+ All Categories
Home > Documents > ԴԵՊԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳserials.flib.sci.am/openreader/Tvayin...

ԴԵՊԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳserials.flib.sci.am/openreader/Tvayin...

Date post: 26-May-2020
Category:
Upload: others
View: 27 times
Download: 0 times
Share this document with a friend
173
Transcript
  • Դ Ե Պ Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ

    ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ

    ԹՎԱՑԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

    ԵՐԵՎԱՆ2002

  • Հ Տ Դ 02:002 ԳՄԴ 78.34+73 Զ 351

    Խմբագիրներ' Ֆաթմա Խաչատրյան, Հասմիկ Հայրապեայան

    Զարգարյան, Տիգրան Զ 351 Թվային գրադարաններ / Խմբ. Ֆ. Խաչատրյան,

    Հ. Հա յրւսպ ետ յա ն. Եր.: Հեղինա կա յին հրատարակություն.2002. -168 էջ:

    Գրքում լուսաբանված են տեղեկատվական հասարակարգի կայացման որոշ հարցեր, անդրադարձ է կատարված այդ հասարակարգի բաղկացուցիչ հանդիսացող թվային գրադարանների նախագծման Ь շահագործման հիմնահարցերին:

    Գ Մ Դ 78.34+73ISBN 99930-4-053-3

    © Զարգարյան Տ. 2002 թ.

  • ACKNOWLEDGMENTS

    This book was m ade possible by a grant from the Bureau o f Educational and Cultural Affairs o f the United S tates D epartm ent o f State (ECA), through a program adm inistrated by the International Research & Exchanges Board (IREX).

    I would like to express my heartfelt appreciation to the Center for Research Libraries, University o f Chicago, the School o f Information Science. University o f W isconsin, Milwaukee, Weill Cornell Medical College library. New York, which provided assistance to me in this endeavor.

    I wish to express my sincere gratitude to IREX Yerevan office for financial assistance in publishing this book in a fram e o f “Sm all gran ts" program .

    Խ Ո Ս Ք ՇՆՈ ՐՀԱ ԿԱ ԼՈ ՒԹ ՅԱ Ն

    Այս գրքի պատրաստումը հնարավոր դարձավ ԱՄՆ Պետդեպւսրտա- մենտի Կրթական ե Մշակութային հարցերի գրասենյակի կողմից տրված դրամաշնորհով, իրականացված Միջազգային Հետազոտությունների ե Փոխանակումների Խորհրդի ղեկավարությամբ:

    Երախտապարտ եմ նաև Հետազոտական գրադարանների կենտրոնի (Չիկագոյի համալսարան), Տեղեկատվական գիտության դպրոցի (Վիս- կոնզինի համալսարան. Միլվոկի), Կոռնելի բժշկական յալեջի գրադարանի (Նյու Յորք) աշխատակիցներին' գրքի պատրաստմանն աջակցելու համար:

    Իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում Միջազգային Հետազոտությունների ե Փոխանակումների Խորհրդի հայաստանյան գրասենյակին «Փոքր դրամաշնորհներ» ծրագրով գրքի հրատարակման գործում ցուցաբերած ֆինանսական աջակցության համար:

    3

  • C O N T E N T

    Foreword /by Robert M. B rau d e /.................................................................... 6

    Author’s Foreword .............................................................................................7

    1. Towards an Information S o c ie ty ..............................................................11

    2. What is in form ation ................................................. ..............................24

    3. Computers in libraries ..............................................................................34

    4. Classification o f inform ation.................................................................... 52

    5. D a ta b a se s ......................................... ............................................................ 75

    6. Automation o f libraries ........................................................................... 97

    7. Machine readable formats and m e ta d a ta ......................................... 114

    8. Library cooperation ................................................................................ 130

    9. Libraries and the In tern et...................................................................... 135

    10. International numbers o f d escrip tio n ..............................................145

    A new information paradigm (instead o f con clusion )........................ 151

    Appendix 1 .......................................................................................... ■ ■ • -156

    Appendix 2 ......................................................................................................158

    Appendix 3 ...................................................................................................... 161

    Cited lite ra tu re .............................................................................................. 163

    4

  • Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

    Երկու խոսք .................................................................................... ......... 6

    Առաջաբան ..................................................................: . . . . . . . ............... 7

    1. Դեպի տեղեկատվական հասարակարգ......................... .................11

    2. Ի՞նչ է տեղեկատվությունը .................................................. .............24

    3. Համակարգչի օգտագործումը գրադարանում ...............................34

    4. Տեղեկատվության դասակարգում..................................................... 52

    5. Շտեմարաններ .....................................................................................75

    6. Գրադարանային գործընթացների ավտոմատացում................... 97

    7. Մեքենաընթեռնելի ֆորմատներ ե մետատվյալներ ................... 114

    8. Գրադարանային համագործակցություն .............................. . .130

    9. Գրադարաններ և ինտերնետ համակարգչային ցանց .............135

    10. Նյութի միջազգային ստանդարտ համարի համակարգ...........145

    Տեղեկատվական նոր պարադիգման

    (վերջաբանի փոխարեն).................................. ..................................... 151

    Հավելված 1 .............................................................................................. 156

    Հավելված 2 ...............................................................................................158

    Հավելված 3 ...............................................................................................161

    Հղումների ցա նկ.................................................. .................................... 163

    5

  • F O R W A R D

    Librarianship is global in scope. From its earliest beginnings at the library оГ Alexandria, to today's great national libraries, librarians have collected, organized, and provided access to the world's literature. And, for centuries, since those earliest beginnings, the world's literature has been represented in som e physical form. Whether tablets, papyrus, or print, librarians have m anaged these artifacts. They have obtained them, classified them, and put them on shelves.

    But there has been a sea change in the past decade caused primarily by rapid advances in information and telecom m unications technology. The Internet and the World Wide Web have created new ways to publish, dissem inate, and access inform ation. There are now new definitions o f information that reflect new uses o f this technology. Preprint servers, electronic journals and books, and gene sequence d atabases arc ju st som e exam ples o f information that librarians m ust deal with today. Does that mean that our old ways o f m anaging information arc no longer appropriate? Do we need a new type o f information expert, som eone from the world o f technology? There arc som e who say yes, but librarians have adapted to change since the beginning o f libraries.

    Librarians deal with inform ation, not with the containers o f information. While it is true that, for years, information cam e in a physical container, librarians still m anaged the information that was in that container. Now that the container has changed, or perhaps disappeared altogether, the problem becom es more difficult. But it is the sam e problem . What is needed is a reassessm ent o f how we have m anaged inform ation in the past to see what we can apply to the future.

    Tigran Zargaryan has done that in Towards an Information Society: D igital Libraries. Surveying the field o f librarianship from its historical beginnings, he provides the perspective on which to build a librarianship o f the future. He has looked back at where we have been and at how that applies to the new types o f information brought about by the electronic revolution. He provides a basic foundation o f com puting and telecom m unications technology that will help any librarian understand how these developm ents have changed the environment in which we work. And he explores the im portance o f autom ation to libraries and their new role in an information society.

    Arc we approaching a new information paradigm ? Or are we ju st in need o f new methods for m anaging these new information form ats? Whichever turns out to be true, this -book will prepare librarians for cither outcom e. Armenian librarians can approach the new information technology more confidentially now that this resource is avai!ablc to them. It is with great enthusiasm that I com m end this work to you.

    Robert M. Braude, Ph.D.Frances and John Loeb Librarian

    Weill M edical College o f Cornell University

    6

  • 1

    Գրադարանը մեր բանականության տունն է. մեր մտահայեցողական ակտիվությանը, կա միայն

    մեկ վերապահում' ոչ ոք չի ավարտում ա յն: Հավանաբար ոչ մեկը չի կարող և պետք էք չէ. որ

    ավարտի...

    Վարղան Գրեգորյան Նյռւ Յռրքի հանրային գրադարանի պրեզիդենտ

    (1981 - 1988 թ.թ.)

    ԱՌԱՋԱԲԱՆ

    Համակարգիչների մուտքը հեղաշրջում կատարեց տեղեկատվության պահոցներում' առաջադրելով գրադարանների, արխիվների, թանգարան

    ների աշխատանքը կազմակերպել նորովի: Եվ պատահական չէ, որ ներկայումս գնալով մեծ թափ է ստանում այդ կառույցների թվայնացումը:

    Ավտոմատացումը փոխեց ավանդական գրադարանի տեսքը ինչպես գրադարանավարի, այնպես էլ օգտվողի համար: Եթե առաջինի աշխատանքը դարձավ ավելի բարդ ու ծավալուն, ապա ընթերցողն ստացավ լայն հնարավորություն՜ օգտվելու տարաբնույթ ծառայություններից, որոնք մինչ այդ անհասանելի էին:

    Հասկանալի է, որ նման պարագայում վերանայման ու վերաիմաստա

    վորման կարիք են զգում գրադարանային բազմաթիվ հասկացություններ: Այսպես, օրինակ, արդեն անիմաստ են դառնում մատենագիտական

    վերահսկման ե նյութի որոնման ավանդական մեթոդները, քանի որ էլեկտրոնային վւաստաթղթերը ֆիզիկապես կապված չեն որևէ տեդյւ հետ: Տեղեկատվական պաշարները ես, նախկինում փնելով պատվիրված կամ գրադարանի հայեցողությամբ տնօրինված, այժմ փոխում են իրենց բնույթը' դառնալով մշտապես մատչեյի: Հետևաբար, ճշգրտման կարիք են զգում նաև հավաքածուների ձևավորում և ընթերցողների սպասարկում հասկացությունները: Նյութի գտնվեԼու վայրը ևս հիմնովին փոխում է իր իմաստը,

    7

  • քանի որ գործ ունենք ոչ թե կենտրոնացած, այլ տարածապես բաշխված հավաքածուների հետ:. Իսկ ավանդական քարտագրման մեթոդներին ւիո- խարինելու են գալիս մեքենսւընթեռնելի քարտագրումը և մետւստվյալները:

    Ինչպիսի՞ն կլինի ապագա գրադարանավարի կերպարը, ի՞նչ զարգացում կունենա «գորշ» գրականությունը, ի՞նչ հարաբերություններ կվերաձևւսվոր- վեն հրատարակիչների ե գրադարանների միջև, սրանք հարցեր են, որոնց պատասխանները մանրակրկիտ ուսումնասիրություն են պահանջում:

    Տեղեկատվությունը գնալով գերակշիռ է դաոնում շատ երկրների տնտեսություններում: Բազմաթիվ պահոցներ արդեն ունեն իրենց ինտերնե- տային հասցեներն ու բովանդակային շտեմարանները, որոնց «այցելուների» թիվն օրական հասնում է մինչև մի քանի հազարի: Եվ այսօր այդ կառույցներն էլեկտրոնային առևտրի օգնությամբ վաճառում են իրենց թողարկած արտադրանքը' ստանալով հսկայական շահույթ:

    ճանապարհը դեպի տեղեկատվական հասարակարգ, որի կարևոր բաղկացուցիչներից են' թվային գրադարանները, տարածական կրթությունը և էլեկտրոնային առևտուրը, կառաջադրի լուծել բազմաբնույթ խնդիրներ' կազմակերպչական, տեխնիկական, իրավական, լեզվաբանական, ստանդարտացման: Ամերիկայի Միացյալ Նահանգները, լինելով «թվային գրադարան» գաղափարի ստեղծողը, հսկայական փորձ է կուտակել այդ ասպարեզում: Այնտեղ արդեն գործում են բազմաթիվ թվային գրադարաններ. նյութերը պահվում են համակարգիչներում և օգտվողին մատչելի են միայն համակարգչի առկայությամբ, այն էլ դրա' համաշխարհային սարդոստայնի հանգույցներից մեկին միացած լինելու պարտադիր պայմանով:

    Կոնգրեսի գրադարանի «Ամերիկայի հիշողություն» նախագիծը թվային գրադարան ստեղծելու ամենալայնածավալ ձեռնարկումներից է: Այն փաստաթղթերի, նկարների, ձայնային գրառումների, շարժվող պատկերների հավաքածու է1: Արժեքավոր են նաև Միչիգանի և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանների, Իլինոյսի, Ալեքսանդրիայի թվային գրադարանների նախագծերը /1, 2, 3, 4/: Մեզանում այդ բնագավառի հաջողված փորձ է «Հայ դասական մատենագրություն» ծրագրի շրջանակներում Մատենադարանի ֆոնդերի թվայնացումը2:

    1 Այս էջի էլեկտրոնային հասցեն է՜ http://memory.loc.gov2 Այս էջի է|հկստոնւսյին հասցեն է' http://www.digilib.am/

    8

    http://memory.loc.govhttp://www.digilib.am/

  • Հայաստանյան շատ գրադարաններ, արխիվներ, թանգարաններ ևս ձեռնամուխ են եդելթվային գրադարանի ստեղծմանը: Ներկայիս զարգացումը տանում է դեպի հիբրիդ գրադարան, այսինքն գրադարան, ուր թղթային կրիչներին զուգահեռ գործածվում են նաև տեղեկատվության էլեկտրոնային կրիչները: Այդ ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել Երևանի պետական համալսարանի և Հանրապետական գիտա-բժշկական1 գրադարաններում /5, 6, 7/:

    Այս գիրքը փորձ է ընթերցողին ծանոթացնելու «թվային գրադարանի» շուրջ եղած տեսակետներին և կարծիքներին, պատկերացում տալու նրա կառուցվածքի մասին, ներկայացնելու թվայնացման գործընթացում ծագող ուշագրավ խնդիրներն ու հիմնահարցերը' զուգահեռաբար առաջադրելով որոշակի ւուծումներ:

    Գիրքը «Դեպի տեղեկատվական հասարակարգ» մատենաշարի առաջին հրատարակությունն է' նախատեսված գրադարանավարների, արխիվային և թանգարանային աշխատողների, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների, ինչպես նաև ուսանողների համար:

    Հեղինակը հույս ունի, որ սրան կհաջորդեն այլ հրատարակություններ ևս, որոնցում կլուսաբանվեն տարածական կրթության, թվային գրադարանների, էլեկտրոնային առևտրի, ինչպես նաև տեղեկատվական հասարակարգի կառուցմանը վերաբերող այլ հիմնահարցեր:

    Գրքի մատչելիությունն ապահովելու նպատակով ստորև բերում ենք օգտագործված հասկացություններից մի քանիսի ս ա հ մ ա ն ու մ ն ե ր ը /8.9/.

    /. Տեղեկատվական գիտություն (Information Science) - փաստաթղթերի հավաքածուների կուտակման, կառավարման, տարածման, որոնման, հրատարակման մեթոդների և գործընթացների նախագծմանն ու հետազոտմանն առնչվող գիտելիքի, տեսության և տեխնոլոգիաների բնագավառ:

    2. Տեղեկատվական տեխնոլոգիա (Information Technology) - համակարգչի և հեռահաղորդակցության միջոցների օգնությամբ թվային, տեքստային, պատկերային, ձայնային տվյալների համալրում, կառավարում, կուտակում և տարածում:

    3. Գրադարանագիտություն (Library Science) - տպագիր կամ ձեռագիր գրառումների հավաքման, պահպանման, տարածման գործըն-

    1 Այս էջի էլեկտրոնային հասցեն է http://\vww.medlib.am

    9

    http:///vww.medlib.am

  • piuyներ]ւ հետազոտման. գրադարանների Ь տեղեկատվական կենտրոնների ուսումնասիրման, ինչպես նաև գրադարանների կառավարման տեսություն:

    4. Թվային գրադարան (Digital Library) - կառույցներ, որոնք տրամա դրում են պաշարներ, այդ թվում մասնագիտական աշխատւսկազմ. իրենց հավաքածուների

    ♦ ՛ընտրության, կազմակերպման, մատչելիության ապահովման.♦ ներկայացման, տարածման, ամբողջականության պահպանման.♦ երկարակեցության երաշխավորման

    համար այնպես, որ թվային նյութերը մատչե|ի լինեն հանրության տարբեր խմբերին՛:

    I Թվայի!} գրադարանի սահմանման շուրջ եղած տեսակա՛ն հետազոտությունները դեռևս գտնվում են բուոն քննարկման փուլում, և առայժմ չկա մեկ ընդհանուր կարճիր: Առավել բնութագրական են հետևյալ ւււսհմաՍումՕներր.Կոնգրեսի գրադարանը այն սահմանում է որպես տարաճասլես բաշխված ու կառավարելի բովանդակային շտեմարանների բազմություն, որի հետ հնարավոր է հաղորդակցվել:UlTb Գիտության ազգային հիմնադրամի «Թվային գրադարան» նախաձեռնության մեջ սահմանվում Լ՛ « ... միջավայր, ուր հավաքածուների. ճւսռւսյությունների և մարդկանց միավորման շնորհիվ ստեւլճվւսմ. կուտակվում, տարւսճվում. օզաագորճվում և պահեստւսվռրվում են տվյալներ, տեդեկություն և գիտելիք»:«Թվային գրադարաններ» ամսագրի խմբագիր Ուիլյամ Արմսն էլ իր հերթին տալիս է հետևյալ

    սահմանումը. «Թվային գրադարանը համասլաաասխան ճառայռւթյուններով հագեցաք) այնպիսի տվյալների կառավարելի հավաքածու է. որոնք պահվում են թվային ֆորմատներով և մատչելի են համակարգչային ցանցերի օգնությամբս:Թվային գրադարանների զարգւսցման հարցերին նվիրվւսճ միջազգային զիսսսժոդովում ՄՆլ Մոլիերը տալիս է հետևյալ սահմանումը, «...թվային ֆորմատներով բազմսւհադոլւդամիջռց- ային նյութերի կառավարե|ի միջավայր հազեցաճ օգտվոդներին մատչելի բովանդակային շտեմարաններով և ողջ ցանցամ նավարկելու սարքավորումներով: Հանդես Լ զալիս տարա- ճապես բւււշխվաճ օգտվոդներով ու նյութերով, և այս ւսմևնր դևկավւսրվամ է որււլես մեկ կոհերենտ ւսմբոդջռւթյուն» 10 :

    10

  • I. Դ Ե Պ Ի ՏԵ ՂԵԿԱ ՏՎ Ա ԿԱ Ն ՀԱՍԱՐԱԿԱՐԳ

    Ի՞նչ է տեղեկատվական հասարակարգը. ի'նչ ցուցանիշներով է այն բնութագրվում: Սա մի բնագավառ է, հաստատված մի իրողություն, որը. սակայն, դեռևս չանի բնութագրման համակարգված մոտեցում ևկարիք ունի ւասաբանման: Ուստի պարզապես փորձենք ներկայացնել այդ բնագավառը հետագոտոդ որոշ ճանաչված մասնագետների կարծիքներ:

    Ֆուտուրիստ Այվին Թոֆլերը քաղաքակրթությունը բաժանե) է երեք ա- ւիքների /II/: Առաջինը, ըստ նրա, այսպես կոչված գյուղատնտեսության ցւսրգացման վւալն էր, երբ կազմավորվում է]ւն գյուղերն ու քաղաքները: երկրորդ ալիքը բնորոշվում էր արդյունաբերական հասարակարգի ձևավոր- մամբ1: Իսկ «երրորդ ալիքն» արդեն սկսված է: Այս փուլը պատկանում է հա- մակւսրգչային տեխնոլոգիաներին ու կապի միջոցներին, որոնց կիրառմամբ սպգային տնտեսությունները հնարավորության կստանան փոխելու իրենց դեմքը վերաճերւվ տեղեկատվական միտվածությամբ տնտեսությունների: Թոֆլերն այս փուլն անվանում է «տեղեկատվական հեղավւոխություն», որն անպայման իր ազդեցությունը կունենա հասարակության թե՛ քաղաքական և թե տնտեսական կառույցների վրա:

    1970-90-ական թթ. հաշվոդական տեխնիկայի և կապի միջոցների բնագավառներում կատարված հեղափոխությունը թույլ տվեց կատարել անցում «արդյունաբերականից» դեպի «տեղեկատվական հասարակարգ»: Կարևոր է շեշտել այն հանգամանքը, որ վերջինս'իր կայացմամբ դուրս չի մղում և ոչ է| փոխարինում է իր նախորդին: Տեղեկատվությունը, որպես այդպիսին, չի է| կարող վտխարինել սննդին, հագուստին և բազմաթիվ այ| նյութական հասկացությունների: Այն պարզապես բարելավում է դրանց որակական հատկանիշները, ավելացնում մատուցվող ծառայությունների տեսականին:

    Ըստ Տարգովսկու /13 /, տեղեկատվական հասարակարգի խնդիրն է՝I. ի հաշիվ պաշարների արդյունավետ օգտագործման՛ զարգացնել

    արդյունաբերական հասարակարգը, կւ՚ստարելագործել ընթացող գործողությունները՜ լավագույնս բավարարելով օգտվողների պահանջները.

    I Տեղին է նչել. որ կիբեռնետիկայի հիմնադիր Նււրբերտ Վիները «Կիբեռնետիկա և հասարակություն» գրքում /12/ արդյունաբերական հասարակարգի կայւսցման մեջ առանձնացնում է երկու փուլ: Առաջինը համարում է էլեկտրականության ե շարժիչների հայտնադործումը, երկրորդը արդյունաբերական գործընթացների ավտոմատացման մեջ Էլեկտրոնային սարքերի կիրառումը:

    11

  • 2. ընդլայնել մարդու մտածողությունը, որի արդյունքում կցուցաբերվի համակարգված մոտեցում այնպիսի հարցերում, ինչպիսիք են’ կրթությունը, քաղաքականությունը, բիզնեսը, հանգստի կազմա- կերպումը. առողջապահությունը:

    Այսպիսով, տեղեկատվական հասարակարգը ոչ այլ ինչ է, եթե ոչ արդյունաբերական հասարակարգի օրինաչափ զարգացում, վերջինիս արտադրանք հանդիսացող համակարգիչների և կապի միջոցների գործւսոնման հետևանք: Այն բազմաճյուդ մի կառույց է, որի բաղկացուցիչ տարրերը սերտորեն փոխկապակցված են մեկմեկու (տե ս նկ. 1.1)/13/:

    1. Ինֆոգործարաններ. կուտակում, դասակարգում, և արտադրում են տեղեկատվական զանգվածներ: Ինֆոգործարանների դերում կարոդ են փնել տարածական դպրոցները, համալսարանները, համայնքները, կառավարությունները և այլն:

    2. Ինֆոխանութներ. առաջարկում են տեղեկատվական տարաբնույթ ապրանքներ և ծառայություններ, ինչպիսիք են'

    • էլեկտրոնային առևտուր, առանց խանութ այցեւելու' կարելի է ծանոթանա/. ապրանքի գնին, որակին, պատվիրել այն.

    * էլեկտրոնային փող. հնարավորություն է տայիս մատուցվող ծառայությունների

    դիմաց կատարել տարածական վճարումներ, արագացնում է դրամի շրջա

    նառությունը, հեշտացնում առևտուրը և բարձրացնում բանկային գործարք

    ների արագությունը: Գործառնական արդյունավետությամբ այն միտված է

    աստիճանաբար դուրս մղելու իր թւյթային համարժեքը.

    * էլեկտրոնային առողջապահություն, հիվանդի տարածական քննության և

    ախտորոշման հնարավորություն.• էլեկտրոնային գիտեփք. որպես կրիչներ հանդես են գափս թվային գրադարան

    ները, որոնք ապահովում են ինչպես էլեկտրոնային գրքերի, ամսագրերի, հոդ-

    12

  • վածների կուտակումը Լ պահպանումը, այսպես էլ դրանց տրամադրումն օցտվողներին:

    3. Տեղեկատվական գերմայրուղի. իրականացնում է բագմահաղորդամիջոցների (ձայն, տվյալ, նկար, շարժվող պատկեր) առաքումը հասցեատերերին:

    4. Կիբեոօգտվողներ. համակարգչային և տեղեկատվական գիտություններին հասու անձինք, ովքեր ունեն իրենց պայմանաբառնրը. Էլեկտրոնային դրամի օգնությամբ կարոդ են օգտվել ինֆոգործարանների արտադրանքից:

    5. Կիրեոտարածք!. ընդգրկում Է տեղեկատվական շտեմարաններ, ինտերնետա- յին Էջեր, մետատվյալներ, Է/եկտրոնային քննարկումների թերթեր, համակարգչային ծրագրերի արխիվներ և այլն: Օգտվողը պայմանաբառով կարոդ է մուտք ունենալ կիբեռ- տարածքի տարբեր տիրույթներ, ձեռք բերել անհրաժեշտ տվյալներ, աշխատել:

    Մարդկությունը միշտ էլ ձգտելէ իր մտավոր ներուժի մեծացմանը: Դեռես 1930-ական թթ. կեսերին, ֆանտաստ գրող Հերբերտ Ուելսն առաջարկում Էր ստեղծել «համաշխարհային ուղեղ», որում հնարավոր կլիներ կուտակել մարդկության ստեղծած գիտական ողջ արտադրանքը (կւսրեփ Է ասել' այսօր այդ կանխատեսումը գրեթե իրականանում Է): Իսկ Ջոն Նայսբիթն իր «Մեգաթրենդ» հայտնի գրքում /14/ արտահայտում Է այն կարծիքը, որ սկսած 1956 թվականից, ԱՄՆ-ում արդեն նկատվում Էին արդյունաբերականից դեպի տեղեկատվական տնտեսություն անցման միտումներ: Այնուհետև Նայսբիթը, պաշտպանելով տնտեսագետներ ԴանիելԲելի և Մարկ Փոլատի տեսակետները, այն կարծիքն Է հայտնում, որ եթե արդյունաբերական հասարակարգում ռազմավարական պաշարի դերում կապիտալն Է, ապա տեղեկատվականի դեպքում այդ տեղը գրավում են տվյալները: Ըստ այս մասնագետների' Միացյալ Նահանգների բիզնեսի հիմնական ուղղություններից մեկն Էլ դառնում Է տեղեկատվական տեխնոլոգիան: Ներկայիս ամերիկյան հասարակարգում աշխատաժամանակի 60 %-ը ծախսվում Է տեղեկատվական ապրանքների ե ծառայությունների մատուցման վրա: Այս բնագավառի մեկ այլ հայտնի մասնագետի' Եվգենի Գարֆիլդի տեսակետով' «անհրաժեշտ տվյալների արագ և հարմար առաքումը տեղեկատվական հասարակարգի բնականոն կարգավիճակն Է»/15/: Դեռևս 1950-ական թթ. սկզբներին Վիներն իր «Կիբեռնետիկա ե հասարակություն» գրքում արտահայտել Է հետևյալ միտքը. «Տեղեկատվության Էությունը ձևափոխման մեջ Է, այնպիսի ձևափոխման, որ հնարավոր լինի այն գնել ու վաճառել: Տեղեկատվությունը կգնահատվի ստանդարտ ամերիկյան չափանիշով' ազատ շուկայում իրի գինը որոշվում Է այն ապրանքի արժեքով, որի հետ հնարավոր Է փոխա-

    1 Աոաջինը Ուիլյամ Գիբւանն Էր. որ իր «Նեյրոմսւնսեր» գրքում կիրառեց կիբեոտարածք հասկացությունը:

    13

  • (հսկել»: Վինևրի այս ճտքերն ավելի քան այժմեական են. քանի որ մեր իրականության մեջ տեղեկատվությունդ դաոնում է տնտեսության շարժիչ ուժ:

    Ջանալով հետ չմնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներից՜ բազմաթիվ ւսւլ երկրներ ես բռնել են դեպի նոր հասարակարգ տանոդ ճանապարհր: Այսպես՛ 1983 թվականին ԱՍՆ կատարած այցի ընթացքում ճապոնիւսյի վարչապետ Նակասոնեն հայտարարեց, որ «բարձր տեխնոլոգիաներ տնօրինող ազգերը, ինչպիսին է նաև ճապոնիան. իրենց տնտեսության հետագա աճի համար պետք է հենվեն տեղեկատվական հասարակարգի վրա» /16/: Այս երոյթամ Նակասոնեն արտահայտել է այն միտքը, որ ճապոնիսւ- յի առաջատար արդյունաբերողներին անհրաժեշտ կլինի 20-30 տարի՜ տեղեկատվական հոսքերի կազմակերպման և կառավարման համար, միաժամանակ նշել է, որ տեղեկատվական տնտեսությունը ճապոնական հասարակարգի վրա կունենա նույն ազդեցությունը, ինչը ժամանակին ունեցան էլեկտրաէներգիան և ավտոմեքենան:

    Մեծ Բրիտանիայի արդյունաբերության և տեղեկատվական տեխնւդո- գիաների նախարար Բեյքերը 1982 թվականին բրիտանացի արդյունաբերողների առջև ելույթ ունենալիս հայտարարեց, որ արդի հասարակարգում արդյունաբերողները պետք Է «կամ ավտոմատացվեն, կամ լուծարվեն»: Մանրամասնելով իր միտքը' նա հիմնավորել Է, որ բարձր տեխնպոգիաներ չներդնող ձեռնարկությունները հինգ տարվա ընթացքում պարզապես դուրս կմղվեն շուկայից: Հավատարիմ այս գաղափարին՜ բրիտանական կառավարությունը 1982-ը հայտարարեց «տեղեկատվական տեխնոլոգիաների» տարի: 1978 թվականին Ֆրանսիան հրատարակեց իր «Համակարգչային տեխնոլոգիաների ազգային ծրագիրը»: Իսկ Ավստրալիայի գիտության նախարար Բարրի Ջոնսը փաստում Է հետևյալը. «Ավստրալիան տեղեկատվական հասարակարգ Է: Սեղանում մարդիկ ավելի շատ ընդգրկված են տվյալների հավաքման, կուտակման, տարածման բնագավառում, քան սննդի, արդյունաբերական ապրանքների, հանքանյութի արտադրության գործընթացում»: Շատ երկրների կառավարություններ, հասկանալով հարցի կարևորությունը. 1980-ականների կեսերից սկսեցին ընդունե| տեղեկատվական հասարակարգ կառուցելու ազգային ծրագրեր1: Իսկ Եվրոպական համագործակցության երկրները միավորվել են «Էլեկտրոնային Եվրոպա» ծրագրի շրջանակում/18/:

    ւ Այդ ծրագրերին ավելի մանրամասնորեն կարելի Է ծանոթանալ ՅՈՒՆ1;ՍԿՕ-ի ինտերնեսւային Էջից: Այււտեդ հավաքված են Աֆրիկայամ. արաբական պետություններում. Ասիայում. եվրոպական, հյոււփսսւմերիկյան, լատինաամերիկյան երկրներւսմ. ինչպես նաև Կարիրյան ավագանի պետություններում այդ ոււլւլությամր աւսրվլպ աշխատանքների նկարագրությունները '17/:

    14

  • Մեծ բիզնեսը նույնպես ակտիվորեն ներդրումներ Է կատարում բարձր տեխնո|ոգիաների բնագավառում: Որպես արդյունք, եթե բովանդակային շտեմարանների վաճառքից ստացված շահույթը 1960-ական թթ. կեսերին աննշան հր. 1980-ականների կեսերին (20 տարվա ընթացքում) այն հասավ1.2 միփարդ ղոլարի: Ծառայությունների այս եղանակը Էլեկտրոնային բիզնեսում ընդգրկված կազմակերպությունների համար ապւսհովում Է տարեկան 23 % շահույթի աճ /19/:

    Տեղեկատվական հասարակարգը նոր պահանջներ Է դնում հասարակության տարբեր շերտերի առջև, ստիպում մարդկանց վերաիմաստավորել և նորովի կազմակերպել իրենց աշխատանքը: Այդ պատճառով Էլ հւսսարա- կությունր պետք Է պատրաստ լինի նման անցման: Ուսումնասիրելով տարբեր երկրների ինֆորմատիզացիայի ազգային ծրագրերը կարելի Է կատարեք որոշ ընդհանրացումներ քննարկվոդ թեմաները բաժանելով հետևյալ հիմնական խմբերի.

    1. Կառավարության դերը2. Տեղեկատվության դերը և գինը տնտեսության մեջ3. Հեղինակային իրավունքի պաշտպանություն4. Նոր աշխատատեղերի բացում5. Ապագա տեղեկատվական մասնագետների կրթություն

    Կառավարության դերը: (Յուրաքանչյուր երկիր, ելնելով իր ֆինանսական միջոցներից, տվյալների հաղորդման ցանցի վիճակից, տեղեկատվության բնագավառի մասնագետների քանակից, զարգացնում Է տեղեկատվական տնտեսության կառուցման սեվւական մոդելը' մշակելով կառավարության դերն ու պարտականություններն այդ գործընթացներում: Այսպես՜ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում համալսարանները և տարբեր հիմնադրամներ, առւսնց պետության միջամտության, բազմամիլիարդ ներդրումների հաշվին ի վիճակի են իրականացնել ինֆորմատիզացիայի տարբեր ծրագրեր, ապա Հարավային Կորեան իր ծրագրերը կազմելիս շեշտը դնում Է պետական կենտրոնացված ֆինանսավորման վրա /19/: Ընդ որում, տնտեսական նման ռազմավարությունը, որը բնորոշ Է բավարար դրամական միջոցներ չունեցող երկրներին, ունի իր հիմնավորումը'

    ♦ նվազագույնի Է հասցվում աշխատանքների կրկնությունը տարբեր կազմակերպությունների կողմից.

    ♦ հեշտանում Է աշխատանքի վերահսկումը.♦ մեկ կազմակերպության կողմից արտոնագրված տարբեր փաս

    տաթղթերի ե նյութերի ձեռք բերումը օգտագործելի Է դառնամ ծրագրի բոլոր մասնակիցների համար, որը և տալիս Է նյութական միջոցների տնտեսում:

    15

  • Ուսումնասիրելով զարգացած երկրների ինֆորմատիզացիայի ծրագրերը' կարելի է նշել, որ կառավարությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումից ակնկալում են հետևյալը.

    .* Կրճատել պետական պաշտոնյայի և քաղաքացու միջև եղած հեռավորությունը՜ խրախուսելով վերջինիս ակտիվ մասնակցությունը կառավարման գործընթացներին, ապահովել կառավարական որոշումների ընդունման առավել թափանցիկություն:

    ♦ Ոհժեղացնել կապը կենտրոնական և տեղական կառավարման մարմինների միջև:

    ♦ Պետական մարմինների գործողությունների դաշտում ապահովել քաղաքացու «իմանալու իրավունքը», որը և կբերի «բաց կառավարության»:

    Տեղեկատվության դերը տնտեսության մեջ: Տեղեկատվական հասարակարգի կւսյացման մեջ կարևորվում է նաև երկրի տնտեսական քաղաքականության դիրքորոշումը տեղեկատվության գնահատման առումով' որոշելով բարձր տեխնոլոգիաների դերը նոր աշխատատեղերի բացման, արդյունաբերության տարբեր ճյուղերում լրացուցիչ ներդրումների խթանման հարցերում, ինչպես նաև գործւււնեությւսն այն ոլորտների հայտնաբերման ուղղությամբ, որոնցում առկա են տեղեկատվական արժեքավոր շտեմարաններ: Նախագծվում և պլանավորվում է երկարաժամկետ և կարճաժամկետ գործողությունների ռազմավարություն' երկիրը համաշխարհային տեղեկատվական ենթակաոուցվածքին ինտեգրելու, կապի միջոցները բնակչությանը մատչելի դարձնելու նպատակով: Հստակեցվում են այն կազմակերպությունների պարտականություններն ու արտոնությունները, որոնք տեղեկատվական ենթակառուցւխւծքի զարգացմանն ուղղված ներդրումներ են կատարում:

    Հեղինակային իրավունքի պաշտպանություն: Մշակվում է նորմատիվ- իրավական փաստաթղթերի այն համախումբը, որով հնարավոր կփնի տվյալ երկրում ստեղծված տեղեկատվական շտեմարանները պաշտպանել անօրինական պատճենահանումներից: Միաժամանակ պատրաստվում են հեղինակային իրավունքը խախտողների նկատմամբ կիրառվող օրենսդրական ակտեր:

    Նոր աշխատատեղերի ստեղծում: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեծագույն նվաճումը նոր աշխատատեղերի բացման հաշվին սոցիալական լարվածության թուլացումն է: Համաձայն մասնագետ-հետազոտողների փաստական տվյալների /20 /' տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ներկայումս առկա են հետևյալ թավաւր աշխատատեղերը.

    ԱՄՆ - 346000

    16

  • Գերմանիա - 60000Կանադա - 20000/30000Մեծ Բրիտւսնիա - 20000ա շ խ ա ր հ ու մ - 600000Ըստ նույն հետււպոտոդների գիտական կանխատեսման տեղեկատվա

    կան մասնագետների պահանջարկի աճը առաջիկայում կունենա հետևյալ պատկերը.

    ♦ Մեծ Բրիտանիայում 2004 թ." 250 հագար.♦ Ողջ Եվրոպայում 2004 թ.11.6 միլիոն.♦ ԱՍՆ-ում 2006 թ. 2 միլիոն:Նշված թվերը, փաստորեն, նոր աշխատատեղերի բացման և, հետևա

    բար, «նոր աշխարհում» սոցիալական լարվածության թուլացման մունետիկներն են և գալիս են հերքելու այն մտայնությունը, թե տեխնիկայի զարգացման արդի տեմպերը մարդուն, որպես աշխատուժի, դուրս կմղեն ասպարեզից: Դեռ ավելին, արդեն ողջ աշխարհում նոր մտածելակերպով մասնագետների կրթումը և բարձր տեխնոլոգիաների զարգացումը դիտվում է որպես մեկ ընդհանուր խնդիր:

    Տեղեկատվական մասնագետների կրթության: Սահմանվում են այն մոտեցումները, որոնք ապահովելու են տեղեկատվության կազմակերպման բնագավառում երկրի ապագա կառավարողների կրթումը: Հստակեցվում է գրադարանների դերը այս գործընթացում՜ վեր հանելով «սովորող հասարակարգի» կառուցմանն անհրաժեշտ նախադրյալները:

    Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական հասարակարգի ստեղծման հիմնական նպատակները կարելի է բնութագրել հետևյալ կերպ.

    1. Ապահովել Հայաստանի միացումը համաշխարհային տեղեկատվական գերմայրուդուն:

    2. Ձևավորել ժամանակի իրական մասշտաբում (առցանց կամ օն- լայն) գործող բովանդակային շտեմարաններ:

    3. Ընդունել իրավական-նորմատիվ ակտեր, որոնք կապահովեն Հա յաստանի համարժեք անդամակցումը համաշխարհային տեղեկատվական տարածքին, կպաշտպանեն էլեկտրոնային արտադրանք թողարկողների հեղինակային իրավունքները և կնպաստեն Հայաստանում էլեկտրոնային առևտրի տարածմանը:

    4. Հանրապետության տարածքում ստեղծել հեռահաղորդակցման ա- րագ, հուսալի և բարձրարտադրողական ցանց, որը կդյուրացնի բարձր տեխնոլոգիաների և նոր ներդրումների հոսքը:

    Հայաստանի կառավարությունը, նկատի ունենալով երկրռւմ տեղեկատվական հասարակարգի կառուցման կարևորությունը, տեղեկատվական

    17

  • տեխնոլոգիաների ոլորտը ճանաչել է տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը և ամրագրել ներկա ծրագրերում /21/: Ընդունվել է այն իրողությունը, որ տեղեկատվական տեխնոլոգիաները, տնտեսության ժամանակակից ենթակաոուցվածք լինելուց բացի, առանձնահատուկ դեր ունեն նաև միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման, տեղեկատվական հասարակության կայացման, տնտեսության այլ ճյուղերի խթանման ե ներդրումների ներգրավման գործընթացներում:

    Տարբեր երկրների ինֆորմատիզացիայի ծրագրերը, անկախ այղ երկրների քաղաքական ուղղվածությունից, ֆինանսական միջոցներից ու մասնագետների որակավորումից, ունեն մեկ ընդհանրություն՛ որպես հիմնական և առաջնային աշխատանք ընդգրկում են թվային գրադարանների ստեղծումը1:

    «Թվային գրադարանների նախաձեռնություն» ծրագիրը կազմվել է 1994 թ. ԱՄՆ-ում: Մասնակիցներն էին՜ Գիտության ազգային հիմնադրամը, Ընդլայնված պաշտպանական հետազոտական նախագծերի գործակալությունը, Մարդկային զարգացման ազգային հիմնադրամը, Կոնգրեսի գրադարանը, ԱՄՆ բժշկության ազգային գրադարանը. Տիեզերագնացության ազգային գործակալությունը, Ազգային արխիվները, Սմիթսոնյան հաստատությունը, Թանգարանային ե գրադարանային ծառայությունների ինստիտուտը: Ներկայումս այդ ծրագրին համագործակցում է նաև Եվրոպական միությունը /25, 26/:

    Մտորե բերված են թվային գրադարանի' ավանդականի համեմատ ունեցած մի շարք առավելությունները:

    1. Ընթերցողի աշխատանքային սեղանի մոտեցում գրադարանային հավաքածուին: Ավանդական գրադարանից օգտվելու համար ընթերցողը պարտադիր պետք է կտրվի աշխատանքից, ժամանակ ծախսի և գնա գրադարան: Հնարավոր է, որ պահանջվող նյութը չլինի գրադարանում, միջգրադարանային բաժնույթն էլ չաշխատի: Իսկ եթե ընթերցողին շտապ պետք է այն, ապա ի՞նչ անել այս դեպքում: Թվային գրադարանը զերծ է այս թերություններից: Բավական է ունենալ համակարգիչ, որը միացված է համակարգչային որևէ ցանցի, և թվային գրադարանն արդեն ձեր աշխատանքային սեղանին է:

    2. Տեղեկատվության որոնման ե դիտման հնարավորություն՛ նյութի ցանկացած հատկանշական տարրով: Թղթային նյութերը հարմար են կարդալու համար, սակայն նրանցում աոկա տեղեկությունների որոնումը բավականին բարդ ե աշխատատար գործընթաց է: Մինչև օրս ստեղծված որոն-

    1 Հանրապետությունում թվային գրադարանների կառուցման մի շարք հիմնահարցերի մասին գրականությունը ւոե՚ս «Հղումների ցանկում» /22, 23, 24/՛:

    18

  • ման մեխանիզմները (այբբենական և առարկայական քարտարաններ, դասակարգման տարբեր աղյուսակներ) չեն երաշխավորում փնտրման արդյունքների ճշգրտությունը: Այս տեսակետից համակարգչային փնտրումներն անհամեմատ ավեյի կատարյալ են, ե գնալով այս ընթացակարգերը կատարեյագործվում են:

    3. Տեղեկատվության մատչելիություն բոլորի համար: Շատ գրադարաններ ե արխիվներ ունեն հավաքածուներ, որոնք իրենց բնույթով հաճախ եզակի են: Նման նյութերով աշխատելու համար հետազոտոդն.ստիպված է այցելել այդ կառույցները, միայն հատուկ թույլտվությամբ օգտվել դրանցից (երբեմն էլ դրանք գտնվում են այլ երկրներում): Հաճախ էլ հարկադրված է ւինում հերթագրվել, քանի որ տվյալ պահին նյութը կարող է զբաղված լինել: Թվային գրադարանում այս խնդիրն ունի հասարակ լուծում՜ նյութը պատճենահանվում է համակարգչի հիշողության մեջ, որից հետո թվային պատճենը միաժամանակ մատչելի է դառնում բոլորին' անկախ օգտվողի գտնվելու վայրից:

    4. Տեղեկատվության արդիականության ապահովում: Շատ նյութեր հաճախ հարկ է լինում թարմացնել: Թղթային կրիչների դեպքում դա կապված է ժամանակի և նյութական միջոցների մեծ ծախսերի հետ, հին հրատարակություններն էլ զուգահեռաբար տեղ են գրավում դարակներում: Մինչդեռ համակարգչային տեղեկատվությունն արդիական պահելն անհամեմատ հեշտ է: Այդ է պատճառը, որ ներկայումս աշխարհի շատ գրադարաններ ձեռք են բերում հանրագիտարանների, բառարանների, տեղեկատու հրատարակությունների թվային տարբերակներ: Իսկ հրատարակչի կողմից արվող ուղղումների և լրացումների թվային համարժեքներն առանց որևէ դժվայտւթյան ուղղակիորեն տեղադրվում են համակարգչի մեջ' խնայելով թե՜ ժամանակ, թե՜ թուղթ, թե' տարածք:

    5. Տեղեկատվության մշտական մատչելիություն: Թվային գրադարանի դռները ընթերցողի առջև երբեք փակ չեն փնում, ունեն շուրջօրյա, շուրջ- տարյա մատչելիություն: Նյութերը երբեք զբաղված կամ վնասված չեն, միշտ գտնվում են պահանջվող տեղում, չկան պատռված էջեր:

    6. Տեղեկատվության մատուցման նոր եղանակների ի հայտ գալր: Թվային գրադարանում հնարավոր է միաժամանակ օգտվել հիպեր- տեքստից, տեսալսողական նյութերից, մասնակցել գիտաժողովների և քննարկումների:

    19

  • ԹՎԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

    Թվային գրադարանի ստեղծման գաղափարը ծագել է էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործմանը զուգընթաց, դեռևս 1940-ական թվականներին: Այսպես' ԱՄՆ Գիտական, հետազոտական և զարգացման գործակալության այն ժամանակվա տնօրեն Վաննեվար Բաշը «Ատլանտիկ Մոնթլի» ամսագրի 1945 թ. հուլիսի համարում հրատարակեց «Ինչպես որ կարծում էինք» հոդվածը, որտեղ կանխատեսումներ էին արվում ապագայի գրադարանների մասին: Փաստորեն շուրջ 50 տարի առաջ արդեն առաջարկվում էր հաշվիչ մեքենաները կիրառել գիտական հրատարակությունների էլեկտրոնային տարբերակների կուտակման, պահպանման և հետագա օգտագործման նպատակով1: Բուշն իր մեքենային պայմանականորեն անվանում է «մեմեքս», որն իր հատկանիշներով նման էր ներկայիս անհատական համակարգչին: Այս մեքենան պետք է կարողանար հիշել գրքերի մասին տվյալներ, բովանդակությունը, ինչպես նաև կատարեր դասիչավոր- ման աշխատանքներ:

    1965 թ. Լիկլայդերն առաջարկեց թվային գրադարանի իր հայեցակարգը /28/: Նա կանխագուշակումներ կատարեց, թե ինչպիսի՞ն կլինի ապագայի գրադարանը 30 տարի անց, այսինքն' 1995 թվականին: Սկզբունքորեն կարող ենք ասել, որ նրա բոլոր կանխագուշակումները որոշ վերապահումներով իրականացել են:

    1960-ական թթ., երբ հաշվողական տեխնիկան հետազոտական լաբորատորիաներից նոր-նոր էր մուտք գործում կյանք, թվային գրադարանի ստեղծման գաղափարը խիստ հեղավւոխական և անիրականանալի էր թվում: Հիմնական խոչընդոտներն էին' տեխնիկական միջոցների բարձր գները, ցածր հուսալիությունը, ինչպես նաև համակարգչային ցանցերի բացակայությունը: Այդ պատճառով էլ աշխատանքներն առավելապես ունեին հետազոտական բնույթ (օրինակ' ԱՍՆ Կոնգրեսի գրադարանի պատրաստած մեքենաընթեոնեւի ՄԱՐԿ ֆորմատը կամ Օհայո նահանգի համալսարանական գրադարանների մշակած համահավաք քարտարանի նախագիծը):

    Վերջին 30 տարում համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում տեղի ունեցած բոան փոփոխությունները թույլ տվեցին նորովի մոտենալ թվային գրադարանի գաղափարին' ձեռնամուխ լինելով դրա իրականացմանը:

    1 11յդ հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ «Ատլանտիկ Մոնթփ» ամսագրի էլեկտրոնային արխիվից /27/:

    20

  • Իսկ տեխնիկական ի՞նչ նորամուծությունների շնորհիվ էր, որ հնարավոր դարձավ սկսել տեղեկատվության պահոցների թվայնացումը:

    ♦ էլեկտրոնային հիշող սարքերը դաոնում են ավելի էժան, քան թաղթը:է|եկտրոնային հիշողության արժեքը, տասնամյա կտրվածքով, միտում ունի 30 % նվազման: 1987 թ. արդեն օպտիկական կրիչի վրա պահվող տեղեկատվության արժեքն ավելի ցածր էր, քան թղթային համարժեքինը: ճիշտ է, թվային տեսապատկերների, բարձր որակի ձայնային արխիվների ստեղծումը դեռևս թանկ է, սակայն, նկատի ունենւպով հիշող սարքերի գների շեշտակի անկումը, կարելի է ենթադրել, որ հաջորդ տասնամյակում տեխնիկական միջոցների գնե- րը խոչընդոտ չեն փնի գրադարանային ֆոնդերի թվայնացման համար:

    • Անհատական համակարգիչների լայն տարածումը: Թվային գրադարանի հիմնախնդիրը հանրության տեղեկատվական պահանջների արագ և որակյալ բավարարումն է, որն անհնար կփներ ա- ռանց անհատական համակարգիչների լայնամասշտաբ կիրառման: Գրասեղանային, ինչպես նաև դյուրակիր համակարգիչճերի զանգվածային թողարկումը ե դրանց գների անընդհատ նվազումը նպաստում են թվային գրադարանների տարածմանը:

    * Համակարգչային պաստառների (մոնիտորնհր) կատարելագործումը: Հիշող սարքերի գների նվազումը և անհատական համակարգիչների լայն տարածումը դեռևս բավարար նախադրյալներ չեն թվային գրադարանի ստեղծման համար: Ընթերցողը նյութը պետք է կարդա համակարգչի պաստառից, հետևաբար դրանք էրգոնոմի- կական1 տեսակետից պետք է լինեն հաճեփ և աչքերը չհոգնեցնող: Ներկայիս պաստառները գնալով կատարելագործվում են: Ապագայում նրանք կունենան ավելի բարձր որակ, և մարդը տարբերություն չի զգա' թղթից կամ պաստառից կարդալիս:

    • Բարձր արտադրողական ցանցերը մատչեփ են դաոնում սովորական շահագործողներին: 1990-ական թթ. ընթացքում Ինտերնետն ունեցավ աննախադեպ աճ: Համակարգչային ցանցերն այժմ առկա են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, դրանք կապված են ի- րար հետ, իսկ գրադարաններն այդ ցանցերի անբաժանելի մասնիկներն են: Ցանցային ծառայությունների որակն ունի անընդհատ

    1 էրգոնոմիկա [> հուն, ergon' աշխատանք + ոօաօտ՝ օրենք] - գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է աշխատանքային գործընթացները' աշխատանքի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով:

    21

  • աճի. իսկ առաջարկվող ծառայությունների գները' նվաղման միտում: Այդ է պատճառը, որ ներկայումս շատ երկրներում անհամեմատ ավելի էժան է նյութերի առաքումը ոչ թե թղթային կրիչների, այլ դրանց թվային պատճենների տեսքով:

    ♦ Տարածքների խնայողական օգտագործում: Խոշոր գրադարանները նյութական մեծ ներդրումներ պահանջող կառույցներ են: Նույնիսկ զարգացած երկրների համար հանրային գրադարանների պահպանումը (որոնք հիմնականում սնվում են պետական բյուջեից) գնալով դժվարանում է: Հետազոտությունները ցույց են տվել /29/, որ գրադարանային շենքի (կոյուղի, էլեկտրաէներգիա, սան- մաքրում, ջեռուցում, հակահրդեհային միջոցներ, օդափոխություն և այլն) պահպանման ծախսերը կազմում են նրա բյուջեի 25 %-ը:

    Շատ գրադարանների շենքերն ու կահավորանքը հնացած են, ե դրանք կարգի բերելու համար պահանջվում են զգալի կապիտալ ներդրումներ: Ֆոնդերի շարունակական համալրման հաշվին' գրադարաններն աճող կառույցներ են ե պահանջ ունեն տարածքների անընդհատ ընդլայնման, որը նույնիսկ ֆինանսների առկայության պայմաններում էլ հաճախ անհնար է' ագատ տարածքների բացակայության պատճառով: Թվային գրադարանների պարագայում, սակայն, մեծ տարածքների անհրաժեշտություն չկա:

    Հայաստանյան գրադարանային հանրությունը ես ձեռնամուխ է եղել թվային գրադարանի գաղափարի իրագործմանը, ուստի անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները:

    Թվային գրադարաններում շատ է կարևորվում ստանդարտների դերը: Տարբեր գրադարաններում ստեղծված էլեկտրոնային փաստաթղթերի համատեղելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է խստորեն հետևել Ստանդարտացման միջազգային կազմակերպության ընդունած համաձայ- նագրերին: Ավելին, անհրաժեշտ է ազգային ստանդարտները համաձայնեցնել միջազգայիններին: Միայն այս դեպքում է, որ ծրագրատեխնիկա- կան ապահովման շուկայում ընթացող անընդհատ փոփոխությունների և կատարելագործումների, ինչպես նաև թվային գրադարանների կառուցման ու շահագործման համար նախատեսված ստանդարտների փոփոխության պարագայում հնարավոր կ|ինի ապահովել տեղեկատվական շտեմարանների անխափան փոխհամագործակցությունը: Օրինակ, այցելելով Կանադայի Ազգային գրադարանի ինտերնետային էջ և տեղաշարժվելով դեպի «Ատանդարտներ» բաժինը /30/, կարելի է պատկերացում կազմել «Կանա- դական թվային գրադարան» նախագծում օգտագործվող ստանդարտների քանակի և ուղղվածության մասին: Օգտագործվող ստանդարտների քանակը, որը գերազանցում է 90-ը, ըստ ուղղությունների ունի հետևյալ տեսքը'

    ♦ Ինտերնետ և հաղորդակցության միջոցներ - 12

    22

  • ♦ Տվյալների միջմեքենայակսւն փոխանակում և ֆորմատներ - 44♦ Սնտատվյալներ - 6♦ Տեղաբաշխումներ - J 1♦ Տեղեկատվության փնտրում և արտածում - 11♦ Տեղեկատվության գրանցում հիշող սարքերի վրա - 7

    Հաջորդ կարևոր ուղղությունը կապված է ֆինանսական ծախսերի հետ: Թվային գրաղարան ստեղծեփս հարկ է յինում զբաղվել ֆոնդերի թվայնաց- մամբ, տվյւպների .վերաձևավորմամբ, ոստայնի հանգույցների նա- խագծմամբ և սպասարկմամբ, էլեկտրոնային պաշարների սւրւոոնագր- մամբ, ծրագրատեխնիկական ենթակաոուցվածքի անխափան աշխատանքի ապահովմամբ, աշխատակազմի գիտելիքների կատարելագործմամբ: Սրանք պահանջում են նյութական միջոցների զգալի ներդրումներ: Ուստի անհրաժեշտ է' մինչև աշխատանքներն սկսելր պատկերացնել սպասվող ծախսերը, ակնկալվող աշխատւսփուլերի ծավալները և տևողությունը:

    Հեղինակային իրավունքի առկայությունը շատ դեպքերում կարող է գրադարանին թույլ չտալ թվայնացումն սկսել, քանի որ առկա նյութերի մեծ մասը, արտոնագրված լինելով, թվայնացման համար կարող է արգելվել: Սա շատ կարևոր խնդիր է, որը գրադարանները պետք է փորձեն լուծել օրենսդրորեն՜ հենվելով միջազգային փորձի և առկա իրավական ակտերի վրա:

    Թվային գրադարան ստեղծելիս կարևոր հանգամանք է նաև օգտվողների պահանջների և կարիքների հաշվառումը: Պետք չէ առաջնորդվել «եկեք ստեղծենք, և օգտվողներն իրենք կգան» սկզբունքով: Ընդհակառակը, անհրաժեշտ է հետազոտել ե հասկանալ, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն օցտվողները թվային գրադարաններից, ի՞նչ տեսքով կցանկանային հաղորդակցվել բովանդակային շտեմարանների հետ, ծառայությունների ինչպիսի՞ ցանկ է հարկավոր նրանց, և վճարման ի՞նչ մեխանիզմներ են գործելու առօրյա աշխատանքի ընթացքում: Առանձնակի ուշադրություն է պահանջում ֆիզիկական արատ ունեցող օգտվողների պահանջների բավարարումը: .

    Չնայած մոտեցումների ողջ բազմազանությանը, այնուամենայնիվ թվային գրադարանների ստեղծման գործընթացը, թե՜ տեսականորեն, թե՜ գործ- նականորեն, զարգանում է լայն թափով:

    23

  • Տեղեկատվությունն ունի արժեք, եթե'• ա յն մատչեւի է

    • ըԱթեոնեւի է և հասկանա/ի* դրանից կարելի է ստանալ նոր գիտելիք

    2. Ի՞ՆՉ է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    Տեղեկատվություն կամ ինֆորմացիա հասկացությունն ունի ընկալման շատ լայն ընդգրկում և գիտնականների ու մասնագետների կողմից մեկնաբանվում է տարբեր տեսանկյուններււվ: Դեռես վաղ անցյալում փորձել են գնահատել այն' առաջարկելով չափման տարբեր մեխանիզմներ: Եվ քանի որ տեղեկատվությունը սերտորեն կապված է գրադարանի հետ. ուստի աշխատենք տալ նրա ընդհանուր բնութագիրը:

    20-րդ դարասկզբիս հեռագրի, հեռախոսի ե ապա ռադիոյի ու հեռուստացույցի ստեղծումը բերեց հաղորդվող տվյալների քանակի չափման անհրաժեշտությանը: Որոշ գիտնականներ (Ֆիշեր, Նայկվիստ, Հարթլի, Սցիլարդ) 1920-1930 ական թվականներին առաջարկեցին տեղեկատվության չափման տարբեր բնութագրիչներ: Սակայն «ինֆորմացիայի տեսություն» գիտական ուղղությունը հիմնականում սկզբնավորվեց 1948 թվականին, երբ ամերիկացի մաթեմատիկոս ե ճարտարագետ Կլոդ Շենոնը, որի ուսումնասիրությունների հիմնական թեման կապի գծերով տեղեկատվության հաղորդման հնարավորությունների հետազոտումն էր, հրատարակեց իր «Կապի մաթեմատիկական տեսություն» հիմնարար աշխատությունը /31/: Այստեղ նա տվեց տեղեկատվության քանակի հավանակւսնային-վիճակագրա- կան սահմանումը, առաջարկեց կապուղիներով տեղեկատվության հաղորդման սխեմա, ձևակերպեց տեղեկատվության կոդավորման, կապի գծերի թողունակության, ինչպես նաև աղմուկակայունության վերաբերյալ տարբեր թեորեմներ (Շենոնի մոդելը բերված է նկար 2 .1-ում):

    Նկ. 2.1 Տեղեկատվության հաղորդման Շենոնի մռդեւը

    24

  • Տեղեկատվության քանակական հատկանիշները: Տեղեկատվության հե- ոահաղորղման գործընթացում կարևորվում է ընդունող կողմին տվյալները հնարւսվորինս արադ և անսխսդ հասցնելը: Որպես հաղորդագրության աղբյուր կարող է հանդես գալ մարդը կամ որևէ տեխնիկական սարք: Կապուղին այն միջավայրն է (էլեկտրամագնիսական դաշտ, մետաղալար, թուղթ և այլն), որով տեղեկատվությունը փոխանցվում է հաղորդողից ընդունողին: Քանի որ կապի գծերում միշտ առկա են կողմնակի ազդանշաններ, որոնք կարող են խաթարել փոխանցվող տվյալների իսկությունը, ուրեմն տվյալներն անհրաժեշտ է կոդավորել մինչև հաղորդումն առաքեւը: Արդյունքում, հաղորդվող տվյալների քանակը մեծանում է, այսինքն հիմնական հաղորդումը ձևափոխվում է ազդանշանների, դրան կցվում են ստուգիչ նիշեր, և նոր միայն առաքվում կապի գիծ: Այս ամենն իրականացնում է կոդավորող սարքը: Կախված առաքվող տվյալների կարևորությունից օգտագործվում են կոդավորման տարբեր ընթացակարգեր: Որքան բարձր է հաղորդման ճշտությունը, այնքան ավելի շատ լրացուցիչ նիշեր են կցվում հիմնական տեքստին: Ընդունող կողմում ստացված ազդանշանները ենթարկվում են ա- պակոդավորման, այսինքն՜ կցված պաշտպանիչ-ստուգիչ նիշերը հեռացվում են, և նոր միայն հաղորդման տեքստը հանձնվում է հասցեատիրոջը: Կոդավորիչ և ապակոդավորիչ սարքերի միջև փոխանակվող ագդանշաննե- րր կարող են լինել կամ էլեկտրական իմպոզսների (ռադիուպիքներ, հեռախոսային ազդանշաններ), կամ թվային ազդանշանների (բիթեր) տեսքով: Շարադրվածից պարզէ, որ հաղորդվող տվյալներն ունեն ինչպես քանակական, այնպես է[ որակական բնութագրիչներ, և անհրաժեշտություն է առաջանում գնահատեւ դրանք: Շենոնը, օգտագործելով հավանականությունների տեսությունը, տեղեկատվության քանակի գնահատման համար սահմանեց բանաձևեր: Մինչև այդ բանաձևերին ծանոթանալը՛ դիտարկենք հավանականությունների տեսության հիմնական հասկացությունները:

    Հավանականությունների տեսությունը մաթեմատիկայի մի ճյուղ է, որն ուսումնասիրում է պատահական երևույթների օրինաչափությունները: Հավանականություն հասկացությունն ընդհանրապես օգտագործվում է, եթե նկարագրվող իրավիճակում առկա է անորոշություն: Այսպես, ենթադրենք ունենք սափոր, որտեղ կան երկու նմանատիպ գնդիկներ, մեկը' սև, մյուսը՜ սպիտակ: Եթե անհրաժեշտ է սափորից հանել միայն մեկ գնդիկ, ապա ունենք անորոշություն՜ դուրս հանվող գնդիկի գույնի նկատմամբ: Անորոշության չափը համեմատական է գնդիկների քանակին, իսկ սև կամ սպիտակ գնդիկի դուրս գալու հավանականություններն իրար հավասար են և կազմում են մեկ երկրորդ: Հավանականության դասական սահմանումը հիմնված է հավասարահնարավոր պատահարների գաղավւարի վրա: Սի քանի պատահարներ տվյալ փորձում հավասարահնարավոր են, եթե հիմք չկա

    25

  • պնդելու, թե նրանցից մեկի հանդես ւ|ւսլը գերադասելի I; մյուսների համեմատությամբ /32/: Եթե վերը բերված օրինակում փորձարկողը հանել է գնդիկը ե հայտարարել, որ այ՜ն սե է, ապա վստահորեն կարող ենք ասել, թե հանվող հաջորդ գնդիկը սպիտակն է: Փաստորեն, վւորձի արդյունքում ստացած տեղեկությունը, նվազեցնելով աոկա անորոշության չւսվւը, հասցնում է զրոյի: Իսկ եթե փորձարկողը հանել է գնդիկը ե հայտարարել, թե սավւորում մնաց միայն մեկ գնդիկ, ապա անորոշության չափը մնում է նույնը: Նորից սև կամ սպիտակ գնդիկի դուրս գալու հավանականությունը մեկ երկրորդ է: Այստեղից հետևություն, եթե ինչ-որ երևույթի կամ սաարկայի մասին մեր պատկերացումներն անորոշ են և, նոր տվյալներին զուգընթաց, դրանք շարունակաբար հստականում են, սա նշանակում է, որ տեղեկությունների ստացմանը համընթաց առկա անորոշությունը գնալով պակասում է: Այս դեպքում ստացվող տեղեկատվությունն ունի արժեք: Իսկ եթե մեզ ուղարկվող տվյալները ոչ մի նոր բան չեն տափս և չեն պակասեցնում անորոշության չափը, ապա ստացվող տեղեկությունները մեզ համար անարժեք են:

    Օգտվելով հավանականությունների տեսությունում կիրառվող տերմիններից՛ գնդիկը պարբերաբար սափորից հանելու գործողությունը կարող ենք անվանել պատահար, իսկ փորձի ընթացքում մեր կանխատեսած արդյունքը՜ բարեհաջող պատահար: Պատահարի հանդես գալու հավանականությունը (P) որոշվում է փորձի ընթացքում բարեհաջող պատահարների քանակի հարաբերությամբ՜ բոլոր փորձարկումների քանակին: Տարբեր փորձեր անորոշության տեսակետից համեմատելու համար Շենոնը մտցրեց ա- նորոշության աստիճանի գաղավւարը, որը ինֆորմացիայի տեսության մեջ ընդունված է անվանել էնտրոպիա: Այն լոգարիթմական կախվածության մեջ է հավանականությունից և նշանակվում է H տառով:

    Եթե A փորձն ունի s հնարավոր ելքեր՜ А^А2,...,А8 համապատասխանР(А]),Р(А2).....P(AS) հավանականություններով, ապա, համաձայն Շենոնի.այդ վւորձի մեջ պարունակվող էնտրոպիան հավասար է

    H ֊4 P ( A , ) b g P (A ,)

    Եըբ P =1, էնտրոպիան հավասար է զրոյի: Սա նշանակում է, որ պատահարն' իր մեջ ոչ մի անորոշություն չի պարունակում: Օրինակ՜ ենթադրենք, թե սափորում ունենք երկու գնդիկ, մեկը՝ սև, իսկ մյուսը' սպիտակ: Այն բանի հավանականությունը, որ փորձի արդյունքում հանված գնդիկը կփնի կամ սև, կամ էլ սպիտակ, հավասար է մեկի: Այսինքն' մենք հաստատապես գիտենք, որ երկու գույնի գնդիկներից որևէ մեկն անպայման դուրս կգա:

    26

  • Հ ե տ և ա բ ա ր ոչ մի անորոշություն չկա, և փորձի արդյունքում ոչ մի նոր բ ա ն չենք պարցում:

    Երբ P = 0. էնտրոպիան հավասար Է անվերջության: Սա նշանակում Է. որ պատահարն իր մեջ անսահման մեծ անորոշություն Է պարունակում, և որը փորձի արդյունքում անհնար Է փոքրացնել: Օրինակ ենթադրենք, թե սափորում ունենք սև և սպիտակ գնդիկներ: Այն բանի հավանականությունը, թե փորձի արդյունքում հանված գնդիկը կյ]ւնի կարմիր, հավասար Է գրոյի: Այսինքն վւորձի արդյունքում կարմիր գույնի գնդիկ երբեք դուրս չի գա:

    Տարբեր եյքեր ունեցող փորձերի մեջ ամենամեծ Էնտրոպիան ունի այն, որի բոլոր ելքերը հավասարահնարավոր են: Եթե լոգարիթմը վերցվում Է երկու հիմքով (Log2), ապա որպես անորոշության չափման միավոր հանդես Է qiuijiu բիթը: Ասվածը փորձենք բացատրե| հետևյալ օրինակով: Ենթադրենք պետք Է գուշակել, թե 1,2, 3, 4, 5, 6, 7, 8 թվերից ո՞րն Է պահված մտքում: Դիցուք ասել ենք 1, և մտապահվածը այդ թիվը չէ: Արդյունքում անորոշությունը փոքրացավ (-Log28)-]ig մինչև (-Log27), քանի որ մտապահված թիվը պետք է արդեն վւնտրեյ 2-ից 8 թվերի տիրույթում: Եթե շարունակենք թվարկել 2, 3, ապա 4 թվերը ե չգուշակենք արդյունքը, ապա ւցւսրգ է, որ մտապահված թիվը գտնվում է 5-ից 8 թվերի տիրույթում: Անորոշության չափը կվտքրանա մինչև (-Log24): Սկգբնակւսն անորոշության, այն է՜ (-Log28 = -3), ե վերջնական անոյւոշության' (-Log24 = -2) միջև եղած տարբերությունը հավասար է մեկ բիթի:

    Հետեյւպ տարբերությունըI (А, В) = Н (В ) - Н Л (В)

    ցույց է տափս, թե ինչքանն է փոքրացել В վւորձի էնտրոպիան, երբ կատարվել է А փորձը: Այլ կերպ ասած, I (А, В)-0 ցույց է տայիս, թե А փորձը կա- տարելիս ի՞նչ քանակի տեղեկություն ենք ստացել В փորձի մասին: Հենց այս մեծությունն էլ անվանում են А վւորձի մեջ պարունակված տեղեկատվության քանակություն՝ В փորձի նկատմամբ: Այս բանաձևը թույլ է տւսփս հաշվել ստացած տեղեկատվության չւսվւը:

    Տեղեկատվության քանակի գնահատման հարցում, բացի Շենոնի մշակած հավանականային-վիճակագրական տեսությունից, կան նաև այլ մոտեցումներ: Դրանցից ամենահայտնին Կոլմոգորովի մշակած էպսիլոն- էնտրոպիայի տեսությունն է, որը հիմնված է ոչ հավանականային մեթոդների վրա:

    Տեղեկատվության որակական հատկանիշները: Ինչպես նշել է Ուեյվերը /31/, Շենոնի տեսությունը միայն գնահատում է տեղեկատվության քանակական հատկանիշները: Մյուս երկու՜ որակական ե արդյունավետության

    27

  • հատկանիշների գնահատումն այդ տեսությամբ հնարավոր ՝է: Որակական հատկանիշները բնութագրում են, թե արդյոք ընդունող կոդմի համար տեղեկատվությունը հասկանալի՞ է. թե՞ ոչ: Գոյություն ունեն տեղեկատվության որակական հատկանիշներով դասակարգման տարբեր մոտեցումներ /33/. ըստ իմացաբանական հատկանիշի' օբյեկտիվ և սուբյեկտիվ, ըստ պրագմատիկ հատկանիշի' պոտենցիալ և ակտուալ, ըստ օբյեկտիվ տարբերության՛ տեղեկատվությունը բնության մեջ, հասարակության ներսում ե տեխնիկայում:

    Որակական հատկանիշների ուսումնասիրման ամենահայտնի մոտեցումը Կառնապ-Բառ Հիլլելի մեթոդն Է /34/:

    Բացառված չէ, որ հաղորդող-ընդունող կապը նախագծված լինի շատ լավ, և որակական տեսանկյունից ստացվող հաղորդումները հասկանալի դառնան օգտվողին: Սակայն, եթե օգտվողը չի կարողանում ստացվող տեղեկատվությանը համարժեք քայլեր ձեռնարկել, ապա նվագում է ողջ համակարգի արղյունավետությունը: Այսպիսով, արդյունավետության հատկանիշները բնութագրում են' արդյոք տեղեկատվությունն ապահովե՞լ է ընդունող կողմի ճիշտ գործողությունները, թե՞ ոչ: Արդյունավետության հատկանիշները հետազոտված են Ստամպերի աշխատությունում /35/:

    Տեղեկատվության հատկանիշները, որպես մեկ ամբողջություն, ուսումնասիրվել են կիբեռնետիկայի հիմնադիրներից մեկի' անգլիացի նեյրոֆի- զիոլոգ էշբիի կողմից' «Կիբեռնետիկայի ներածություն» աշխատությունում:

    Գոյություն ունեն տեղեկատվության տարբեր սահմանումներ: Այսպես՝ Վերստերի բառարանում տեղեկատվությունը սահմանվում է որպես «գիտելիքի կամ մտքերի ստացում կամ հաղորդակցում ղրանց հետ»:

    Ամեն դեպքում, ինչպես նշում է Դ. Ուրսուլը /36/, տեղեկատվության՝ ըստ տարբեր հատկանիշների բնութագրման փորձերն ընդամենը մասնավոր դեպքեր են ե կիրառելի են միայն նեղ բնագավառներում: Սակայն, տեղեկատվության անվերջանալի ե բազմակի բնույթը չի նշանակում, որ պետք է բավարարվել մասնավոր սահմանումներով՛ առանց ողջ խորությամբ հետազոտման փորձի: Որպես օրինակ, բերվում է Լենինի կողմից մատերիային տրված սահմանումը, որն ամբողջովին բնութագրում է այդ լայն և ընդգրկո�


Recommended