+ All Categories
Home > Documents > WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —,...

WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —,...

Date post: 05-Jul-2020
Category:
Upload: others
View: 1 times
Download: 0 times
Share this document with a friend
21
m 7 i\ WE U COM O O ARMENIA \ I
Transcript
Page 1: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

m 7 i\

WEUCOMOO ARMENIA

\ I

Page 2: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

Մի՛ հետևեք կուռքերին և ձեզ համար • ձուլածո աստվածներ մի՛ կերտեք։ Ես I •այտյ եմ ձեր Տեր Աստվածը։ • յ յ տ յ յ

ՂԵՎՏԱԿԱՆ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ

« Ապրել դեռ չի նշանակում վայելել. վայելել՝ չի նշանակում ապրել »

Page 3: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ © 2015 GEHENI ARAQEL © 2Q15

Page 4: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

Այն հասարակությունը, որը երկրպագում է չարի ու խավարի իշխանությանը՝ նա լինելու է դատապարտված։

Մի՛ հետևեք կուռքերին և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ կերտեք։ Ես եմ ձեր Տեր Աստվածը։ ՂԵՎՏԱԿԱՆ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ

Ձվարթնոց օդանավակայանում իրարանցում էր, ուղե– վորները, որոնք պատրաստվում էին հեռանալ, շար­քով կանգնած սպասում էին իրենց հերթին, իսկ որտեղից ժամանում էին հյուրերը, շատ սակավաթիվ էին։ — Բարի գալուստ Երևան, — ասաց բարետես կինը, — Ձեր անձնագիրը... — Ի՞նչ անձնագիր, — զարմացավ սև ակնոցներով քաղ– աքացին. — Ձեր անձը հաստատող փաստաթուղթը, որտեղ պետք է լինի Հայաստանի մուտքի վիզան, — սիրալիր բացատրեց կինը։ — Ես այդպիսի փաստաթուղթը չունեմ, — հանգիստ ասաց նա։ — Դուք Հայաստանի քաղաքացի՞ եք, — հարցրեց նա։ — Այո՛, — պատասխանեց եկվորը։ — Քաղաքացի՛, Ձեր անձնագիրը, — անմիջապես տոնը փոխեց կինը, — կարողա՞ Ձեզ դեպորտ են արել. ..

2

Page 5: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

— Ի՞նչ անձնագիր, ասացի չունե՛մ, — հանգիստ տո– նով ասաց ակնոցավորը։ Քիչ առաջվա բարետես կնոջ դեմքը անմիջապես փոխ– վեց, նա բարձր ձայնով բղավեց. — Քաղաքացի՛, Ձեր անձնագիրը ու՞ր է. . . Ոչ հեռու կանգնած ոստիկանը անմիջապես մոտեցավ նրանց, և միամիտ դեմքով կանգնեց՝ փորձելով լսել, թե ինչ է պատահել. — Ձեզ ասացի, որ չունեմ. . . — Նորից եմ կրկնում. Դու՛ անձը հաստատող փաս– տաթուղթ ունե՞ս, — ոգևորված հարցրեց կինը։ Ոստիկանի դեմքին մի ժպիտ անցավ, կարծես թե հաջող որս է ընկել ձեռքը։ — Լսե՛ք քաղաքացի, Դու՛ք հա՞յ եք, թե ո՛չ, — հար­ցրեց եֆրեյտոր ոստիկանը. — Ո՛չ, — պատասխանեց անծանոթը. — Քաղաքացի՛, Դուք հայ չե՞ք, — հանդարտված հարց– րեց կինը. — Ո՛չ, հայ չեմ, — քաղաքավարի պատասխանեց նա։ — Քաղաքացի՛, Դուք պետք է գաք ինձ հետ, — աս– աց ոստիկանը և թևից բռնած փորձեց ուղեկցել նրան։ — Ձեռքերդ քաշի՛ր, — դիտողություն արեց նա, — ինչ– պե՞ս եք համարձակվում ինձ ուղղորդել, — դժգոհեց նա։ Նրանց մոտեցան մեկ ուրիշ ոստիկան՝ կապիտանի ուսադիրներով և քաղաքացիական հագուստով մի լայնաթիկունք երիտասարդ։ — Ի՞նչ է պատահել, եֆրեյտո՛ր Սարգսյան, — հարց– րեց կապիտանը։ — Պարո՛ն կապիտան, այս քաղաքացին ժամանել է Հայաստան ու ասում է, թե անձնագիր չունի, — զե– կուցեց նա։

Page 6: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

— Կներեք քաղաքացի՛, Դուք որտեղի՞ց եք ժաման­ել, — հարցրեց կապիտանը. — Դժոխքից, — ասաց նա. — Ինչպե՞ս թե դժողքից, — զարմացավ կապիտանը։ — Այո՛ դժոխքից, — լուրջ ասաց նա։ — Ընկե՛ր ջան, ես լուրջ եմ հարցնում, ես կատակի տրամադրություն չունեմ, — բարկացավ կապիտանը... — Դուք անձը հաստատող փաստաթուղթ ունե՞ք, — հար­ցրեց քաղաքացիական հագուստով երիտասարդը, որը երևում էր որ անվտանգության ծառայությունից է։ — Ո՛չ, չունեմ... — Իսկ ո՞ր օդանավով եկաք, — հարցրեց նա. — Իրաքյան ավիաուղիներով՝ Իրաք - Երևան օդանավ– ով, — ասաց եկվորը։ — Իսկ տոմսեր ունե՞ք... — Ո՛չ չունեմ... — Լսի՛ քաղաքացի, ո՛չ տոմս ունես, ո՛չ անձնագիր, բա ինչպե՞ս ես օդանավ նստել, — հարցրեց երիտա¬սարդը, — իսկ գոնե փող ունե՞ս. . . — Փող ունեմ, — ասաց նա. — Իսկ ինչքա՞ն ունես, — հարցրեց կապիտանը. — Իսկ ինչքա՞ն է պետք, — լուրջ հարցրեց նա. — Ձեր մոտ ինչքա՞ն կա, — շարունակեց երիտասար– դը. — Շատ կա, մի՛ անհանգստացեք... — Ոնց գցում, բռնում եմ սրան պիտի տանենք բա¬ժին, — ասաց կապիտանը։ — Սպասիր Գեղամյա՛ն, նրան պիտի տանենք մեզ մոտ, որովհետև քաղաքացին ո՛չ անձնագիր ունի, ո՛չ էլ տոմս, — ասաց քաղաքացիական հագուստով երիտասարդը։ — Գիտես ի՞նչ կա, քաղաքացին Հայաստանի բնակիչ է, այնպես որ պետք է տանեմ մեզ մոտ բաժին.

Page 7: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

— Իսկ ի՞նչ գիտես, որ Հայաստանի քաղաքացի է, եթե մոտը անձը հաստատող փաստաթուղթ չկա, — պնդեց երիտասարդը. — Որովհետև ինքը ասաց, որ Հայաստանից է, բացի այդ էլ մեր եֆրեյտոր Սարգսյանն է նրան առաջ– ինը բռնել. . . — Գեղամյան լսի՛, սա ազգային անվտանգության հարց է, այնպես որ մի վիճի, նրան պետք է տանեմ մեր մոտ. . . — Հեսա կզանգեմ գեներալ Երանոսյանին ու իրենից կհարցնեմ, — կապիտանը գրպանից հանեց բջջայինը և հավաքեց համարը։ — Ալյո պարոն գեներալ դու՞ք եք, — համեստ տոն­ով ասաց նա, — Զվարթնոց օդանավակայանից կապ­իտան Գեղամյանն է Ձեզ անհանգստացնում... — Ասա՛ Գեղամյան ի՞նչ կա. . . — Այստեղ մի քաղաքացի է ժամանել Երևան, ո՛չ տոմս ունի, ո՛չ էլ անձնագիր... Ինքը պնդում է, որ դժոխքից է եկել... — Հա բա ինձ ընչի՞ էս զանգել, տարեք բաժին էնքան տվեք պոչքեկին, որ իմանա դժոխքը իրենց մոտ է, թե մեր... Հեռախոսում լսվեց գեներալի հռհռոցը։ — Բայց այստեղ ԱԱԾ-ի աշխատողներից մեկը ասում է, որ իրանք պիտի տանեն իրանց մոտ... — Լսի՛ Գեղամյան, չեմ հասկանում, էլ ուրիշ բան ու գործ չունե՞ք, դրա համար ինձ ես զանգել, դե տարեք բաժին լավ մշակեք, հետո կտաս նրանց թող տանեն, — սրամտեց գեներալը, — Բայց պարոն Երանոսյան ինքը ասում է, թե շատ փողով է եկել,— շշուկով ասաց կապիտանը։ — Ո՞նց թե փողով է եկել... — Հա, պարոն գեներալ ասաց որ շա՜տ փողով է

5

Page 8: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

ելել... — Լսի՛ Գեղամյան, դա արդեն ուրիշ բան, բա ընչի՞ շուտ չէիր ասըմ։ — Դե ասում եմ էլի, պարոն Երանոսյան, հիմա ի՞նչ անեմ, տամ ԱԱԾ-ի տղերքին տանեն, թե՞ մեզ պահեմ... — Լսի՛ ասըմես ո՞վ ա ուզում տանի... — Դե Զվարթնոցի ԱԱԾ-ի տղերքից է։ — Հիմա որտե՞ղ է էդ չնթռլյակը... — Ո՞վ, էդ քաղաքացի՞ն... — Չէ, է՛դ ԱԱԾ-ի չնթռլո՛ն... — Էստեղ է, — շշուկով ասաց կապիտանը, — Հլա հեռախոսը փոխանցի դրան, մի էրկու բան ասեմ... Կապիտանը ձեռքի հեռախոսը մեկնեց երիտ¬ասարդին, — Ձեր հետ գեներալ Երանոսյանն է ուզում խոսի։ Երիտասարդը դողացող ձեռքերով վերցրեց լսափողը, — Լսում եմ, — Արա՛ ո՞վ ես դու, — լսափողում լսվեց գեներալի մռնչյունը, — հլա զեկուցի՛. .. — Լեյտենանտ Սարոյան՝ ԱԱԾ-ից, — Լսի՛ լեյտենանտ Սարոյան, քանի դեռ եֆրեյտոր չես դառել, էդ տարածքից ցվրվի, ընենց չանես ականջներդ կտրեմ ու սաղ-սաղ մտցնեմ Գորիկ Հակ¬ոբյանի հետույքը. .. — Լսում եմ պարոն գեներալ. . . Նա հեռախոսը փոխանցեց կապիտանին և գույնը գցած հեռացավ, առանց բառ ասելու։ — Լսի՛ Գեղամյան, ասըմ ես ո՞վ է էդ եկողը.. . Կարողա՞ գողականներից է « Սխոտկի » է եկել եր­ևի... Ձեզի « մլիցեքի » ֆորմով տեսել ա, դրա հըմ-ար չի ասըմ ով ա.. . — Չէ պարոն գեներալ, հաստատ հեղինակություն չի,

Page 9: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

վրեն « նակոլկա » չկա, ես մի քսան տարի գաղ­ութում « կլուչնիկ » եմ աշխատել, գողականներին կիլոմետրի վրից ճանաչում եմ... Սրա մոտ ոչ անձ­նագիր կա, ոչ տոմս... — Արա՜ բա չասացի՞ր, թե փող ունի... — Հա փող ունի... — Բա դե լա՜վ ա, որ փող ունի, դրանից լավ բա՞ն, պետք ա՝ անձնագիր էլ կսարքենք տոմս էլ, — կատակեց նա, — լսի՛ դու իմացի ինչքան փող ունի... — Արդեն հարցրել ենք, ասում ա շա՜տ փող ունի, — Դե դա լավ է, որ շատ փող ունի, հաստատ հարուստ սփյուռքահայ ա ասա, ուրեմն Վելքոմեն Արմենիա... Եթե ուզումա, կարանք Ղարաբաղ էլ տանել... Գեղամյան, լսի դրան բաց չթողնես, հիմա հետևից մարդ կուղարկեմ... — Լսում եմ պարոն գեներալ։ Նա անջատեց հեռախոսը։ — Լսի, դու ասեցիր, որ շատ փող ունես, — հարց– րեց կապիտանը։ — Հա ունեմ, — հաստատեց նա։ — Դե որ ունես, մի քիչ տուր ծախսենք, — կատա– կով ասաց նա, — Իսկ ինչքա՞ն է պետք, — լուրջ հարցրեց հյուրը։ — Իսկապե՞ս լուրջ եք ասում, — ականջներին չհավա­տաց նա, — օրինակի համար հազար դոլլար... Նա գրպանից հանեց դոլ լարների մի մեծ կապոց, հաշ¬վեց հազար դոլլար մեկնեց նրան։ — Ահա՛ ծախսեք.. . Կապիտանի աչքերը փայլում էին ուրախությունից, երբ տեսավ դոլլարների կապոցը, սակայն շատ փոշմանեց, որ քիչ ասեց, կարող էր շատ ավելին ասել և վստահ, որ առատաձեռն հյուրը կտար։

7

Page 10: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

Նա զգուշությաբ կողքերը նայեց, տեսավ որ իրենց չեն նայում, վերցրեց և դրեց գրպանը։ — Գիտե՞ք, Դուք պետք է սպասեք, Ձեր ետևից մարդ կգա, այնպես որ եթե որևէ բանի կարիք լինի ասացե՛ք, Ձեր « բագաժը» պետք է վերցնե՞լ... — Շնորհակալ եմ ես « բագաժ » չունեմ, — ասաց նա։ — Կներեք ինչպե՞ս է Ձեր անունը, — հարցրեց կապիտանը։ — Լուցիֆեր, — լսվեց պատասխանը։ — Լուցիֆեր ջան շատ ուրախ եմ, — սիրալիր ժպտաց սպան, — Լուցիֆեր ջան գիտե՞ս էն եֆրեյտորը կարիքավոր ընտանիքի տղա է, գիտե՞ս ինչ թշվառության մեջ է ապրում. .. — Հա փող ես ուզու՞մ, — հարցրեց նա։ — Դէ իմ համար չեմ ուզում էլի, — կոտրատվելով ասաց նա, — խեղճը մեծ ընտանիք ա պահում, իրա պապան էլ Ղարաբաղում զոհվել ա, մայրը հաշմանդամ է, հինգ հատ էլ երեխա ունի, մի խոսքով անապահով ընտանիքի տղա ա, նոր է մտել մեր մոտ ծառայության.. . — Ասացե՛ք, ինչքա՞ն է պետք, — Դե ոնց ասեմ, հիմա հազար դոլլարը Հայաստանում հեչ փող չի, մի հատ մտնում ես շուկա, դուրս ես գալիս էդ հազար դոլլարը, չգիտես, թե ոնց է ծախսվում, ջրի ու կոմունալ ծախսերը շատ է թանկացել... Ըհը՜ օրինակի համար ես քսան հազար դրամ փող եմ ստանում, մինչև գլուխս պտտում եմ, էդ փողը ծախսվում գնում ա, գազը էնքան թանկ ա, գազ չենք կարողանում վառել, շատ է թանկացել Լուցիֆեր ջան, մի խոսքով իսկական դժոխքը էստեղ ա.. . Էրեխեքս էս երեք - չորս տարի ա պանիր չեն կերել, դե մսի

8

Page 11: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

մասին չեմ խոսում, ծամոնով էրեխեքին խափում ենք, Նոր տարին էլ պարտքով արեցինք.. . — Ձեզ հարցնում եմ ինչքա՞ն փող է պետք, Ձեր ասած եֆրեյտորի համար... — Դէ, որ մի երեք հազար դոլլար տաք լավ կլինի։ Նա գրպանից հանեց դու լ լարների կապոցը, հաշվեց չորս հազար դոլլար և մեկնեց նրան, — Ահա՛ այստեղ 4000 դոլլար է, կարծում եմ որ եֆրեյտորը դժգոհ չի մնա, — Չէ ի՞նչ դժգոհ, — կապիտանի աչքերը փայլեցին, — Լուցիֆեր ջան, տեսնում եմ աղա տղա ես, ախ­պեր ջան, — նա արագ վերցրեց փողը և խցկեց գրպանը, սակայն շատը ափսոսաց, որ ավելին չա¬սաց, կարող էր ավելին պահանջել, հ յուրի առատ¬աձեռնությունը նրան գայթակղել էր, — երևում է մեր Լուցիֆեր ախպերը եկել է բիզնես-միզնես դնի Հայաստանում... — Այո՛, առևտրական եմ.. . — Հա դե, դա լավ է, — ուրախ ասաց կապիտանը, — Լուցիֆեր ջան դու ասացիր անձնագիր չունես, կարողա՞ պրոբլեմ կա, ես լավ ծանոթներ ունեմ, ինչ-որ պետք է կարամ ճարեմ, բերեմ, մենակ ասա, եթե « չերեզ » Զվարթնոց բան ման կա անցկացնե¬լու, ինձ ասա.. . — Շատ լավ, որ հարցեր լինի կասեմ.. . — Լուցիֆեր ջան, իմացի, որ ընչի կարիք լինի հարց չկա, ախպորս համար կանեմ. .. — Շնորհակալ եմ. .. — Լուցիֆեր ախպեր, կարողա՞ աղջիկ-մաղջիկ ուզեն¬աս, ընենց բալեքի տեղ գիտեմ, գիտե՞ս ի՜նչ նանարներ են... Մենակ նայելուց հերիքա, որ... — Կապիտան, կարողա՞ քեզ քիչ տվեցի, թե չէ ոնց կլինի եֆրեյտորին 4000 տվեցի, իսկ ք ե զ ՝ 1000:

9

Page 12: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

— Լուցիֆեր ջան, գիտես ինչքան եմ հարգում ջոկ¬ող տղերքին... Իսկականից աչքս մտար ախպեր ջան... Էնպես որ գործերդ կվերջացնես ախպորս տանեմ Գառնի Գեղարդ... « Սաունայով », լավ ուտել խմելով կայֆավատ լինենք... Հենց հիմա կզանգեմ մեր մանումենտի Արփինեին։ Գիտե՞ս ինչ ծիտա, սաղ քաղաքի աչքը դրա վրենա։ Ազգային ժողովի պատգամավոր ա, երկար ոտքերով ու կապույտ աչ¬քերով, որ տենաս ծնկներդ կծալվի... Կրակ ա, հո աղջիկ չի. .. — Կապիտան այդպիսի աղջիկների շատ գիտե՞ս. . . — Սաշիկ, Սաշիկ ա անունս Լուցիֆեր ջան, սրանից հետո քո ախպերն եմ.. . — Սաշիկ ջան փողը տամ, թե չէ հետո կարողա մոռանամ... Նա գրպանից հանեց դոլ լարների կապոցը, հաշվեց 6000 դոլլար ու մեկնեց նրան... — Վա՜յ Լուցիֆեր ջան, չարդ տանեմ ախպեր ջան, — նա արագ վերցրեց գումարը և խցկեց գրպանը, հետո գրպանից հանեց օփսիդյանի բարակ կտորը և մեկնեց նրան. — Լուցիֆեր ջան էսի իմ այցեքարտն է, — սև քարի կտորի վրա, ոսկեզօծ տառերով գըր-ված էր նրա հասցեն և հեռախոսահամարը, — տեն-ու՞մ ես ինչ այցեքարտ ունեմ, սատանի եղունգից ա, սրա մի հատը 20000 դրամ արժե, մենակ մեր գեներալները ունեն սենց այցեքարտ.. . — Հա տեսնում եմ, շատ լավն է, — զարմացավ Լու-ցիֆերը։ — Եթե պետք լինի, ասա քո համար էլ կարանք պատվեր տալ, մեր գեներալներից ինչո՞վ ես պակ¬աս որ... Թող քո կեսի կեսը լինեն... — Լավ երկար պետք է սպասե՞մ, — ձանձրացած հարցրեց նա։

Page 13: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

— Վա՜յ Լուցիֆեր ջան, հեսա կզանգեմ կիմանամ, — ուրախ ասաց Սաշիկը, — մեր գեներալը մարդ է ու­ղարկել հեսա ուր որ է կգան։ Լյովա Երանոս– յանը՝ մեր գեներալը կնոջս հորեղբոր մոտիկն ա, ինքը լավ տղայա, այնպես որ ինչ պետք ա իրան կասես, շատ մեծ հնարավորությունների տեր է, ինչ գործ-մործ դնելու լինես ինքը կարա միջնոր­դի... Ընենց որ ճիշտ հասցեով ես եկել։ — Հա բայց ես միայն գնորդ եմ Սաշիկ ջան... — Դէ ես էլ էդ եմ ասում, ինչ-որ ուզես առնել էժանով կճարենք մեր ախպոր համար... — Սաշիկ ջան ինձ համար գինը կարևոր չի, էժան­ին ու թանկին չեմ նայում, կարևորը առնեմ... — Վայ ախպեր ջան, ջան եմ ասել է, իսկական աղա տղա ես, որ գինն էլ չես հարցնում, — ուրախ ասաց կապիտանը, — ցավդ տանեմ Լուցիֆեր ջան, վաղը գնում ենք խաշ ուտելու... Թե էսօր տեղ չունես մնալու մի հատ լավ հյուրանոց կա, ուզ¬ու՞մ ես զանգեմ մի հատ լյուքս համար պատվիրեմ ախպորս համար, Երևանի կենտրոնում ա, թագավոր¬ական համար ա, էդ հյուրանոցում Գարեգին Բ-ն ու Նավասարդ Կճոյանն են գնում իրանց աղջկերքի հետ տժժալու... Մեջն է հիդրոմասաժնի բասեյին կա.. . Ընենց որ հյուրանոցի տերը մեր լավ ախ¬պերն ա. . . — Լավ, որ պետք լինի իմաց կտամ. . . — Լուցիֆեր ջան ասացիր, որ առևտրական ես, բայց չասացիր որ ի՞նչ ես առնում-ծախում.. . — Սաշիկ ջան հոգիներ եմ առնում, ինչքան շատ առնեմ այնքան լավ.. . — Բա դե ո՞նց հոգիներ ես առնում, — զարմացավ Սաշիկը, — Հա՛ Սաշիկ ջան քեզ չասացի՞, որ ես սատանեն եմ,

21

Page 14: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

— Հա ասացիր, — զարմացավ նա։ — Դէ ըհը՜, ես էլ եկել եմ հոգիներ առնեմ... — Լուցիֆեր ջան, խնդրում եմ ինձ բացատրի, ինչ¬պե՞ս ես հոգիներ առնում.. . Հետո դրանից ի՞նչ են շահում հոգին ծախողները. . . — Սաշիկ ջան ես առնում եմ մարդկանց հոգիները, այսինքն առնում եմ նրանց խիղճը, բարությունը, նրանց պատիվն ու բարոյականությունը, նրանց մտքերն ու գաղափարները։ Նրանց պատմությունն ու նրանց հերոսներին, ու անգամ նահատակների փառքն ու պատիվը, իսկ այդ հոգին ծախողների օգուտը այն է, որ շատ փող են ունենում, կարող են հարուստ և ուրախ ապրել, մի խոսքով ինչպես ՀՀԿ-ի պատգամավորները, — բացատրեց Լուցիֆերը, — Այսինքն հիմա որ ես ուզենամ իմ հոգին ծախ-եմ, դու առնո՞ղ ես, — կատակեց նա, — Սաշիկ ջան ճիշտն ասած, քո տարբերակում կարող եմ բացառ¬ություն անել. .. — Այսինքն ի՞նչ նկատի ունեք Լուցիֆեր ախպեր, ես բիզնեսից չեմ հասկանում, — միամիտ ասաց կապիտանը, — Լավ բացատրեմ, դե մի ժամանակ որ սատանան գալիս էր սկսում էր մարդկանց հոգիները առնել, այսինքն պայմանագրով նրանք ծախում էին իրենց հոգիները, իսկ մենք էլ առնում էինք, հիմա ժամ¬անակները փոխվել են, բիզնեսի կանոները նույն¬պես, անհատական ձեռք չի տալիս պայմանագիր կապել, հիմա մոնոպոլիայի դար է, մենք « Բիրիկ-ով » ենք առնում այդպես ձեռք է տալիս.. . — Այսինքն ո՞նց բիրիկով... Չհասկացա, սկզբից ինձ բացատրի հոգին ի՞նչ է հետո կասես մնացածը. .. Կարողա կարողանամ կլիենտ բերեմ. . . — Հիմա պարզ բացատրեմ, որպեսզի հասկանաս, —

2 2

Page 15: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

ասաց Լուցիֆերը և փորձեց Սաշիկին հասկանալի ձևով բացատրել, — Սաշիկ ջան, դու գիտե՞ս թե մարդ որտեղից է առաջացել. .. — Հա՛ կապիկից, — ուրախ ասաց նա, — Սաշիկ ջան, կապիկից առաջացել են « Մլիցեքը» դա Դարվինը ապացուցել է, ես հարցնում եմ մարդիկ.. . — Դե եսիմ... — Սաշիկ Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով, այսինքն մարդիկ ունեն բարոյականություն, պատիվ, թասիբ, արժանապատվություն, դե դա ներքին իսկ արտաքինը ինչպես տեսնում ես.. . Այսինքն երբ մենք առնում ենք մեր « կլիենտնեց » նրանց հոգի¬ները, նրանցից առնում ենք այդ բոլորը, սակայն արտաքին « Ֆուտլյարը » թողնում ենք նույնը, այս¬ինքն դա մեզ ձեռք է տալիս, քանի որ նրա մե-ջից հանում ենք այն ինչ կոչվում է հոգի.. . Իսկ դատարկ « Ֆուտլյարով » նա ավելի չարիք է բերում Աստծու հպատակների գլխին. .. Այսինքն նրանք ծա-խելով իրենց հոգին սատանային դառնում են իմ վկանները ու հպատակները, այդպիսով նրանք կարողանում են նոր հաճախորդներ են բերել ինձ համար... — Լուցիֆեր ջան, բա գիտե՞ս թե ինչքան մարդ կարամ բերեմ, դու ասա ինչքան ուզես այնքան կբերեմ... — Ըհը՜ տեսնում եմ հասկանում ես, — ուրախ ասաց Լուցիֆերը, — ես քեզ պես մարդ եմ փնտրում, ինչ¬քան շատ հաճախորդ բերի այնքան ավելի լավ. .. — Դու ասա մի հոգին ինչքանո՞վ ես առնում, կարամ մի « ցելի » պոլկ բերեմ. .. — Չէ Սաշիկ ջան հարկավոր չի, ես արդեն գիտ¬եմ էստեղի գները, այնպես որ ինձ ձեռնատու չի փոքրածախ գործերը, ես մեծ մաշտաբի գործեր եմ

Page 16: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

անում... — Այսինքն մի պոլկը քի՞չ է, — զարմացավ Սաշիկը, — Լավ բացատրեմ, որ պարզ լինի.. . — Լուցիֆեր ջան, բացատրի ախպեր ջան, շատ հե-տաքրքրեց, — խնդրեց նա, — Ես Իրաքից եմ գալիս, երևի լսած կլինես ԻՍԻՍ-ի մասին, — Դե ինտեռնետում տեսել եմ որ գլուխ-մլուխ են կտրում... — Ըհը՜ տեսնում եմ ջոկեցիր... Դե ես գնացի էն­տեղ ԻՍԻՍ-ի ղեկավարներին մի 200 հազար դոլլար տվեցի, « Բիրիկով » առա նրանց հոգիները, իրենց հոգիներն էլ ծախեցին իրենց հպատակներինն էլ.. . Այնտեղ գործերս վերջացրեցի հիմա էլ եկա այս¬տեղ... — Լուցիֆեր ջան, հիմա ասում ես որ « կլիենտ » բերեմ չես վերցնի՞. .. — Չէ Սաշիկ ջան չեմ վերցնի, առանց այն էլ քո բերած « կլիենտներին » առնելու եմ ավելի էժան... — Ո՞նց ես առնելու, — զարմացավ Սաշիկը, — Դու չասեցի՞ր որ Լևոն Երանոսյանը մարդ է ուղարկել իմ ետևից, — Հա՛ ասեցի. . . — Դե հենց Երանոսյանի միջոցով էլ կառնեմ քո ասած « պոլկը » ու ՆԳՆ ամբողջ համակարգի միան­գամից՝ այդպես « բիրիկով » էժան կնստի... Փողը կտամ Երանոսյանին ու կառնեմ բոլորի հոգիները, իսկ Երանոսյանը մենակ պիտի փողը վերցնի ու ստորագրի. .. Իր համար միևնու յն է ծախելու բան լինի ու գրպանը լիքը լինի.. . Իսկ ենթակաների հո¬գիները նրա համար գրոշի արժեք չունեն, այն պես որ էլ չասեմ Սաշիկի ու Սերժիկի մասին.. . — Հա՜, էդպիսի « կռուպնի » գործեր ես անու՞մ Լու-

Page 17: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

ցիֆեր ջան, — զարմացավ Սաշիկը, — Հա՛ Սաշիկ ջան էսպիսի, էդպեսի։ Հայաստանում հեշտ է բիզնես անելը, փողը տալիս ես իշխանութ­յուններին ու ծախում են ամեն ինչ՝ օրենքը, ժո­ղովրդին, նրանց հոգիները... Կարևորը որ իրենց գրպանը լցվի, նրանց համար միևնու յն է ինչ ծա-խեն... Այնպես որ մի հարվածով կարող եմ գնել այն ինչ Աստված ստեղծել է... Աստծու ստեղծածը պիտի ոչնչացնեմ, դա իմ առաքելությունն է, պետք է ոչնչացնեմ բնությունն ու մարդկությունը... Իմ հպատակների ձեռքով պետք է տարածեմ իմ թագ¬ավորությունը, ես պետք է ապացուցեմ Աստծուն, որ խավարը ավելի հզոր է լույսից. .. Այն պատգա¬մավորը, որը ասացիր դու հենց նրանց միջոցով եմ օրենքի ուժ տալիս ու հաստատում իմ՝ սատ¬անայիս իշխանությունը։ Նրանք իմ հպատակներն են, որոնք պայքարելու են լու յսի ու բարոյական¬ության դեմ.. . Անառակները ու չարիքը պետք է գերիշխի ամենուրեք ինչպես տեսար ԻՍԻՍ-ում, այն¬տեղ ավարտեցի գործերս և շատ գոհ եմ։ Չարիքի ու սատանայի իշխանությունը է այնտեղ թագավոր¬ում, Հայաստանը շուտով կլինի այդպեսին՝ հաշվե¬հարդարներ, ու սպանություններ խոշտանգումներ և կտտանքներ զինվորների խոշտանգված ու անշնչաց¬ած մարմիններ, արյուն լաց ու խուճապ վախ ու սաչսափ. .. Հերոսների անարգում ու ծաղրանք, հա¬մատարած այլասերում. . . Իմ հպատակները արդեն քսան տարուց ավելի է այդ ճանապարհով են տա¬նում Հայաստանը, այնպես որ Սաշիկ ջան մենք « մելկի » գործեր չենք անում։ — Հա դե դա լավ է Լուցիֆեր ջան, գործերիդ հաջողություն եմ ցանկանում ախպեր ջան, մեր ժո¬ղովուրդին քեզ պես գործարար տղերք շատ են

2 5

Page 18: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

պետք... — Շնորհակալություն Սաշիկ ջան, — նա գրպանից հանեց դոլ լարների մի կապոց և մեկնեց նրան, — Սաշիկ ջան տեսնում եմ լավ տղա ես, առ սա երեխաների համար ծամոն կառնես. .. — Վայ Լուցիֆեր ախպեր ջան, շատ շնորհակալ եմ, — նա արագ վերցրեց գումարը և դրեց գրպանը։ — Բա էն մեր նանարին՝ Արփինեին չասե՞մ էսօր¬վա համար, երկար ոտքեր ունի կապույտ աչքեր.. . — Լավ, կզանգես կասես թող պատրաստ լինի, Եր-անոսյանի հետ գործերս կվերջացնեմ, կանցնեմ իր¬ան... — Ոնց ասես ախպեր ջան, — ուրախացավ կապիտան Սաշիկը, — Սաշիկ ջան մարմնավաճառները շատ վտանգավոր են, քանի որ նրանք վաճառում են իրենց մարմի¬նը, սակայն հոգին չեն վաճառում, կարող են ան¬գամ ապաշխարհել ու դարձի գալ, սակայն քաղա¬քական պոռնիկները վաճառում են իրենց հոգիները ու Աստված նրանց ապաշխարանքը երբեք չի ընդ¬ունում.. . Իսկ եթե մարմնավաճառը քաղաքական գործիչ է դա շատ լավ է.. . Այնպես որ քո ասած Արփինես սրտովս է.. . — Լավ Լուցիֆեր ջան, քո գործերին հաջողություն եմ ցանկանում, քո բիզնեսին էլ բարգավաճում. . . Չմոռանաս, որ Զվարթնոցում ախպեր ունես, այնպես որ մեր նախագահից ու գեներալներից հետո էլ մեկ-մեկ հիշի մեր մասին. .. Երկու սափրած գլուխներով հաստամարմին երիտաս¬արդ մոտեցան ու ողջունեցին նրանց։ — Մեզ գեներալ Երանոսյանն է ուղարկել. .. — Դէ Լուցիֆեր ջան, հենա տղերքը եկան, դե տես, չմոռանաս իմ այցեքարտը քո մոտ է.. .

Page 19: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

Լուցիֆերը հրաշեշտ տվեց Զվարթնոցի կապիտան Սաշիկին և իր ուղեկցողների հետ հեռացավ։ Սաշիկը երկար կանգնած նայում էր Լուցիֆերի ետևից, շատ ուրախ ու երջանիկ էր, գրպանը լիքն էր իսկ հոգին թեթև և դատարկ։

4/03/2015 ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ

2 7

Page 20: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

Հեղինակային իրավունքների իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Գեհենի Առաքելին։ Գրքում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով GEHENI ա^(^և © 2015 geheniaraqel@gmai l .com

ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ © 2015 GEHENI աԱ^և © 2015

Page 21: WEUCOMO › 2015 › 03 › welcome...— Ի՞ն անձնագիրչ ասաց չունե՛մի —, հանգիս տո,տ – նով ասա ակնոցավորըց ։ Քիչ առաջվ

Recommended