Երևան քաղաքի պատմության թանգարան
Արսեն Մելքումյան
Էրեբունու փոքր մոդելԵս շատ տպավորություններ ունեմ այս
ճամփորդությունից հիմա կփորձեմ պատմել:Մենք երբ հասանք թանգարան, միանգամից եկավ մի աղջիկ, որը մեզ տարավ Էրեբունու փոքր մոդելի մոտ:Այնտեղ շատ լավ էր,մեզ ամեն ինչ լազերով էին ցույց տալիս, ցուցափայտի փոխարեն: Մենք
խաղ խաղացինք և վերջում պարզեցինք, որ հաղթել է Էրեունի-Երևանը, որովհետև Էրեբունին և Երևանը չեն կարող մրցել:Վերջում մեզ համակարգչով վերապատմեցին Էրեբունու ամբողջ պատմությունը:
Հին Էրեբունու իրերի մասին
Երբ մենք բարձրացանք երկրորդ հարկ, ավելի բարձր, մենք տեսանք հին իրեր:Մենք տեսանք հին օրերի գնացքը, տեսանք այն ժամանակվա ավտոմեքենաները և հրապարակի ժամը , որի սլաքներին անընդհատ թռչուններ էին նստում :Մենք տեսանք ակլատիզի և Ուտիս տատիկի տիկնիկները:
Տեսանք նաև հին ռուսական զենքերը:
Անգլիական այգի Վերջում մենք գնացինք անգլիական
այգի:Անվանել են այդպես, որովհետև այն վերևից նայելիս ասես անգլիական դրոշ լինի:Այնտեղ մենք զվարճացանք , իսկ հետո ուղևորվեցինք դպրոց: