+ All Categories
Home > Documents > ALISO CANYON · 2015-12-16 · մենք առաջարկում ենք ժամանակավոր տներ...

ALISO CANYON · 2015-12-16 · մենք առաջարկում ենք ժամանակավոր տներ...

Date post: 04-Jul-2020
Category:
Upload: others
View: 0 times
Download: 0 times
Share this document with a friend
2
Գազի արտահոսքը վնասակա՞ր է շնչառության համար: Մենք համաձայն ենք Լոս Անջելես վարչաշրջանի Հանրային առողջության վարչության գնահատականի հետ, որտեղ ասվում է, որ “Porter Ranch-ում մեթանի մակարդակը զգալիորեն ցածր է դյուրավառ սահմաններում լինելուց և տարածքի բնակիչների առողջության համար վտանգ չի ներկայացնում:” Բացի մեթանից, բնական գազը պարունակում է ավելացրած հոտ, և այն հոտը կարող է որոշ անձանց մոտ կարճատև ախտանիշներ առաջացնել: Հանրային առողջության դեպարտամենտի կարծիքով հոտը առողջության վրա երկարատև ազդեցություն չի ունենա:” Սկսած այն ժամանակից, երբ SoCalGas-ը սկսեց օդի որակի մոնիթորինգը, որն արտահոսքի հայտնաբերումից անմիջապես հետո էր, նմուշներից ոչ մեկը ցույց չտվեցին, որ այն հանրության և տարածքում աշխատողների համար վտանգ է ներկայացնում: Օդի նմուշների արդյունքները հասանելի են www.AlisoUpdates.com կայքում: ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ 2015թ. հոկտեմբերի 23-ից SoCalGas ® -ը աշխատում է՝ դադարեցնելու գազի արտահոսքը Aliso Canyon պահեստային տարածքի բնական գազի պահեստային հորից: Մենք հասկանում ենք, որ արտահոսքը մտահոգությունների, բարձր իրազեկման և հանրային հրատապության պատճառ է դարձել: Մենք շատ ցավում ենք դրա համար և գիտակցում ենք, որ իրավիճակը զայրացնող է: SoCalGas-ի նույն չափ շտապում է լուծել այս խնդիրը, և մեր առաջնային նպատակն է հնարավորինս անվտանգ կերպով դադարեցնել արտահոսքը, աջակցել տուժված հաճախորդներին և կրճատել շրջակա միջավայր արտահոսվող բնական գազի քանակը: Մենք համագործակցում ենք բարձր կարգի մասնագետների, ինչպես նաև նահանգային և տեղական գործակալությունների հետ՝ բնական գազի հոսքը կանգնեցնելու նպատակով: Այն քայլերը ներառում են հեղուկի պոմպով մղման գործընթացը՝ հորի ճնշումը հաղթահարելու համար, ռեզերվուարի ճնշման կառավարումը, հանրությանը հասնող հոտի քանակության կրճատման մարտավարությունները: Ցավոք, արտահոսքը կանգնեցնելու համար պոմպով հեղուկի մղման փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Ներկայումս մենք հորատում ենք օժանդակ հոր, որի օգնությամբ մենք հասնելու ենք արտահոսվող հորին: Երբ օժանդակ հորը միանա արտահոսվող հորին, պոմպով հեղուկ կլցվի վերջինիս մեջ՝ կանգնեցնելու համար գազի հոսքը: Հաջորդ քայլի ընթացքում մենք պոմպով ցեմենտ կլցնենք հորի հատակին՝ հորը մշտապես փակելու համար: Դեկտեմբերի 4–ին մենք սկսեցինք հորատել օժանդակ հորը և զգալի առաջընթաց ենք ունեցել: Սակայն այս գործողությունները կտևեն երեքից չորս ամիս՝ նկատի առնելով այն փաստը, որ արտահոսվող հորը գտնվում է հազարավոր ֆուտ խորության վրա: ՀԵՏԵՎՅԱԼՆԵՐԸ ՄԵԶ ՏՐՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ԵՆ՝ ALISO CANYON ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Transcript
Page 1: ALISO CANYON · 2015-12-16 · մենք առաջարկում ենք ժամանակավոր տներ այն բնակիչների համար, ովքեր ունեն ընտանի կենդանիներ:

Գազի արտահոսքը վնասակա՞ր է շնչառության համար:Մենք համաձայն ենք Լոս Անջելես վարչաշրջանի Հանրային առողջության վարչության գնահատականի հետ, որտեղ ասվում է, որ “Porter Ranch-ում մեթանի մակարդակը զգալիորեն ցածր է դյուրավառ սահմաններում լինելուց և տարածքի բնակիչների առողջության համար վտանգ չի ներկայացնում:” Բացի մեթանից, բնական գազը պարունակում է ավելացրած հոտ, և այն հոտը կարող է որոշ անձանց մոտ կարճատև ախտանիշներ առաջացնել: Հանրային առողջության դեպարտամենտի կարծիքով “հոտը առողջության վրա երկարատև ազդեցություն չի ունենա:”

Սկսած այն ժամանակից, երբ SoCalGas-ը սկսեց օդի որակի մոնիթորինգը, որն արտահոսքի հայտնաբերումից անմիջապես հետո էր, նմուշներից ոչ մեկը ցույց չտվեցին, որ այն հանրության և տարածքում աշխատողների համար վտանգ է ներկայացնում: Օդի նմուշների արդյունքները հասանելի են www.AlisoUpdates.com կայքում:

ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ

2015թ. հոկտեմբերի 23-ից SoCalGas®-ը աշխատում է՝ դադարեցնելու գազի արտահոսքը Aliso Canyon պահեստային տարածքի բնական գազի պահեստային հորից: Մենք հասկանում ենք, որ արտահոսքը մտահոգությունների, բարձր իրազեկման և հանրային հրատապության պատճառ է դարձել: Մենք շատ ցավում ենք դրա համար և գիտակցում ենք, որ իրավիճակը զայրացնող է: SoCalGas-ի նույն չափ շտապում է լուծել այս խնդիրը, և մեր առաջնային նպատակն է հնարավորինս անվտանգ կերպով դադարեցնել արտահոսքը, աջակցել տուժված հաճախորդներին և կրճատել շրջակա միջավայր արտահոսվող բնական գազի քանակը:

Մենք համագործակցում ենք բարձր կարգի մասնագետների, ինչպես նաև նահանգային և տեղական գործակալությունների հետ՝ բնական գազի հոսքը կանգնեցնելու նպատակով: Այն քայլերը ներառում են հեղուկի պոմպով մղման գործընթացը՝ հորի ճնշումը հաղթահարելու համար, ռեզերվուարի ճնշման կառավարումը, հանրությանը հասնող հոտի քանակության կրճատման մարտավարությունները:

Ցավոք, արտահոսքը կանգնեցնելու համար պոմպով հեղուկի մղման փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Ներկայումս մենք հորատում ենք օժանդակ հոր, որի օգնությամբ մենք հասնելու ենք արտահոսվող հորին: Երբ օժանդակ հորը միանա արտահոսվող հորին, պոմպով հեղուկ կլցվի վերջինիս մեջ՝ կանգնեցնելու համար գազի հոսքը: Հաջորդ քայլի ընթացքում մենք պոմպով ցեմենտ կլցնենք հորի հատակին՝ հորը մշտապես փակելու համար:

Դեկտեմբերի 4–ին մենք սկսեցինք հորատել օժանդակ հորը և զգալի առաջընթաց ենք ունեցել: Սակայն

այս գործողությունները կտևեն երեքից չորս ամիս՝ նկատի առնելով այն փաստը, որ արտահոսվող հորը

գտնվում է հազարավոր ֆուտ խորության վրա:

ՀԵՏԵՎՅԱԼՆԵՐԸ ՄԵԶ ՏՐՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ԵՆ՝

ALISO CANYONՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Page 2: ALISO CANYON · 2015-12-16 · մենք առաջարկում ենք ժամանակավոր տներ այն բնակիչների համար, ովքեր ունեն ընտանի կենդանիներ:

Ինչպե՞ս կարող եմ դիմել օդի ֆիլտրացիայի կամ օդի մաքրման առաջարկների համար: Բնակիչները, ում անհանգստացնում է հոտի առկայությունը, կարող են դիմել SoCalGas-ի կողմից անվճար առաջարկվող օդի ֆիլտրացիայի և օդի մաքրման համակարգերի համար: Տեղադրման համար գրանցման համար խնդրում ենք զանգահարել SoCalGas-ի Aliso Canyon թեժ գծին՝ (818) 435-7707 կամ էլ. փոստով՝ [email protected] հասցեով:

Իսկ եթե ես ցանկանում եմ վերաբնակեցվե՞լ: Հարևան համայնքների բնակիչների համար, ովքեր ցանկանում են վերաբնակեցվել, մենք անվճար տրամադրում են ժամանակավոր կացարաններ, ներառյալ կացարաններ, որտեղ կարող են ապրել հաշմանդամություն ունեցող բնակիչները և հատուկ հարմարանքներ և ֆունկցիոնալ կարիքներ ունեցող անձիք: Բացի դրանից, մենք առաջարկում ենք ժամանակավոր տներ այն բնակիչների համար, ովքեր ունեն ընտանի կենդանիներ: Ժամանակավոր կացարաններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել մեզ՝ 404-497-6808 համարով և նշել, որ Դուք SoCalGas-ի հաճախորդ եք և զանգահարում եք Aliso Canyon-ի պահանջի համար: Այս հեռախոսային սպասարկման կենտրոնը աշխատում է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

Ի՞նչ է անում SoCalGas-ը՝ կրճատելու համար գազի արտահոսքը: Մինչ հորատվում է օժանդակ հորը, SoCalGas-ը ջանքեր է գործադրում Porter Ranch-ի բնակիչների մտահոգությունները փարատելու և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմացնելու համար: Ներկայումս գազ չի հոսում դեպի պահեստային տարածք և այնտեղից գազ է հանվում՝ ռեզերվուարի ճնշումը պակասեցնելու համար, ինչը կկրճատի հորից արտահոսվող բնական գազի քանակը:

Բացի դրանից, մինչ օժանդակ հորի վրա աշխատանքները շարունակվում են, մենք կրկնապատկել ենք մեր ջանքերը դանդաղեցնելու արտահոսքը և նվազեցնելու հոտը: Սա ներառում է վերջերս ավարտված ջանքերը կրկին միացնելու հորը հեռացնող խողովակի հետ՝ արտահոսվող գազը կանգնեցնելու համար: SoCalGas-ը կշարունակի հետևել հորի ճնշմանը 24/7՝ վստահ լինելու, որ իրավիճակը անվտանգ է:

Ո՞րն է օժանդակ հորի հետ կապված գործընթացը: Այս օժանդակ հորը հորատվում է՝ միանալու համար արտահոսվող հոտի հետ 8000 ֆուտ խորության վրա: Հորատման աշխատանքները իրականացվում են 24/7 և հարկավոր է երեքից չորս ամիս դրանք ավարտելու համար: Այս պահի դրությամբ, մենք փորել ենք մոտ 1200 ֆուտ և ավարտել ենք փորման հինգ փուլերից առաջինը:

Հենց որ օժանդակ հորը հանդիպի արտահոսվող հորին, SoCalGas-ը պոմպով հեղուկ և ցեմենտ կլցնի արտահոսվող հորի հատակին՝ բնական գազի արտահոսքը կանգնեցնելու և հորը մշտապես փակելու համար:

Ինչու՞ է օժանդակ հորի հորատումը այսքան երկար տևում: Սա երկար գործընթաց է, քանզի այն ներառում է հազար ֆուտից ավելի հեռավորության վրա յոթ դյույմանոց խողովակ գտնելը, որը հազարավոր ֆուտ խորության վրա է: Արտահոսվող հորը գտնելու համար օգտագործվում են մագնիտներ:

Ինչի՞ համար է մեզ հարկավոր այս պահեստային հիմնարկը: Որպես SoCalGas-ի համակարգի ամենամեծ պահեստային հիմնարկ, Aliso Canyon-ը SoCalGas-ին թույլ է տալիս մատչելի գնով և անխափան կերպով ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին համակարգի տարբեր պայմաններում: Մեծ և փոքր հաճախորդները կարող են խուսափել առաջարկի դեֆիցիտի խնդիրներից, գների ժամանակավոր բարձրացումներից, խողովակաշարի անսարքությունից և համակարգի այլ խնդիրներից՝ Aliso Canyon-ում պահեստավորելով և այնտեղից մատակարարելով բնական գազը: Քանի որ Aliso Canyon-ը ուղղակիորեն գազ է մատակարարում LA Basin-ին, դրա նպաստները հատկապես կարևոր են Լոս Անջելես վարչաշրջանի և նրա հարակից տարածքների հաճախորդների համար: Սս ներառում են էլեկտրական գեներատորները, որոնք ծառայում են LA Basin-ին, որոնք հիմնականում աշխատում են բնական գազով:

Որտեղի՞ց կարող եմ լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.AlisoUpdates.com: Եթե հարցեր կամ մտահոգություններ ունեք, կարող եք զանգահարել նաև 24-ժամյա թեժ գծին՝ 818-435-7707 համարով կամ այցելել մեր նոր Համայնքային ռեսուրսների կենտրոն՝ 19731 Rinaldi Street, Porter Ranch Town Center:

socalgas.com 1-800-427-2200

© 2015 Southern California Gas Company. Trademarks are the property of their respective owners. All rights reserved E Printed on recycled paper with soy-based inks. N15E0187A 1215

1000 ֆուտ

2000 ֆուտ

3000 ֆուտ

4000 ֆուտ

5000 ֆուտ

6000 ֆուտ

7000 ֆուտ

8000 ֆուտ

Փուլ 1.ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

Հիմնել օժանդակ հորի սկզբնական

հատվածը:

Փուլ 2.ՄՈՏԵՑՈՒՄ

Հորատել այնքան մոտ, որպեսզի տեխնոլոգիայի միջոցով կարողանանք

գտնել արտահոսվող հորը:

Փուլ 4.ՀԵՏԵՎԵԼ

Հորատել այնքան մոտ, որպեսզի կարողանանք

հանդիպել արտահոսվող հորին:

Փուլ 5.ՀԱՍՆԵԼ ԵՎ ՍՊԱՆԵԼՀորատել արտահոսվող

հորի միջով: Պոմպով լցնել ցեխ և հեղուկներ՝ գազի

հոսքը կանգնեցնելու համար:

Փուլ 3.ՏԵՂՈՐՈՇՈՒՄ

Գտնել արտահոսվող հոր:

Բնական գազի ռեզերվուար

ՍՊԱՆԵԼ ԱՐՏԱՀՈՍՎՈՂ ՀՈՐԸ

WellSpotTM

Տեղորոշիչ

ԽՑԱՆԵԼ ԱՐՏԱՀՈՍՎՈՂ ՀՈՐ

Արտահոսվող հոր Օժանդակ հոր


Recommended