բանաձևերի, աղյուսակների, սյունակների ներմուծում տեքստի մեջ: Գործնական պարապմունք - մակրոսներ: Գործնական հարցումներ ՙտեքստային խմբագրեր՚ թեմայով: Ստուգողական աշխատանք - տեքստային խմբագրեր. թեստային հարցեր և խնդիրներ:

Page 65: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 65

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ - 8 ժամ

Էլեկտրոնային աղյուսակների էջերի և բջիջների հատկություններ: Բջիջների

տվյալների տեսակներ` տեքստ, թիվ, բանաձև: Բջիջների հասցեավորում,

հասցեների կիրառումը բանաձևերում: Տարբեր էջերի բջիջներ ներառող

բանաձևեր: Բանաձևերի տեղափոխման օրինաչափություններ: Հաստատուն

հասցեների կառուցում: Անվանումների վերագրում բջիջներին, դրանց կիրառումը

բանաձևերում: Մաթեմատիկական հաշվարկներ էլեկտրոնային աղյուսակներում:

Ֆունկցիաների արժեքների աղյուսակների կառուցում, դրանց գրաֆիկները,

երկչափ գրաֆիկներ:

Գրաֆիկների ձևավորում: Դիագրամների կառուցում, աղյուսակների դիագրամներ:

Ֆունկցիաների վարպետի կիրառումը: Թվային զանգվածներ մշակող

ֆունկցիաներ` երկչափ քառակուսի զանգվածների գումարում, բազմապատկում:

Քառակուսի զանգվածի որոշիչի թվային հաշվարկ: Գծային հավասարումների

համակարգերի լուծում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ էլեկտրոնային աղյուսակների էջերի հնարավոր քանակությունը և էջերում տողերի և սյունակների քանակը: Գիտենալ բջիջների հնարավոր պարունակությունը: Կարողանալ բջիջներում կառուցել բանաձևեր և կատարել պարզ հաշվարկներ, ներառելով դրանցում տարբեր էջերի բջիջների պարունակությունը: Կարողանալ կառուցել ֆունկցիաների արժեքների աղյուսակներ և դրանց գրաֆիկները: Կարողանալ ձևավորել գրաֆիկները: Կարողանալ լրացնել աղյուսակներ և կառուցել դրանց երկչափ և եռաչափ դիագրամները: Կարողանալ կիրառել մատրիցները մշակող ֆունկցիաներ և դրանց օգնությամբ լուծել գծային հավասարումների համակարգեր: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում, անցածի կրկնություն: Գործնական պարապմունք - բանաձևերի, աղյուսակների, գրաֆիկների և դիագրամների կառուցում: Մրցույթային պարապմունք - թվային հաջորդականությունների դասակարգում ներգված ֆունկցիաների օգնությամբ: Գործնական պարապմունք - երկչափ քառակուսի զանգվածների գումարում, բազմզպատկում, որոշիչների հաշվարկ, գծային հավասարումների համակարգերի լուծում: Գործնական հարցումներ: Գրավոր աշխատանք - ՙէլեկտրոնային աղյուսակներ՚ թեմայով. թեստային հարցեր, խնդիրներ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ, ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՈՐԾՆԱԿԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ - 4 ժամ

Page 66: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 66

XI դասարան – 34 ժամ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ - 4 Ժամ

Պրեզենտացիոն և անիմացիոն գրաֆիկական խմբագրեր: Սլայդերի ստեղծում,

տեքստի, գրաֆիկայի և ձայնի ընդգրկում պարզ պրեզենտացիոն պրոյեկտներում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Ծանոթանալ հրատարակչական ծրագրերի հնարավորությունների հետ: Կարողանալ էջի վրա տեղադրել տեքստ և պատկեր: Գիտենալ տեղեկատվությունը ներկայացնող ծրագրային փաթեթները: Կարողանալ ստեղծել առանձին սլայդեր, ձևավորել և խմբագրել դրանք, միավորել ներկայացուցչական պրոյեկտի մեջ: Կարողանալ ներկայացնել պրոյեկտը դահլիճին: Կարողանալ մասնակցել քննարկումներին: Կարողանալ միավորել պատկերները անիմացիոն խմբագրերում և ստեղծել պարզագույն տեսաֆայլ:

Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական աշխատանք – պատի թերթի կազմավորում և տպում: Գործնական պարապմունք - ներկայացուցչական պրոյեկտների ստեղծում, ներառելով տեքստ, գրաֆիկա և ձայն: Խմբային աշխատանք - լավագույն պրոյեկտների ներկայացում դահլիճին: Դասարանական քննարկումներ: Գործնական պարապմունք - պարզ տեսաֆայլերի ստեղծում: Գործնական հարցումներ:

ՄՈՒԼԹԻՄԵԴԻԱ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ - 6 ժամ

Մուլթիմեդիա, ձայնային և տեսատեղեկատվություն: Ձայնի և տեսապատկերների

գրանցման հիմնական տեխնիկական միջոցներ: Ինտերնետային էջերի ստեղծում:

Տեքստի, ձայնի և գրաֆիկայի ներառում ստեղծված էջերում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում.

Գիտենալ ձայնի գրանցման և արտաբերման հիմունքները, ճանաչել ձայն մշակող ծրագրային փաթեթները:: Կարողանալ ձայնային գրանցումները պահպանել համակարգչային ֆորմատով և բեռնավորել դրանք: Կարողանալ ստեղծել պարզագույն Web էջեր, ներառելով դրանցում տեքստ, ձայն, գրաֆիկա:

Ուսումնական գործունեության տեսակներ

Դասի բացատրում: Գործնական աշխատանք, ներառելով ձայնի և տեսապատկերների գրանցման սարքավորումներ: Խմբային աշխատանք – ինտերնետային էջի ստեղծում: Աշխատանքի արդյունքների ներկայացում դասարանում: Գործնական հարցումներ: Գրավոր աշխատանք` ՙԻնտերնետ, էլեկտրոնային փոստ, ինտերնետային էջի կառուցում, էթիկայի կանոններ՚ թեմայով, թեստային հարցեր:

Page 67: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 67

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ – 8 ժամ

PageMaker հրատարակչական ծրագրի և Word տեքստային խմբագրի

համեմատական բնութագրերը: Էջերի կազմավորում – տեքստային բաժիններ,

աշխատանք գրաֆիկայի հետ, գրաֆիկայի և տեքստի համատեղ կիրառում:

Հիմնական գործողություններ: Պրոյեկտի տպում:

ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԵՐ - 4 ժամ

Կետային և վեկտորային գրաֆիկա: Գրաֆիկական խմբագրերի հիմնական

գործիքաշարերը: Գրաֆիկական պատկերների ֆորմատները: Պատկերներ և

լուսանկարներ, դրանց խմբագրումը: Գրաֆիկական օբյեկտների կառուցում,

տարանջատում, միավորում: Սկաներ, դրա կիրառումը գրաֆիկական օբյեկտներ

ներմուծելու համար:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ կետային և վեկտորային գրաֆիկաների տարբերությունը: Ճանաչել գրաֆիակական խմբագրերի կառուցվածքային մասերը և գործիքները: Կարողանալ ստեղծել գրաֆիկական պատկերներ և խմբագրել գոյություն ունեցող պատկերները կամ լուսանկարները: Կարողանալ տարանջատել և միավորել գրաֆիկական օբյեկտները: Կարողանալ թղթի վրա ներկայացված տեղեկատվությունը ներմուծել համակարգչի մեջ սկաների օգնությամբ: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում, անցածի կրկնություն: Գործնական աշխատանք - պատկերների ստեղծում և խմբագրում, լուսանկարների մուտքագրում սկաներով, խմբագրում: Գրաֆիկական օբյեկտների ստեղծում և միավորում: Գործնական հարցումներ: ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ - 8 ժամ

Տեղեկատվություն ստանալու և հաղորդելու հիմնական տեխնիկական միջոցներ և

կառուցվածքային միավորներ, դրանց աշխատանքի ֆիզիկական հիմունքները:

Ցանցերի տեսակներ` երկու համակարգիչների միացում, լոկալ, ռեգիոնալ և գլոբալ

ցանցեր: Ցանցերի կառուցման տեխնիկական միջոցներ (ցանցային քարտ, մալուխ,

մոդեմ, կուտակիչ, սերվեր): Տեղեկատվության փոխանակման օրենքների

համաձայնություն - ցանցային պրոտոկոլ:

Ցանցերի ստեղծման և կիրառման ծրագրային միջոցներ` օպերացիոն

համակարգեր – Windows, Linux, Solaris, կոմունիկացիոն ծրագրեր, զննիչներ

(բրաուզերներ): Տեղեկատվության փոխանակման տեսակներ` էլեկտրոնային

Page 68: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 68

փոստ, հեռուստակոնֆերանսներ, ֆայլերի փոխանակում համակարգիչների միջև

(ftp), որոնման համակարգեր:

Գլոբալ ցանցերի հասցեավորման համակարգը (URL):

Ինտերնետ, դրա աշխատանքի հիմունքները: Ինտերնետի հիմնական

հնարավորությունները` տեղեկատվության որոնում, կոլեկտիվ աշխատանք,

հեռահար ուսուցում, երկկողմ և բազմակողմ շփումներ, հեռախոսակապ,

տեսակապ, տեսակոնֆերանս և այլն: Համակարգչային տեղեկատուներ,

հանրագիտարաններ և գրադարաններ ինտերնետում: Ինտերնետային հասցեների

պահպանում և կիրառում համակարգչում: Անվտանգության և էթիկայի նորմեր

ինտերնետային ցանցում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ տեղեկատվական հաղորդակցական ցանցերի կառուցվածքը և բաղադրիչները: Ճանաչել և կարողանալ օգտվել հաղորդակցության տեխնիկական միջոցներից: Ճանաչել ցանցերի հիմնական տեսակները: Ճանաչել տեղեկատվության փոխանակման օրենքների` պրոտոկոլների հիմնական տեսակները: Ճանաչել այն ծրագրային փաթեթները, որոնց միջոցով կարելի է ստեղծել ներքին ցանց, կամ միանալ համաշխարհային ցանցին: Գիտենալ գլոբալ ցանցի հասցեավորման համակարգը: Կարողանալ օգտվել տեղեկատվության փոխանակման տարբեր տեսակներից` էլեկտրոնային փոստ, ինտերնետ, ներքին ցանց: Կարողանալ օգտվել ֆայլերի փոխանակման համակարգից (ftp): Կարողանալ ցանցում փնտրել տեղեկատվություն: Գիտենալ ինտերնետի ընձեռած հիմնական հնարավորությունները` տվյալների փնտրում, շփումներ, տեսա և ձայնային կապ և այլն: Կարողանալ բեռնավորել ինտերնետային էջեր, որոնել տեղեկատվություն փնտրման համակարգերում, ինտերնետային գրադարաններում և հանրագիտարաններում: Կարողանալ օգտագործել ինտերնետը խմբային աշխատանք կատարելիս: Կարողանալ պահպանել գտնված ինտերնետային հասցեները համակարգչում: Գիտենալ անվտանգության և էթիկայի կանոնները ինտերնետից օգտվելիս: Ուսումնական գործունեության տեսակներ

Դասի բացատրում: Գործնական պարապմունք - աշխատանք համակարգչային և ոչ համակարգչային տեղեկատվության փոխանակման սարքավորումների հետ: Գործնական աշխատանք, ներառելով երկկողմ կապի հաստատում համակարգչային ներքին ցանցում, ինտերնետային ցանցում, էլեկտրոնային փոստի միջոցով: Գործնական աշխատանք - ֆայլերի փոխանակում ցանցի միջոցով: Գործնական հարցումներ: Գրավոր աշխատանք - ՙՑանցային տեխնոլոգիաներ՚ թեմայով. թեստային հարցեր, խնդիրներ: Գործնական աշխատանք ինտերնետ ցանցում - էջերի բեռնավորում, տեղեկատվության որոնում, կոլեկտիվ աշխատանք: Գործնական և բանավոր հարցումներ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ, ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 4 ժամ

Page 69: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 69

XII դասարան – 34 ժամ

ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ, ԱԼԳՈՐԻԹՄ -

4 ժամ

Մոդելավորումը որպես իմացության միջոց: Տեղեկատվական մոդելներ: Օբյեկտ,

սուբյեկտ, մոդելավորման նպատակները:

Տեղեկատվության համակարգման եղանակներ` այբբենական, աճման կամ

նվազման կարգով, ըստ հատկանիշների, ժամանակային կարգով,

համարակալում:

Ալգորիթմ: Գրաֆիկական ալգորիթմները ներկայացնելու տարրեր: Ալգորիթմի

կատարման փուլերը` ընթացք, ճյուղավորում, կրկնություն: Պայմաններ,

պայմանական կրկնություններ: Սցենարների ալգորիթմներ:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ, թե ինչ նպատակների է ծառայում մոդելավորումը: Կարողանալ կառուցել օբյեկտների տարբեր տիպի մոդելներ` աղյուսակ, գծագիր, սխեմա, նկարագրություն: Կարողանալ օգտվել պատրաստի մոդելներից: Կարողանալ համակարգել տեղեկատվությունը, օգտագործելով տարբեր եղանակներ: Գիտենալ համակարգչային տեքստային կամ թվային տեղեկատվության դասակարգման եղանակները: Գիտենալ ինչ է ալգորիթմը և ինչպիսի պահանջներ են դրան ներկայացվում: Գիտենալ ալգորիթմների գրաֆիակական ներկայացման տարրերը: Գիտենալ ալգորիթմական հիմնական կառուցվածքները: Գիտենալ պայմանների նշանակությունը ալգորիթմներում: Կարողանալ ստեղծել առօրյա և պարզ մաթեմատիկական գործողությունների ալգորիթմներ: Կարողանալ ստեղծել ներկայացված սցենարների ալգորիթմներ: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - տրված օբյեկտների տարբեր տեսակի մոդելների ստեղծում և խմբագրում: Գործնական պարապմունք - համակարգչային և ոչ համակարգչային տեղեկատվության համակարգում: Մրցույթային պարապմունք - տրված անվանացուցակի համակարգում ամենակարճ ճանապարհով: Արդյունքների դասարանային քննարկում: Գործնական պարապմունք - ալգորիթմների կառուցում. թվային հաջորդականության դասակարգման ալգորիթմի կառուցում: Առօրյա գործողությունների ալգորիթմների կառուցում, ներառելով պայմաններ, կրկնություններ, պայմանական կրկնություններ: Բանավոր հարցում:

Page 70: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 70

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ - 10 ժամ

Լայն կիրառություն ունեցող ծրագրավորման լեզուների դասակարգումը և

համեմատական բնութագրերը:

«Pascal» ծրագրավորման լեզու: Ծրագրի կառուցվածքը և հիմնական բաժինները:

Ծրագրի միջավայրը, դրա հնարավորությունները: Խնդիրների լուծման փուլերը:

Միջավայրի խմբագիրը: Ծրագրի կոմպիլյացիայի փուլերը: Արդյունքների զննում:

Ծրագրի գրանցում և բեռնավորում:

Հաստատուններ, փոփոխականներ: Փոփոխականների պարզագույն տիպեր:

Տվյալների գրանցման առանձնահատկությունները համակարգչի հիշողության մեջ:

Վերագրման օպերատոր: Մաթեմատիկական ֆունկցիաներ և

արտահայտություններ «Pascal» լեզվում: Գծային ալգորիթմների ծրագրավորում:

Մուտքի և ելքի օպերատորներ: Տվյալների դուրս բերման ֆորմատ (ձևավորում):

Ճյուղավորման օպերատոր: Պարզ և բաղադրյալ պայմաններ ճյուղավորման

օպերատորներում: Ճյուղավորված ալգորիթմների ծրագրավորում: Ընտրության

օպերատոր: Կրկնության օպերատորներ: Հայտնի թվով կրկնություններ: Անորոշ

թվով կրկնություններ: Նախապայմանով և վերջնապայմանով կրկնություններ:

Ներդրված կրկնություններ:

Զանգվածներ: Միաչափ և երկչափ զանգվածներ: Սիմվոլային և տողային

տվյալների մշակման առանձնահատկությունները: Խնդիրներ զանգվածների

կիրառմամբ:

Պրոցեդուրներ և ֆունկցիաներ:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ ժամանակակից ծրագրային լեզուների բնութագրերը և հնարավորությունները: Կարողանալ ներմուծել տարբեր պարզ տիպերի փոփոխականներ, գիտենալ դրանց զբաղեցրած ծավալը համակարգչի հիշողության մեջ: Ծանոթանալ ծրագրավորման լեզվի շարահյուսության, փոփոխականների տիպերի և օպերատորների հետ: Ճանաչել լեզվի կառուցվածքային միավորները և կարողանալ օգտագործել դրանք պարզ հաշվարկային ծրագրեր կազմելու համար: Կարողանալ կառուցել և օգտագործել ֆունկցիաներ և պրոցեդուրներ, կարողանալ փոխանցել դրանց պարամետրեր և ներմուծել ծրագրի մեջ դրանց վերադարձված արժեքները: Կարողանալ օգտագործել պայմանի, կրկնության, պայմանական կրկնության օպերատորները: Կարողանալ կառուցել և օգտագործել միաչափ և երկչափ զանգվածներ: Հասկանալ փոփոխականների, ֆունկցիաների կամ պրոցեդուրների գոյության տարածքային և ժամանակային տիրույթները: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - ծրագրերի ստեղծում, ներառելով պարզ տիպերի փոփոխականներ, ելքի, մուտքի օպերատորներ: Գործնական պարապմունք - ծրագրի բաղադրիչների կառուցում - ֆունկցիաներ կամ պրոցեդուրներ: Գործնական պարապմունք - պայմանների, կրկնությունների,

Page 71: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 71

պայմանական կրկնությունների կիրառում: Միաչափ, երկչափ զանգվածներ: Գործնական պարապմունքներ – միջդասարանային, միջդպրոցական ծրագրավորման օլիմպիադաների կազմակերպում: Գործնական պարապմունքներ – ծրագրավորման ինտերնետային օլիմպիադաների կազմակերպում: Բանավոր հարցումներ: Ստուգողական աշխատանքներ - թեստային հարցեր, խնդիրներ: ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐ - 8 ժամ

Տվյալների բազաներ, դրանց կառուցվածքային բաղադրիչները: Աղյուսակներ,

դրանց դաշտերը և գրանցումները: Դաշտերի տեսակները և ֆորմատավորման

հնարավորությունները: Տվյալների զանգվածների պահպանումը երկու և ավելի

աղյուսակներում, կապված աղյուսակներ: Հարցումներ կապված աղյուսակների

հիման վրա: Տվյալների դասակարգում և խմբավորում հարցումներում: Ձևեր,

դրանց տեսակները, տվյալների ներկայացումը ձևերում: Կապված աղյուսակների

վրա հիմնված ձևեր: Ձևերի կոմպոնենտներ, պիտակների ստեզծում, կոճակների

ավելացում և ծրագրավորում մակրոսների միջոցով: Հաշվետվություններ,

գումարային տվյալներ հաշվետվություններում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ տվյալների բազաների ստեղծման նպատակները: Գիտենալ տվյալների բազաների բաժանարարները և դրանց նշանակությունը: Կարողանալ տրոհել և պահպանել տվյալները մի քանի աղյուսակներում: Կարողանալ կապեր ստեղծել այդ աղյուսակների միջև: Կարողանալ ստեղծել և օգտագործել կապված աղյուսակների վրա հիմնված հարցումներ: Կարողանալ դասակարգել և խմբավորել տվյալները հարցումներում: Ճանաչել ձևերի տարբեր տեսակները: Կարողանալ կառուցել ձևեր և հաշվետվություններ, դրանցում ներկայացնել տվյալները: Կարողանալ ձևերում տեղադրել կոմպոնենտներ և ծրագրավորել դրանք մակրոսների միջոցով:

Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - տվյալների կուտակում մեկ և մի քանի աղյուսակներում: Կապերի ստեղծում աղյուսակների միջև: Հարցումների կառուցում կապված աղյուսակների հիման վրա: Գործնական պարապմունք - ձևերի ստեղծում կապված աղյուսակների հիման վրա: Գործնական պարապմունք - ձևերի կոմպոնենտների ծրագրավորում մակրոսների միջոցով: Գործնական հարցումներ: Ստուգողական աշխատանք - տվյալների բազաներ. թեստային հարցեր և խնդիրներ:

Page 72: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ընդհանուր հոսք) 72

ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ - 8 ժամ

HTML լեզու` տեգեր, վերնագրեր, տեքստ, գրաֆիկա, հղումներ և հասցեներ:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Կարողանալ ստեղծել փաստաթղթեր HTML լեզվով, ներառելով տեքստ, գրաֆիկա, հղումներ և հասցեներ: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական աշխատանք - HTML լեզվով փաստաթղթերի ստեղծում, դրանց ներկայացումը ցանցում: Գործնական հարցումներ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ, ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՈՐԾՆԱԿԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ - 4 ժամ

Page 73: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 73

Հումանիտար հոսք

Page 74: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 74

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

Բովանդակային միջուկ և չափորոշիչ

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ (հումանիտար հոսք)

Բովանդակային միջուկ

1 Տեղեկատվություն և տեղեկատվական գործունեություն

1.1 ՙՏեղեկատվություն՚ հասկացությունը: Տեղեկատվության ստացում, տեղափոխում,

փոխակերպում, պահպանում և օգտագործում: Տեղեկատվական հասարակություն:

1.2 Տեղեկատվության ներկայացումը երկուական թվային համակարգի միջոցով:

Տեքստային, գրաֆիկական և ձայնային տեղեկատվության ծածկագրում:

1.3 Տեղեկատվության քանակը և չափման միավորները:

2 Տեղեկատվություն և համակարգիչ 2.1 Համակարգիչը որպես տեղեկատվություն մշակող սարք: Համակարգչի

կառուցվածքը, հիմնական բաղադրիչները, դրանց աշխատանքի սկզբունքները:

Տեղեկատվության համակարգչային կուտակիչներ: Համակարգչային

տեղեկատվական աղբյուրներ:

2.2 Համակարգչի ծրագրային ապահովում: Oպերացիոն համակարգեր և դրանց

կիրառման ոլորտները: Փաստաթղթերի կառավարում համակարգչում:

3 Տեղեկատվական տեխնոլոգիաներ

3.1 Գրաֆիկական խմբագրեր: Կետային և վեկտորային գրաֆիկա:

3.2 Տեքստային խմբագրեր: Տեքստերի ձևավորում և խմբագրում: Համակարգչային

բառարաններ և թարգմանիչներ: Սկաներ: Հրատարակչական ծրագրեր:

3.3 Էլեկտրոնային աղյուսակներ. գրաֆիկներ, դիագրամներ, հաշվարկներ:

3.4 Մուլթիմեդիա: Անիմացիոն և ներկայացուցչական գրաֆիկայի տարրեր:

Գրաֆիկական, տեքստային, ձայնային և տեսատեղեկատվության ներկայացում

միասնական համակարգում:

4 Հաղորդակցական տեխնոլոգիաներ 4.1 Լոկալ և գլոբալ համակարգչային ցանցեր: Էլեկտրոնային փոստ: Ինտերնետ: HTML

լեզու: 4.2 Համակարգչային վիրուսներ, հակավիրուսային ծրագրեր: Ծրագրերի և տվյալների

պահպանում: Անվտանգության տեխնիկայի կանոններ: Անվտանգության և էթիկայի կանոնները համակարգչային դասարանում:

Page 75: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 75

Աշակերտներին ներկայացվող պահանջներ (ավագ դպրոց, հումանիտար հոսք)

1 Տեղեկատվություն և տեղեկատվական գործունեություն

1.1 ‘̔Տեղեկատվություն՚ հասկացությունը: Տեղեկատվության ստացում, տեղափոխում, փոխակերպում, պահպանում և օգտագործում:

Տեղեկատվական հասարակություն:

1.2 Տեղեկատվության ներկայացումը երկուական թվային համակարգի միջոցով: Տեքստային, գրաֆիկական և ձայնային տեղեկատվության

ծածկագրում:

1.3 Տեղեկատվության քանակը և չափման միավորները:

Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ)

Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները)

Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների

պահանջները)

1.1. Գիտենա տեղեկատվական պրոցեսների

բնութագրերը: Գիտենա տեղեկատվության

հիմնական հատկանիշները` արդիականություն,

ճշմարտացիություն, պիտանելիություն,

անհրաժեշտություն, բավարարություն: Գիտենա

տեղեկատվության որոնման հիմնական

եղանակները:

1.1. Գաղափար ունենա մարդու ինֆորմացիոն

գործունեության մասին, կարողանա օրինակներ

բերել շրջապատող կյանքում ինֆորմացիայի

օգտագործման վերաբերյալ: Կարողանա գնահատել

ստացված տեղեկատվության հատկանիշները:

Կարողանա որոնել տեղեկատվություն

չկարգավորված և կարգավորված աղբյուրներում:

1.1. Գաղափար ունենա “տեղեկատվական

հասարակության” մասին: Կարողանա գնահատել

ստացված տեղեկատվության բավարարությունը,

կայացնել որոշումներ, կանխագուշակել

արդյունքները: Կարողանա ընտրել, խմբավորել,

դասակարգել գտնված տեղեկատվությունը,

գնահատել բացթողումները:

1.2. Գիտենա տեղեկատվության պահպանման

ժամանակակից միջոցները, գնահատի դրանց

ծավալը: Կարողանա ներկայացնել

տեղեկատվության ծածկագրման պարզ օրինակներ:

Գիտենա ծածկագրման երկուական եղանակը:

Կարողանա կարդալ պարզագույն քարտեզ, պլան,

հատակագիծ:

1.2. Գիտենա տեղակատվության ներկայացման

հիմնական միջոցները և տեսակները: Կարողանա

օգտագործել երկուական եղանակը պարզ պատկեր

ծածկագրելու համար: Իմանա տեքստային,

գրաֆիկական և ձայնային ինֆորմացիայի

ծածկագրման հիմնական սկզբունքները: Կարողանա

քննարկումների ժամանակ օգտագործել այդ

բնագավառի գիտելիքները:

1.2. Իմանա տեքստային, գրաֆիկական և

ձայնային ինֆորմացիայի ծածկագրման

հիմնական սկզբունքները: Կարողանա

ներկայացնել տեղեկատվությունը տեքստի,

գրաֆիկի, աղյուսակի կամ պատկերի տեսքով:

Կարողանա ճանաչել և մեկնաբանել ծածկագրված

ինֆորմացիայի տարրերը, ստեղծել իր

բնակարանի, փոխոցի, շրջապատի պլանը:

Կարողանա ներկայացնել կատարված

աշխատանքը: Կարողանա հաշվի առնել լսարանի

պատրաստվածության աստիճանը և փոփոխել

ներկայացումը:

Page 76: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 76

1.3. Գիտենա տեղակատվության քանակի չափման

եղանակները և տեխնիկական միավորները:

1.3. Գիտենա ինֆորմացիայի գրանցման հիմնական

միավորները, ավանդական և ժամանակակից

միավորների հարաբերությունը: Գիտենա

ինֆորմացիայի ժամանակակից կրիչների (կոշտ,

լազերային, DVD, մագնիսական, Flash

սկավառակներ) ինֆորմացիոն ծավալները:

Կարողանա հաշվել տեքստի հատվածի

տեղեկատվական ծավալը:

1.3. Կարողանա վերականգնել երկուական

եղանակով ծածկագրված պատկերը:

2 Տեղեկատվություն և համակարգիչ 2.1 Համակարգիչը որպես տեղեկատվություն մշակող սարք: Համակարգչի կառուցվածքը, հիմնական բաղադրիչները, դրանց աշխատանքի

սկզբունքները: Տեղեկատվության համակարգչային կուտակիչներ: Համակարգչային տեղեկատվական աղբյուրներ:

2.2 Համակարգչի ծրագրային ապահովում: Oպերացիոն համակարգեր և դրանց կիրառման ոլորտները: Փաստաթղթերի կառավարում

համակարգչում: Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ)

Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների

պահանջները)

2.1. Գիտենա համակարգչի կառուցվածքը,

կիրառման ոլորտները: Կարողանա օրինակներ

բերել շրջապատում (խանութ, բանկ, հիվանդանոց,

կառավարման մարմին, սպորտ, ուսուցում, ժամանց)

համակարգչի օգտագործման վերաբերյալ:

Գաղափար ունենա համակարգչային կուտակիչների

մասին, գիտենա հիմնական տեսակները (ճկուն, Zip-

սկավառակ, ներքին և արտաքին կոշտ սկավառակ,

կոմպակտ, DVD, Flash) սկավառակներ:

2.1. Գիտենա համակարգչի առանձին բաղադրիչների

նշանակությունը, հիմնական թվային բնութագրերը,

կարողանա բացատրել աշխատանքի սկզբունքները:

Գիտենա համալրող հիմնական սարքերը (տպիչ,

սկաներ, մոդեմ): Կարողանա օգտվել այդ սարքերից:

Կարողանա բացատրել համակարգչային

կուտակիչներում տեղեկատվության պահպանման

սկզբունքները:

2.1. Կարողանա օգտվել լազերային

սկավառակներից և ինտերնետից` դրայվերների

վերատեղադրման ժամանակ: Կարողանա

բացատրել ֆորմատավորման նպատակը,

կատարել դյուրակիր կուտակիչների (ճկուն, Zip-

սկավառակ) ֆորմատավորում:

Page 77: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 77

2.2. Գաղափար ունենա տարածված օպերացիոն

համակարգերի մասին: Իմանա կիրառական

ծրագրերի հիմանական տեսակները: Կարողանա

բացատրել օպերացիոն համակարգի և կիրառական

ծրագրի տարբերությունը: Գիտենա օժանդակ

ծրագրերի տարածված տեսակները (ստեղնաշարի

կառավարման, արխիվացման, համակարգի

ղեկավարման, հակավիրուսային): Ճանաչի և

զանազանի աշխատանքային սեղանին տեղադրվող

պատկերները (փաստաթղթեր և թղթապանակներ,

դրանց իկոնաները, աղբարկղ, ցանցային

համակարգիչներ, ծրագրերի իկոնաներ):

2.2. Գիտենա ծրագրային ապահովման տեսակները,

դրանց նշանակությունը, կիրառման

առանձնահատկությունները: Կարողանա

առաջարկված խնդրի լուծման համար ընտրել

համապատասխան ծրագրային փաթեթ: Կարողանա

օգտվել օժանդակ ծրագրերի տարածված

տեսակներից (արխիվացման, բառարաններ,

մուլթիմեդիա ծրագրեր): Գիտենա ստարտային

մենյուն, կարողանա ցուցադրել դրա էլեմենտները և

բացատրել ամեն մեկի նշանակությունը: Կարողանա

կառավարել փաստաթղթերը և թղթապանակները

(ցուցադրել տարբեր տեսքով և մանրամասներով,

դասավորել, անվանափոխել, տեղափոխել,

պատճենել, ջնջել և վերականգնել):

2.2. Ճանաչի տարածված օպերացիոն

համակարգերը, գիտենա դրանց

առանձնահատկությունները և կիրառման

հիմնական ասպարեզները: Կարողանա օգտվել

ծրագրերի օգնության համակարգից: Գիտենա

ստեղնաշարային հիմնական կրճատումները,

հրամանների կատարման տարբեր եղանակներ:

Կարողանա փոփոխել օպերացիոն համակարգի

կոնֆիգուրացիան (մոնիտորի բնութագրերը,

գույնը, ստեղնաշարի մուտքագրման լեզուն,

ռեգիոնալ բնութագրերը,), հարմարեցնելով այն

օգտագործողի պահանջներին: Հասկանա

փաստաթղթերը և թղթապանակները սեղմելու

իմաստը: Կարողանա սեղմել և վերականգնել

փաստաթղթեր ու թղթապանակներ:

Page 78: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 78

3 Տեղեկատվական տեխնոլոգիաներ 3.1 Գրաֆիկական խմբագրեր: Կետային և վեկտորային գրաֆիկա:

3.2 Տեքստային խմբագրեր: Տեքստերի ձևավորում և խմբագրում: Համակարգչային բառարաններ և թարգմանիչներ: Սկաներ:

Հրատարակչական ծրագրեր:

3.3 Էլեկտրոնային աղյուսակներ. գրաֆիկներ, դիագրամներ, հաշվարկներ:

3.4 Մուլթիմեդիա: Անիմացիոն և ներկայացուցչական գրաֆիկայի տարրեր: Գրաֆիկական, տեքստային, ձայնային և

տեսատեղեկատվության ներկայացում միասնական համակարգում:

Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ)

Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների

պահանջները)

3.1. Գիտենա ինչով են տարբերվում կետային և

վեկտորային գրաֆիկայի սկզբունքները: Ճանաչի

կետային և վեկտորային գրաֆիկաների խմբագրերը:

Կարողանա ընտրել տրված պատկերի խմբագիրը և

բեռնավորել այն: Կարողանա խմբագրել և

պահպանել պատկերը համակարգչում

համապատասխան ֆորմատով:

3.1. Կարողանա ստեղծել և խմբագրել կետային և

վեկտորային գրաֆիկայի պարզ օրինակներ:

Գիտեմա և կարողանա բացատրել խմբագրերի

գործիքների նշանակությունը, կարողանա օգտվել

դրանցից: Կարողանա ընտրել, խմբագրել և

օգտագործել օբյեկտները, համախմբել դրանք:

Կարողանա պատկերը տրոհել օբյեկտների և

խմբագրել դրանք:

3.1. Գիտենա գույնի ձևավորման հիմունքները,

գույնի ներկայացման հիմնական ձևերը` RGB,

CMYK: Կարողանա խմբագրել և ձևափոխել

պատկերի ընտրված մասը` արտատպել,

հեռացնել, չափագծել (մասշտաբ), համաչափ

արտապատկերել, ռետուշել և այլն:

Page 79: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 79

3.2. Կարողանա ստեղծել և խմբագրել տարբեր

տեսակի տեքստային փաստաթղթեր (doc, txt, dot

ընդլայնումներով), օգտվելով տարբեր տեքստային

խմբագիրներից: Կարողանա ընտրել լեզուն և

տառատեսակը, փոխել լեզվի կոդավորումը (Unicode,

ANSI): Կարաղանա տեքստում ավելացնել և ջնջել

պարագրաֆի նիշերը: Կարողանա օգտվել

պարագրաֆի ձևավորման տարբեր տարրերից:

Կարողանա օգտվել ուղղագրական և քերականական

սխալների ստուգման և ուղղման

հնարավորություններից (Spelling, Grammar,

AutoCorrect, AutoText): Կարողանա օգտվել

համակարգչային բառարաններից և

թարգմանիչներից: Կարողանա տպագրել

փաստաթուղթը:

3.2. Կարողանա ձևավորել տեքստը, օգտվելով

ֆորմատավորման հնարավորություններից:

Կարողանա ֆորմատավորման համար ընտրել

պարագրաֆի հատկությունները` աջ, ձախ

ինդենտորներ, առաջին տողի ինդենտոր,

տողամիջյան հեռավորություն, հեռավորություն

պարագրաֆների միջև: Կարողանա համարակալել

պարագրաֆները, օգտագործելով տարբեր նիշեր:

Կարողանա տեքստային փաստաթղթի մեջ

ներմուծել պատկերներ, աղյուսակներ, գրաֆիկներ:

Կարողանա սկաներով տեքստը ներմուծել

համակարգչի մեջ: Գաղափար ունենա

հրատարակչական ծրագրերի մասին: Կարողանա

օգտվել օգնության համակարգից:

3.2. Կարողանա տեքստի ֆորմատավորման

համար օգտագործել աջ, ձախ կենտրոնացված

տաբուլյատորները: Կարողանա կիրառել

պարագրաֆը շրջանակի մեջ ներառելու, ֆոնը

փոխելու հատկությունները: Կարողանա օգտվել

պատրաստի ոճերից և կառուցել

ֆորմատավորման նոր ոճեր: Կարողանա

տեքստում օգտագործել մի քանի լեզուներ:

Կարողանա տպել փաստաթուղթը գրքային կամ

ալբոմային տեսքով: Կարողանա կիրառել

ավտոմատ էջակալումը փաստաթղթում:

Կարողանա էջախորագրերում ավելացնել

ամսաթիվը: Կարողանա սկաներով ներմուծած

տեքստային փաստաթուղթը վերափոխել

տեքստի և խմբագրել այն: Կարողանա օգտվել

հրատարակչական ծրագրերից թերթ կազմելու

համար: Ճանաչի և կարողանա կիրառել

տեքստի շաբլոնները, կարողանա ստեղծել նոր

շաբլոններ:

3.3. Գիտենա էլեկտրոնային աղյուսակների

հնարավորությունները: Կարողանա լրացնել և

ձևավորել աղյուսակ, կառուցել և ձևավորել

վերնագիրը: Կարողանա կառուցել ստեղծված

աղյուսակի երկչափ և եռաչափ դիագրամները:

Կարողանա փոխել դիագրամի հիմնական

հատկությունները: Կարողանա էլեկտրոնային

աղյուսակներում կատարել պարզ հաշվարկներ:

Կարողանա բջիջներում կատարել հաշվարկներ`

ներառելով ֆունկցիաներ:

3.3. Կարողանա կառուցել պարզագույն

մաթեմատիկական ֆունկցիաների արժեքների

աղյուսակներ` օգտագործելով բանաձևերի

տեղափոխման կանոնները: Կարողանա կառուցել

այդ աղյուսակներին համապատասխանող

գրաֆիկները: Կարողանա դիագրամում

(գրաֆիկում) ավելացնել կամ խմբագրել

առանցքների անվանումները, դրանց տառատեսակը

և տառաչափը, ընտրել գույնը: Կարողանա ընտրել

դիագրամի (գրաֆիկի) տեսակը: Կարողանա

գումարել թվային զանգվածները:

3.3. Կարողանա ընտրել և խմբագրել

էջախորագրերը, ներառելով ամսաթիվ, ֆայլի,

էջի անվանունը: Կարողանա փոխել գրաֆիկի

առանցքների եզրային կետերի արժեքները`

մասշտաբի փոփոխություններ կատարելու

նպատակով: Կարողանա ընտրել թղթի չափերը

և տպագրել էլեկտրոնային աղյուսակի էջը,

առանձին դիագրամ (գրաֆիկ), ընտրված

բջիջների խումբ: Կարողանա օգտագործել

տվլայների փնտրման համակարգը

էլեկտրոնային աղյուսակներում:

Page 80: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 80

3.4. Գիտենա ձայնի թվայնացման հիմունքները:

Կարողանա օգտվել ձայնաին կոմպակտ

սկավառակներից և դրանց կառավարող ծրագրերից:

Ճանաչի ձայնի ստեղծման, մշակման և

վերարտադրման հիմնական ծրագրային

փաթեթները:

3.4. Ճանաչի ձայնային ֆայլերի տարբեր

ֆորմատները: Կարողանա ձայնային սկավառակի

միավորները դարձնել համակարգչային ֆայլ,

օգտվելով համապատասխան ծրագրերից:

Կարողանա կառուցել պարզ ներկայացուցչական

ֆայլ` օգտագործելով տեքստ, գրաֆիկա, ձայն:

Գիտենա անիմացիոն գրաֆիկայի

հնարավորությոքւնները:

3.4. Կարողանա օգտագործել խոսափողը

օպերացիոն համակարգի որոշ հրահանգներ

կատարելու համար: Կարողանա պահպանել

ձայնային ֆայլերը տարբեր ֆորմատներով:

Կարողանա կառուցել ներկայացուցչական

ծրագիր` օգտագործելով տեքստ, գրաֆիկա, ձայն,

տեսատեղեկատվություն և ներկայացնել

դահլիճին:

Page 81: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 81

4 Հաղորդակցական տեխնոլոգիաներ

4.1 Լոկալ և գլոբալ համակարգչային ցանցեր: Էլեկտրոնային փոստ: Ինտերնետ: HTML լեզու:

4.2 Համակարգչային վիրուսներ, հակավիրուսային ծրագրեր: Ծրագրերի և տվյալների պահպանում: Անվտանգության տեխնիկայի

կանոններ: Անվտանգության և էթիկայի կանոնները համակարգչային դասարանում և ցանցում: Ա մակարդակ

(նվազագույն պահանջներ)

Բ մակարդակ

(ներառում է Ա մակարդակի պահանջները) Գ մակարդակ

(ներառում է Ա և Բ մակարդակների

պահանջները)

4.1. Կարողանա թվարկել ցանցերի կառուցման

համար անհրաժեշտ սարքավորումները:

Կարողանա ինքնուրույն օգտվել էլեկտրոնային

փոստից: Գիտենա HTML լեզվի նպատակները,

կարողանա բացել պատրաստի փաստաթղթի

ծրագրային էջը և բացատրել կառուցվածքը:

4.1. Գիտենա ինտերնետային որոնման տարածված

համակարգերը, կարողանա օգտվել դրանցից:

Կարողանա ինքնուրույն ստեղծել էլեկտրոնային

փոստի հասցեներ ինտերնետային տարբեր

կայքերում: Կարողանա կառուցել պարզ

պրեզենտացիոն փաստաթուղթ HTML լեզվով,

ներառելով տեքստ, գրաֆիկա, հղումներ:

4.1. Իմանա էլեկտրոնային փոստերիի ընդլայնված

հնարավորությունները և կարողանա օգտագործել

դրանք սեփական կարիքների համար: Ճանաչի

ինտերնետային զննիչ տարածված ծրագրերը,

կարողանա օգտվել դրանցից: Ծանոթ լինի

ինտերնետային ուսուցման տարբեր էջերի,

թարգմանիչ ծրագրերի հետ:

4.2. Գիտենա համակարգչից և կից սարքերից

օգտվելու անվտանգության տեխնիկայի կանոնները`

էլեկտրական սարքերից օգտվելու անվտանգություն,

բարձր լարման սարքերի հետ աշխատանքի

անվտանգություն, լազերային ճառագայթման հետ

աշխատանքի անվտանգություն: Գիտենա տպող և

այլ սարքերում օգտագործվող նյութերի վտանգը

առողջության համար: Կարողանա կիրառել

համակարգչից օգտվելու անվտանգության

կոնոնները համակարգչային դասարանում: Գիտենա

տվյալների պահպանման և անվտանգ տարածման

հետ կապված հիմնական հարցերը:

4.2. Գիտենա սարքերի ամբողջականությունը

խախտելու վտանգը: Գիտենա համակարգչից

օգտվելու հիգիենիկ նորմերը` աշխատաժամերի

սահմանափակում, կեցվածք, աշխատատեղի ճիշտ

ընտրություն: Իմանա տվյալների պահպանման`

օպերացիոն համակարգերի ընձեռած

հնարավորությունները: Գիտենա հակավիրուսային`

լայն տարածում գտած ծրագրերի մասին, կարողանա

օգտվել դրանցից: Կիրառի անվտանգ

տեղեկատվություն ստանալու ինտերնետային

հնարավորությունները:

4.2. Կարողանա ինքնուրույն վերացնել

պարզագույն անսարքությունները: Կարողանա

ինքնուրույն լիցքավորել կամ փոխարինել

սարքավորումների բաղադրիչները կիրառելով

անվտանգության կանոնները: Կարողանա

տեղադրել հակավիրուսային ծրագրեր և օգտվել

դրանցից սեփական տվյալները պաշտպանելու և

ուրիշներին անվտանգ տեղեկություն փոխանցելու

համար: Գիտենա և կիրառի ցանցային էթիկայի

կանոնները:

Page 82: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 82

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

Ծրագիր

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ (հումանիտար հոսք)

X դասարան – 34 ժամ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ - 4 ժամ

Տեղեկատվություն, տեղեկատվական պրոցեսների հիմնական բնութագրերը:

Տեղեկատվության արդիականություն, ճշմարտացիություն, պիտանելիություն,

անհրաժեշտություն և բավարարություն:

Տեղեկատվության ստացման, տեղափոխման, փոխակերպման, պահպանման

հիմնական տեխնոլոգիաներ:

Կարծիք և փաստ, դրանց տարբերությունը:

Տեղեկատվության բավարարություն, որոշումների կայացում, հակադարձ կապ:

Տեղեկատվության որոնում չկարգավորված և կարգավորված (գրադարան, արխիվ,

բառարան, հանրագիտարան, ռեֆերատիվ ամսագրեր) աղբյուրներում: Գտնված

տեղեկատվության գնահատում և ընտրություն: Համակարգչային տեղեկատվական

աղբյուրներ` բառարաններ, հանրագիտարաններ, ֆիլմեր:

Տեղեկատվության կուտակման ակտիվ և պասիվ եղանակներ:

Տեղեկատվության պահպանման միջոցներ: Տեղեկատվության պահպանման

ժամանակամիջոցներ` (տոմս, հեռուստածրագիր, ատեստատ, արվեստի

ստեղծագործություն):

Տեղեկատվության չափման տեխնիկական միավորներ` բիթ, բայթ, կիլո-մեգա-

գիգաբայթ:

Տեղեկատվության կրիչների զարգացումը` սեպագիր արձանագրություն, գիրք,

մագնիսական ժապավեն կամ սկավառակ, միկրոսխեմա: Ավանդական և

ժամանակակից կրիչների ինֆորմացիոն ծավալների հարաբերությունը:

Տեղեկատվության ներկայացման ձևեր` տեքստ, աղյուսակ, դիագրամ, գրաֆիկ,

պատկեր:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում.

Գիտենալ տեղեկատվության ստացման, մշակման, պահպանման և ներկայացման հիմնական մեթոդները և միջոցները, կարողանալ օգտագործել դրանք: Կարողանալ գնահատել ստացված տեղեկատվությունը: Կարողանալ չափել տեղեկատվությունը: Կարողանալ որոնել տեղեկատվությունը կարգավորված և չկարգավորված աղբյուրներում, կարողանալ օգտվել համակարգչային տեղեկատվական աղբյուրներից: Կարողանալ ընտրել, խմբավորել, դասակարգել տեղեկատվությունը և ներկայացնել այն տարբեր եղանակներով: Ուսումնական գործունեության տեսակներ

Page 83: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 83

Դասի բացատրում: Գործնական պարապմունք - աշխատանք ոչ համակարգչային և համակարգչային տեղեկատվական աղբյուրների հետ: Տեղեկատվության որոնում բանավոր հարցումների միջոցով: Ինքնուրույն աշխատանք - տրված թեմայով տեղեկատվության որոնում, գնահատում և ընտրություն: Տեղեկատվության ներկայացում ուսուցչին, դասարանին, դահլիճին բանավոր խոսքով, տեքստային փաստաթղթով, գրաֆիկներով, պատկերներով և այլն:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ - 4 ժամ

Տեղեկատվության ծածկագրման անհրաժեշտությունը: Լեզվի ծածկագրման տարրեր`

հնչյուն, տառ, բառ, կետադրական նշան: Ծածկագրման գրաֆիկական

պայմանանշաններ, դրանց կիրառումը (քարտեզ, պլան, հատակագիծ):

Տեղեկատվության երկուական ծածկագրում:

Տեքստային, գրաֆիկական և ձայնային տեղեկատվության համակարգչային

ծածկագրում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում.

Գիտենալ ինչի համար և ինչպես կարող է ծածկագրվել տեղեկատվությունը: Կարողանալ բերել տեղեկատվության ծածկագրման պարզ օրինակներ: Գիտենալ երկուական ծածկագրման հիմունքները, որպես համակարգչում տեղեկատվությունը ներկայացնելու հիմնական միջոց: Գիտենալ գրաֆիկական, տեքստային և ձայնային տեղեկատվության ծածկագրման եղանակները: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական աշխատանք - գրաֆիկական պայմանանշանների և դրանց հետ կապված տեղեկատվական օբյեկտների հետ: Գործնական աշխատանք - երկուական համակարգ: Բանավոր հարցումներ: Ինքնուրույն աշխատանք - տեքստի կամ սև-սպիտակ պատկերի փոքրածավալ հատվածի ծածկագրում: Մրցույթային պարապմունք - ծածկագրված տեքստային հատվածի կամ պատկերի արտաբերում: Բանավոր հարցումներ:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ - 4 ժամ

Համակարգչային հիմնական սարքերի նշանակությունը և տեխնիկական բնութագրերը:

Համակարգչային ցանցային սարքավորումներ` մոդեմ, ցանցային քարտ, բաշխիչ:

Դրանց աշխատանքի սկզբունքները: Աշխատանքային սեղանի ձևավորում ըստ

նախասիրությունների: Տեղեկատվության տեղադրում և վերաբաշխում

սկավառակներում և թղթապանակներում: Տեղեկատվության արխիվացում: Թարգմանիչ

ծրագրեր և բառարաններ:

Page 84: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 84

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ համակարգչի հիմնական սարքավորումների` պրոցեսոր, հիշողություն, տեսաքարտ, դիսփլեյ, տպիչ տեխնիկական բնութագրերը: Գիտենալ ցանացային սարքավորումների նշանակությունը և տվյալները, աշխատանքի սկզբունքները: Կարողաանալ ձևավորել և վերաձևավորել աշխատանքային սեղանը համակարգչում: Կարողանալ տեղադրել և վերաբաշխել տեղեկատվությունը սկավառակներում և թղթապանակներում: Կարողանալ սեղմել տեղեկատվության ծավալը, օգտագործելով արխիվացման ծրագրեր: Կարողանալ օգտագործել թարգմանիչ ծրագրեր և բառարաններ: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական աշխատանք - աշխատանքային սեղանի ձևավորում, դիսփլեյի պարամետրերի ընտրություն: Գործնական աշխատանք - փաստաթղթերի տպում: Գործնական պարապմունք - ցանցային քարտի կամ մոդեմի միացում համակարգչին: Գործնական պարապմունք - տեղեկատվության արխիվացում և ապաարխիվացում: Ինքնուրույն աշխատանք - անգլերեն լեզվով գրված տեքստի հատվածի թարգմանություն, ներառելով համակարգչային թարգմանիչ ծրագրեր և բառարաններ: Դասարանային քննարկումներ, թարգմանության որակի գնահատում: Գործնական հարցումներ:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՆԵՐ - 2

ժամ

Համակարգչից օգտվելու անվտանության տեխնիկայի կանոններ: Էլեկտրական

սարքավորումներից օգտվելու անվտանգության կանոններ: Բարձր լարման

սարքավորումներից օգտվելու կանոններ, հողանցման անհրաժեշտություն, օդի

օզոնացման վնասը առողջությանը: Համակարգչային տեխնիկայում օգտագործվող

լազերային ճառագայթման վնասը առողջությանը, տպիչի տոների վնասակար

աղդեցությունը: Համակարգչից օգտվելու հիգիենիկ կանոններ` ժամերի

սահմանապակում, ճիշտ կառուցված աշխատատեղ, օպտիմալ կեցվածք: Անվտանգ

վարվելակերպ անսարքությունների դեպքում:

Համակարգչային վիրուսների էությունը և տարածման հիմնական ճանապարհները:

Համակարգչային սարքավորումներին և ծրագրային ապահովմանը վիրուսների կողմից

հասցվող հնարավոր վնասները: Համակարգչային վիրուսների տեսակները: Ցանցերով

տարածվող վիրուսներ: Հակավիրուսային ծրագրեր, դրանց պարբերական թարմացման

անհրաժեշտությունը: Հաղորդակցության միջոցներից օգտվելու անվտանգության և

էթիկայի կանոններ:

Page 85: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 85

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում.

Գիտենալ և կիրառել էթիկայի և համակարգչային տեխնիկայից օգտվելու անվտանգության կանոնները: Գիտենալ ինչ է համակարգչային վիրուսը և դրա կողմից հասցրած հնարավոր վնասները: Կարողանալ բեռնավորել և պարբերաբար նորոգել հակավիրուսային ծրագրերը: Գիտենալ հակավիրուսային ծրագրերի տեսակները և հնարավորությունները: Ցուցաբերել անհրաժեշտ զգուշություն ծրագրերը արտատպելիս և հաղորդակցական միջոցներից օգտվելիս: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - հակավիրուսային ծրագրերի բեռնավորում և կիրառում:

ՏԵՔՍՏԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԵՐ - 8 ժամ

Տեքստային փաստաթղթերի տեսակները, դրանց խմբագրումը և պահպանումը տարբեր

ֆորմատներով: Փաստաթղթերի շաբլոններ, դրանց կիրառումը գործավարության մեջ:

Էջերի ընտրություն և համարակալում: Խորագրեր: Տեքստի մասնատում, մասերի

խմբագրում: Պարագրաֆների ֆորմատավորման հնարավորությունները (աջ, ձախ

ինդենտորներ, առաջին տողի ինդենտոր, տողամիջյան հեռավորություն,

հավասերուցում, բացթողումներ պարագրաֆից առաջ և հետո): Ցուցակների,

աղյուսակների, դիագրամների և գրաֆիկների ներմուծում: Պարագրաֆի ձևավորման

ոճերի ստեղծում, խմբագրում և կիրառում: Հղումների, էջանշանների,

ծանոթությունների ներմուծում: Մաթեմատիկական բանաձևերի ներմուծում և

խմբագրում: Տեքստի ներկայացում աղյուսակներով և սյունակներով, աղյոււսակների

ձևավորում: Ողղագրական և քերականական սխալների նշում և ավտոուղղում:

Մակրոսներ. դրանց ստեղծումը և կիրառումը տեքստային խմբագրում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում.

Կարողանալ ստեղծել, ձևավորել և խմբագրել տեքստային փաստաթուղթը` ավելացնել էջախորագրեր, հղումներ, ծանոթություններ, խմբագրել դրանք: Կարողանալ օգտագործել շաբլոններ պաշտոնական փաստաթղթեր ստեղծելիս: Կարողանալ ստեղծել նոր շաբլոններ: Կարողանալ համարակալել էջերը: Կարողանալ ընտրել պարագրաֆի հատկությունները, ստեղծել ոճեր և օգտագործել դրանք: Կարողանալ ներմուծել և խմբագրել մաթեմատիկական բանաձևեր: Կարողանալ տեքստը ներկայացնել աղյուսակներով և սյունակներով: Հասկանալ սխալների նշման և ուղղման համակարգերի աշխատանքի սկզբունքները և կարողանալ օգտագործել դրանք: Կարողանալ ստեղծել պարզ մակրոսներ և օգտագործել դրանք տեքստը խմբագրելիս:

Ուսումնական գործունեության տեսակներ

Դասի բացատրում: Գործնական պարապմունք - տեքստերի ստեղծում և խմբագրում, ներառելով ոճերը: Գործնական պարապմունք - գրաֆիկայի, մաթեմատիկական բանաձևերի, աղյուսակների, սյունակների ներմուծում տեքստի մեջ: Գործնական պարապմունք - մակրոսներ: Գործնական պարապմունք – ավտոուղղման, ավտոտեքստի կիրառում հապավումները տեքստով կամ գրաֆիկայով փոխարինելու

Page 86: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 86

համար: Գործնական հարցումներ ՙտեքստային խմբագրեր՚ թեմայով: Ստուգողական աշխատանք - տեքստային խմբագրեր. թեստային հարցեր և խնդիրներ:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ - 8 ժամ

Էլեկտրոնային աղյուսակների էջերի և բջիջների հատկություններ: Բջիջների տվյալների

տեսակներ` տեքստ, թիվ, բանաձև: Բջիջների հասցեավորում, հասցեների կիրառումը

բանաձևերում: Տարբեր էջերի բջիջներ ներառող թվաբանական գործողություններ: Պարզ

բանաձևեր, բանաձևերի և բջիջների տեղափոխման և արտատպման

օրինաչափություններ: Հաստատուն հասցեների կառուցում: Անվանումների վերագրում

բջիջներին, դրանց կիրառումը բանաձևերում: Պարզագույն մաթեմատիկական

հաշվարկներ էլեկտրոնային աղյուսակներում: Ֆունկցիաների արժեքների

աղյուսակների կառուցում, դրանց գրաֆիկները, երկչափ գրաֆիկներ: Գրաֆիկների

ձևավորում: Աղյուսակների կառուցում և ձևավորում: Դիագրամների կառուցում,

աղյուսակների դիագրամներ: Ֆունկցիաների վարպետի կիրառումը: Թվային և

ամսաթվային հաջորդականությունների ստեղծում: Տվյալների փնտրման գործիքներ

էլեկտրոնային աղյուսակներում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում.

Գիտենալ էլեկտրոնային աղյուսակների էջերի հնարավոր քանակությունը և էջերում տողերի և սյունակների քանակը: Գիտենալ բջիջների հնարավոր պարունակությունը: Կարողանալ բջիջներում կառուցել բանաձևեր և կատարել պարզ հաշվարկներ, ներառելով դրանցում տարբեր էջերի բջիջների պարունակությունը: Կարողանալ կառուցել ֆունկցիաների արժեքների աղյուսակներ և դրանց գրաֆիկները: Կարողանալ ձևավորել գրաֆիկները: Կարողանալ լրացնել աղյուսակներ և կառուցել դրանց երկչափ և եռաչափ դիագրամները: Կարողանալ ստեղծել թվային կամ ամսաթվային հաջորդականություն, ներառելով կամ բացառելով ոչ աշխատանքային օրերը: Կարողանալ գտնել տվյալներ էլեկտրոնային աղյուսակներում:

Ուսումնական գործունեության տեսակներ

Դասի բացատրում, անցածի կրկնություն: Գործնական պարապմունք – պարզագույն հաշվարկներ էլեկտրոնային աղյուսակներում: Գործնական պարապմունք - բանաձևերի, աղյուսակների, գրաֆիկների և դիագրամների կառուցում: Գործնական պարապմունք – աշխատանքային գրաֆիկի կառուցում: Գործնական պարապմունք – դասարանի աշակերտների մի քանի առարկաների թվանշանների ներմուծում, միջին թվանշանների հաշվարկ, գերազանցիկների և ծույլիկների քանակության հաշվարկ: Գործնական պարապմունք – հաջորդ տարվա օրացույցի ստեղծում և ձևավորում: Գործնական հարցումներ: Գրավոր աշխատանք - ՙէլեկտրոնային աղյուսակներ՚ թեմայով, թեստային հարցեր, խնդիրներ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ, ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՈՐԾՆԱԿԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ - 4 ժամ

Page 87: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 87

XI դասարան – 34 ժամ

ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԵՐ - 4 ժամ

Կետային և վեկտորային գրաֆիկա: Կետային և վեկտորային գրաֆիկական խմբագրերի

հիմնական գործիքաշարերը: Գրաֆիկական պատկերների ֆորմատները: Պատկերներ և

լուսանկարներ, դրանց խմբագրումը: Գրաֆիկական օբյեկտների կառուցում,

տարանջատում, միավորում: Սկաներ, դրա կիրառումը գրաֆիկական օբյեկտներ

ներմուծելու համար:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ կետային և վեկտորային գրաֆիկաների տարբերությունը: Ճանաչել գրաֆիակական խմբագրերի կառուցվածքային մասերը և գործիքները: Կարողանալ ստեղծել գրաֆիկական պատկերներ և խմբագրել գոյություն ունեցող պատկերները կամ լուսանկարները: Կարողանալ տարանջատել և միավորել գրաֆիկական օբյեկտները: Կարողանալ թղթի վրա ներկայացված տեղեկատվությունը ներմուծել համակարգչի մեջ սկաների օգնությամբ: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում, անցածի կրկնություն: Գործնական աշխատանք - պատկերների ստեղծում և խմբագրում, լուսանկարների մուտքագրում սկաներով, խմբագրում: Գրաֆիկական օբյեկտների ստեղծում և միավորում: Գործնական հարցումներ:

ՄՈՒԼԹԻՄԵԴԻԱ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ - 8 ժամ

Մուլթիմեդիա, ձայնային և տեսատեղեկատվություն: Ձայնի և տեսապատկերների

գրանցման հիմնական տեխնիկական միջոցներ:

HTML լեզու` տեգեր, վերնագրեր, տեքստ, հղումներ և հասցեներ: Տեքստի ձևավորում –

տառաչափի, տառատեսակի փոփոխություններ, գունազարդում, ֆորմատավորում:

Տեքստային և գրաֆիկական հղումներ: Գրաֆիկայի ներմուծում HTML ֆայլի մեջ:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ ձայնի գրանցման և արտաբերման հիմունքները, ճանաչել ձայն մշակող ծրագրային փաթեթները:: Կարողանալ ձայնային գրանցումները պահպանել համակարգչային ֆորմատով և բեռնավորել դրանք: Կարողանալ HTML լեզվի օգնությամբ ստեղծել էջեր, ներառելով դրանցում տեքստ և գրաֆիկա: Կարողանալ փաստաթղթում տեղադրել հղումներ դրա տարբեր բաժիններին անդրադառնալու համար:

Page 88: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 88

Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական աշխատանք, ներառելով ձայնի և տեսապատկերների գրանցման սարքավորումներ: Գործնական պարապմունք – HTML լեզվով էջերի ստեղծում, գրաֆիկայի ներառում էջերում: Գործնական հարցումներ: Ստուգողական աշխատանք – հիփերտեքստային փաստաթղթի ստեղծում, ներառելով գրաֆիկա: ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ – 8 ժամ

PageMaker հրատարակչական ծրագրի և Word տեքստային խմբագրի համեմատական

բնութագրերը: Էջերի կազմավորում – տեքստային բաժիններ, աշխատանք գրաֆիկայի

հետ, գրաֆիկայի և տեքստի համատեղ կիրառում: Հիմնական գործողություններ:

Պրոյեկտի տպում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Ծանոթանալ հրատարակչական ծրագրերի հնարավորությունների հետ: Կարողանալ էջի վրա տեղադրել տեքստ և պատկեր: Կարողանալ կազմավորել, խմբագրել և տպել հոդված, թերթ, պրակ: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական աշխատանք – պատի թերթի կազմավորում և տպում: Խմբային աշխատանք - լավագույն պրոյեկտների ներկայացում դահլիճին: Դասարանական քննարկումներ: Գործնական հարցումներ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ - 4 Ժամ

Պրեզենտացիոն և անիմացիոն գրաֆիկական խմբագրեր: Սլայդերի ստեղծում, տեքստի,

գրաֆիկայի և ձայնի ընդգրկում պարզ պրեզենտացիոն պրոյեկտներում: Պարզ

տեսաֆայլերի ստեղծում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ տեղեկատվությունը ներկայացնող ծրագրային փաթեթները: Կարողանալ ստեղծել առանձին սլայդեր, ձևավորել և խմբագրել դրանք, միավորել ներկայացուցչական պրոյեկտի մեջ: Կարողանալ ներկայացնել պրոյեկտը դահլիճին: Կարողանալ մասնակցել քննարկումներին: Կարողանալ միավորել պատկերները անիմացիոն խմբագրերում և ստեղծել պարզագույն տեսաֆայլ:

Page 89: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 89

Ուսումնական գործունեության տեսակներ

Գործնական պարապմունք - ներկայացուցչական պրոյեկտների ստեղծում, ներառելով տեքստ, գրաֆիկա և ձայն: Խմբային աշխատանք - լավագույն պրոյեկտների ներկայացում դահլիճին: Դասարանական քննարկումներ: Գործնական պարապմունք - պարզ տեսաֆայլերի ստեղծում: Գործնական հարցումներ:

ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ - 6 ժամ

Տեղեկատվություն ստանալու և հաղորդելու հիմնական տեխնիկական միջոցներ և

կառուցվածքային միավորներ, դրանց աշխատանքի ֆիզիկական հիմունքները: Ցանցերի

տեսակներ` երկու համակարգիչների միացում, լոկալ, ռեգիոնալ և գլոբալ ցանցեր:

Ցանցերի կառուցման տեխնիկական միջոցներ (ցանցային քարտ, մալուխ, մոդեմ,

կուտակիչ, սերվեր): Տեղեկատվության փոխանակման օրենքների համաձայնություն -

ցանցային պրոտոկոլ:

Ցանցերի ստեղծման և կիրառման ծրագրային միջոցներ` օպերացիոն համակարգեր –

Windows, Linux, Solaris, կոմունիկացիոն ծրագրեր, զննիչներ (բրաուզերներ):

Տեղեկատվության փոխանակման տեսակներ` էլեկտրոնային փոստ,

հեռուստակոնֆերանսներ, ֆայլերի փոխանակում համակարգիչների միջև (ftp),

որոնման համակարգեր:

Գլոբալ ցանցերի հասցեավորման համակարգը (URL): Ինտերնետ, դրա աշխատանքի

հիմունքները: Ինտերնետի հիմնական հնարավորությունները` տեղեկատվության

որոնում, կոլեկտիվ աշխատանք, հեռահար ուսուցում, երկկողմ և բազմակողմ շփումներ,

հեռախոսակապ, տեսակապ, տեսակոնֆերանս և այլն: Համակարգչային

տեղեկատուներ, հանրագիտարաններ և գրադարաններ ինտերնետում: Ինտերնետային

հասցեների պահպանում և կիրառում համակարգչում: Անվտանգության և էթիկայի

նորմեր ինտերնետային ցանցում:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է ընձեռում. Գիտենալ տեղեկատվական հաղորդակցական ցանցերի կառուցվածքը և բաղադրիչները: Ճանաչել և կարողանալ օգտվել հաղորդակցության տեխնիկական միջոցներից: Ճանաչել ցանցերի հիմնական տեսակները: Ճանաչել տեղեկատվության փոխանակման օրենքների` պրոտոկոլների հիմնական տեսակները: Ճանաչել այն ծրագրային փաթեթները, որոնց միջոցով կարելի է ստեղծել ներքին ցանց, կամ միանալ ինտերնետային ցանցին: Գիտենալ գլոբալ ցանցի հասցեավորման համակարգը: Կարողանալ օգտվել տեղեկատվության փոխանակման տարբեր տեսակներից` էլեկտրոնային փոստ, ինտերնետ, ներքին ցանց: Կարողանալ օգտվել ֆայլերի փոխանակման համակարգից (ftp): Կարողանալ ցանցում փնտրել տեղեկատվություն: Գիտենալ ինտերնետի ընձեռած հիմնական հնարավորությունները` տվալների փնտրում, շփումներ, տեսա և ձայնային կապ և այլն: Կարողանալ բեռնավորել ինտերնետային էջեր, որոնել տեղեկատվություն փնտրման համակարգերում, ինտերնետային գրադարաններում և հանրագիտարաններում: Կարողանալ օգտագործել ինտերնետը խմբային աշխատանք կատարելիս: Կարողանալ պահպանել գտնված

Page 90: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (հումանիտար հոսք) 90

ինտերնետային հասցեները համակարգչում: Գիտենալ անվտանգության և էթիկայի կանոնները ինտերնետից օգտվելիս: Ուսումնական գործունեության տեսակներ Դասի բացատրում: Գործնական պարապմունք - աշխատանք համակարգչային և ոչ համակարգչային տեղեկատվության փոխանակման սարքավորումների հետ: Գործնական աշխատանք, ներառելով երկկողմ կապի հաստատում համակարգչային ներքին ցանցում, ինտերնետային ցանցում, էլեկտրոնային փոստի միջոցով: Գործնական աշխատանք - ֆայլերի փոխանակում ցանցի միջոցով: Գործնական հարցումներ: Գրավոր աշխատանք - ՙՑանցային տեխնոլոգիաներ՚ թեմայով. թեստային հարցեր, խնդիրներ: Գործնական աշխատանք ինտերնետ ցանցում - կայքերի բեռնավորում, տեղեկատվության որոնում, կոլեկտիվ աշխատանք: Գործնական և բանավոր հարցումներ: ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ, ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՈՐԾՆԱԿԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ - 4 ժամ

Page 91: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա - ուսուցիչների վերապատրաստումների պլան և նյութեր 91

ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցն ավարտող աշակերտը պետք է.

1. Գիտակցի ինֆորմացիայի կարևորությունը մարդու գործունեության

ընթացքում, կարևորի ինֆորմացիայի պահպանման և սերունդներին

փոխանցելու անհրաժեշտությունը:

2. Գնահատի ինֆորմացիայի պահպանման, մշակման և հանրության

ներկայացնելու գործում տեղեկատվական տեխնոլոգիաների կարևոր դերը:

3. Գիտակցի հայկական մշակույթի պահպանության և տարածման գործում

տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման կարևորությունը:

4. Խնամքով վերաբերվի տեղեկատվական աղբյուրներին:

5. Իմանա ինֆորմացիայի պաշտպանության հիմնական միջոցները,

պատասխանատու վերաբերմունք ցուցաբերի անվտանգ ինֆորմացիա

ստանալու և տարծելու նկատմամբ:

6. Իմանա տեղեկատվության, այդ թվում` համակարգչային ծրագրերի

օգտագործման հեղինակային իրավունքի հիմնական դրույթները, կիրառի

դրանք տեղեկատվություն ստանալիս կամ համակարգչային ծրագրերից

օգտվելիս (համակարգչում ծրագրեր տեղադրելիս):

7. Իմանա ինտերնետից օգտվելու էթիկայի կանոնները, լինի դրանց կրողն ու

տարածողը:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ավագ դպրոցում ինֆորմատիկայի դասավանդման ժամանակ կիրառվում են

ուսումնական գործունեության հետևյալ հիմնական ձևերը.

Համադասարանական աշխատանք` աշակերտները, հետևելով ուսուցչի

հրահանգներին միաժամանակ կատարում են նույն աշխատանքը:

Ինքնուրույն աշխատանք` աշակերտը դասի ժամանակ ինքնուրույն է կատարում

ուսուցչի առանձին հանձնարարությունները:

Խմբային աշխատանք` աշակերները բաժանվում են խմբերի և կատարում

առանձին աշխատանքներ:

Գնահատում` աշակերտները գնահատում են միմյանց աշխատանքը, ուսուցիչը

գնահատում է աշակերտների աշխատանքը:

Դասի բացատրում

Ստեղծագործական նախագծերի մշակում

Նախագծի ներկայացում

Համակարգչով և համալրող սարքերի հետ աշխատանք

Մրցույթների կազմակերպում

Ստուգողական աշխատանք

Քննություն

Page 92: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա - ուսուցիչների վերապատրաստումների պլան և նյութեր 92

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. ՀՀ Կրթակարգ

2. Համակարգչային տերմինների բառարան 3. Стандарт основного общего образования по информатике и информационным

технологиям (Российский Государственный стандарт общего образования)

4. Н.Д.Угринович. Преподавание элективного курса «Исследование

информационных моделей» в старшей школе.

Программа элективного курса «Исследование информационных моделей с

использованием систем объектно-ориентированного программирования и

электронных таблиц»

5. О.Ефимова, В.Морозов, Н.Угринович. Курс компьютерной технологии с

основами информатики. Учебное пособие для старших классов. Москва, 2000.

6. Л.З.Шауцукова. Информатика. Уч. пособие для 10-11 классов. Москва,

“Просвещение”, 2000.

7. С.Бешенков, Е.Ракитина. Информатика, систематический курс, 10 класс.

Москва, “Лаборатория Базовых Знаний”, 2001.

8. В.В.Подбельский. Язык Си++. Москва, Финансы и стастистика, 2001 г.

9. www.ECDL.com

10. www.ngflscotland.gov.uk

11. www.LTScotland.com

12. www.edu.uk

13. http://standards.nstm.org

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ

Օպերացիոն համակարգ (Windows, Linux)

Ինտեգրացված օֆիսային ծրագրային փաթեթ, ներառյալ տեքստային խմբագիր,

էլեկտրոնային աղյուսակներ, տվյալների բազաների կառավարման ծրագիր,

պրեզենտացիոն ծրագիր (MSOffice, OpenOffice)

Կետային և վեկտորային գրաֆիկական խմբագրեր (Photoshop, CorelDraw, ACDSee)

Ստեղնաշարի դրայվեր (KDWin, WK32)

Տառատեսակներ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)

Համակարգչային ուսուցողական միջավայրեր (Microworlds, “Աշխույժ

երկրաչափություն”, “Բաց ֆիզիկա”, ... )

Արխիվացման ծրագիր (RAR, WinZip)

Հակավիրուսային ծրագիր (McAffee, KAV, NAV)

Ձայնային խմբագիր (Audio Editor Gold, Audacity)

Տեքստի (հայերեն, անգլերեն, ռուսերեն) ճանաչման ծրագիր (FineReader)

Թարգմանիչ ծրագիր (Prompt)

Մուլթիմեդիա նվագարկիչ (MediaPlayer, RealPlayer)

Ծրագրավորման համակարգեր (Turbo Pascal, BP, Visual Studio 6)

Էլեկտրոնային փոստի ծրագիր (OutlookExpress, The Bat!)

Ինտերնետ զննիչ (InternetExplorer, Netscape)

Page 93: ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ - 182.dproc.am182.dproc.am/files/left_usumnakan_chaporoshichner/Standart Informatika...Բովանդակություն “ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ” ԱՌԱՐԿԱՅԻ

Ինֆորմատիկա - ուսուցիչների վերապատրաստումների պլան և նյութեր 93

Ինտերակտիվ հաղորդակցման ծրագիր (NetMeeting, ICQ, YahooMessanger)

Ինտերնետային էջի խմբագիր (Microsoft Front Page)

Հրատարակչական ծրագիր (Publisher)

Համակարգչային բառարաններ (Lingvo)

Համակարգչային հանրագիտարաններ (Encarta, Kirill i Mifodi, ...)

Էլեկտրոնային դասագրքեր (TeachArm, 1C, ...)

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Համակարգիչ` ներառյալ մուլթիմեդիա հնարավորությունները

Մուլթիմեդիա պրոյեկտոր

Ինտերնետ ցանցին միանալու անհրաժեշտ սարքավորումներ

Տպիչ

Սկաներ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Գրաֆիկական պլանշետ

Թվային ֆոտոխցիկ

Ինտերնետային տեսախցիկ


Recommended